«Don't», ամերիկացի երգիչ Բրայսոն Թիլերի երգը։ Այն ներկայացվել է 2014 թվականին[1], սակայն որպես սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 20-ին[2]։ Այն Թիլերի «Trapsoul» կոչվող առաջին ալբոմի առաջին սինգլն է։ Երգը գրվել է Բրայսոն Թիլերի, Թևորիս Հոլինս կրտսերի և Այսոմ Բրենդոն Ստյուարտի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Dopeboi-ն։ Երգում օգտագործվել է հատված ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի 2005 թվականին թողարկված «Shake It Off» երգի տեքստից[1], որի արդյունքում այդ երգի հեղինակներ Մրայա Քերիի, Բրայան Մայքլ Քոքսի, Ջերմեյն Դյուպրիի և Ջոնթա Օսթինի անունները նույնպես նշվել են «Don't» երգի հեղինակների ցանկում։

«Don't»
«Don't» սինգլի շապիկը (Բրայսոն Թիլեր, )
Բրայսոն Թիլերի սինգլը
«Trapsoul» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 20, 2015 (2015-05-20)
Ձայնագրված2014
ԺանրR&B
ԵրգահանՄրայա Քերի
Տևողություն3:18
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերDopeboi
Բրայսոն Թիլերի սինգլների ժամանակագրություն
«Lime Light»
(2015)
«Don't»
(2015)
«Exchange»
(2015)

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի օգոստոսի 20-ին Թիլերի Vevo ալիքում[3]։

Ռեմիքսներ խմբագրել

2015 թվականի հոկտեմբերին ամերիկացի ռեփեր Քեյ Քեմփը ներկայացրեց երգի իր ռեմիքսը[4], իսկ հաջորդ ամիս իրենց ռեմիքս տարբերակները ներկայացրեցին նաև ամերիկացի երգչուհիներ Միլա Ջեյը և Սևին Սթրիթերը[5][6]։ 2016 թվականի հունվարին ամերիկացի ռեփեր D.R.A.M.-ը թողարկեց երգի իր ռեմիքսը[7]։ 2016 թվականի մարտին թողարկվեց երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանական WSTRN խումբը[8]։

Հիթ շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2015-2016) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 13
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 4
  Կանադա (Canadian Hot 100) 52
  Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 71
  Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) 13
  Նիդերլանդներ (Single Top 100) 84

Տարեվերջի հիթ շքրեթներ խմբագրել

Հիթ շքերթ (2016) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 35

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Bryson Tiller: Drake, Apple Music and the Making of a Trap-Soul Star». Rolling Stone. 2015 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Don't - Single by Bryson Tiller». iTunes. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  3. «Watch Bryson Tiller's Video For His Runaway Hit "Don't"». The Fader. 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «New Music: K Camp – 'Don't (Remix)'». Rap-Up. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  5. «New Music: Mila J – 'Don't (Remix)'». Rap-Up. 2015 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  6. «New Music: Sevyn Streeter – 'Don't (Remix)'». Rap-Up. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. «Listen to D.R.A.M.'s New Remix of Bryson Tiller's "Don't"». Complex. 2016 թ․ հունվարի 4. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  8. «Bryson Tiller Recruits WSTRN For Official Remix Of 'Don't'». MTV. 2016 թ․ մարտի 8. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել