Cry Baby (ալբոմ, Մելանի Մարտինես)

Cry Baby (անգլ. թարգմանաբար՝ «Լացկան երեխա»), ամերիկացի երգչուհի Մելանի Մարտինեսի դեբյուտային ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 14-ին Atlantic Records երաժշտական լեյբլում[1]։ Հիմնական ժանրերն են ալտերնատիվ փոփը, էլեկտրոփոփը և ինդի փոփը։ Ալբոմն իր մեջ ներառում է երեք սինգլ։ Մինչև ձայնապնակի թողարկումը հրապարակվել են երկու երգեր։ «Pity Party»-ն հրապարակվել է 2015 թվականի հունիսի 2-ին, իսկ երկրորդ՝ «Soap»-ը 2015 թվականի հուլիսի 10-ին։ Երրորդ և վերջին ՝ «Sippy Cup»  երգը հրապարակվել է 2015 թվականի հուլիսի 31-ին։ Ընդհանուր առմամբ, քննադատների կողմից ալբոմը դրական կարծիքների է արժանացել։ 2017 թվականի փետրվարին ԱՄՆ-ում պլատինե է հավաստագրվել, վաճառվելով 1 միլիոն օրինակ[2]։ Մելանին 2016 թվականի նոյեմբերի 25-ին թողարկել է ալբոմի մինի ալբոմ տարբերակը՝ «Cry Baby Extra Clutter»-ը[3], որը թողարկվել է բացառապես վինիլային տարբերակով։

Cry Baby
Մելանի Մարտինեսի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՕգոստոսի 14, 2015
Ձայնագրված2014-2015
ԺանրԱլտերնատիվ փոփ, էլեկտրոփոփ, ինդի փոփ
Տևողություն46:38
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլAtlantic Records
ՊրոդյուսերFrequency?, Kinetics & One Love?, CJ Baran?, Kara DioGuardi?, Babydaddy?, Aalias? և Kyle Shearer?
Մելանի Մարտինեսի ալբոմների ժամանակագրություն
Dollhouse EP
(2014)
Cry Baby
(2015)
Cry Baby's Extra Clutter
(2016)

Պատմություն խմբագրել

Մելանին The Voice-ից դուրս մնալուց անմիջապես հետո սկսել է ձայնագրել իր դեբյուտային ալբոմը[4]։ 2013 թվականին ալբոմի ակուստիկ տարբերակն արդեն պատրաստ էր, նա նույնիսկ պատրաստվում էր այն հրապարակել, սակայն շատ չանցած հրաժարվում է։ Ավելի ուշ, նա ավարտում է «Dollhouse»-ի ձայնագրումը և ամբողջությամբ փոխում իր հնչողությունը։ 2014 թվականի մայիսին, երբ թողարկվում է «Dollhouse»-ի մինի ալբոմ տարբերակը[5], հայտարարում է, որ հուսով է, որ իր ալբոմը կթողարկվի հոկտեմբերին[6]։ Հոկտեմբերին թողարկվում է «Carousel» երգի տեսահոլովակը[7], հետաձգում է իր ալբոմի թողարկման ամսաթիվը և հայտարարում է, որ հույս ունի այն թողարկել գարնանը։ Գարնանը, Kinetics & One Love-ը հայտարարել են, որ ալբոմի վոկալային մասը ձայնագրված է[8], իսկ Մելանիան պաշտոնապես հայտարարում է սպասվող ալբոմի անվանումը, այն է՝ «Cry Baby»[9]։ 2015 թվականի մայիսի 27-ին Մելանին պաշտոնապես հաստատում է ալբոմի առաջին երգի անվանումը՝ «Pity Party»։ Մայիսի 29-ին տեսահոլովակը պատահաբար հրապարակել է Մելանիի կողմից, սակայն իր թվիթթերյան էջում խոստովանել է, որ ուրախ է տեսահոլովակը դիտած երկրպագուների համար և խոստացել է, որ «ամեն ինչ դեռ առջևում է»։ Այն պաշտոնապես թողարկվել է հեռարձակման օրը[10]։ Հեռարձակման ընթացքում հայտարարում է, որ «Cry Baby»-ն կթողարկվի օգոստոսին։ Հունիսի վերջին հաստատվում է երկրորդ երգի՝ «Soap»-ի թողարկման ամսաթիվը՝ հուլիսի 10։ Սակայն երգը հրապարակվում է մեկ օր շուտ։ Տեսահոլովակը թողարկվել է նույն օրը։

Հուլիսի 16-ին թողարկման ամսաթիվը հրապարակվել է Amazon-ում, սակայն այն կեղծ էր[11]։ Հուլիսի 17-ին հայտարարվում է ալբոմի մոտալուտ թողարկման մասին, իսկ այն նախապես պատվիրողների համար Մելանիի վեբ կայքում հասանելի էին «նվեր արկղեր»։ Մինչ ալբոմի թողարկումը հրապարակվել է երգերի ամբողջական ցանկը, սակայն վեբ կայքը, որը այն հրապարակել էր, փոփոխել է մի քանի երգերի անվանումներ՝  «Tag, You It»-ը «Jump Rope»-ով, իսկ «Play Date»-ը` «Half Hearted»-ով։ Երգացանկը պաշտոնապես հրապարակվել է հուլիսի 24-ին։ Մելանին հուլիսի 27-ից իր ինստագրամյան էջում երգերից հատվածներ էր հրապարակում։ Հուլիսի 28-ին Մելանին հրապարակել է «Sippy Cup»-ից հատված և հայտարարել, որ երգը կթողարկվի հուլիսի 31-ին։ Հուլիսի 20-ին SPIN-ը ներկայացնում է տեսահոլովակը, իսկ երգը թողարկվում է հաջորդ օրը։ Ալբոմը թողարկվել է օգոստոսի 14-ին։ Ավելի ուշ թողարկված CD տարբերակը փաթեթավորված էր որպես պատմությունների հավաքածու՝ խտասկավառակի հետ։

Թողարկում խմբագրել

Ալբոմը թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 14-ին Atlantic Records լեյբլի կողմից։ Այն հասանելի է թվային ներբեռնման, CD, վինիլ և ձայներիզի ձևաչափերով։ CD և վինիլ տարբերակները ունեն հատուկ փաթեթավորում, որը ներառում է հեքիաթների գիրք, պատկերազարդված Chloe Tersigni-ի կողմից[12]։ «Cry Baby»-ն Billboard 200 չարթում հասել է 6-րդ հորիզոնական` թողարկումից մեկ շաբաթ անց վաճառվելով 41 000 օրինակով։ Այն նաև գլխավորել է Այլընտրանքային ալբոմների չարթը։ 2016 թվականի օգոստոսի 2-ին հայտնի է դառնում, որ թողարկումից հետո ալբոմի վաճառքը գերազանցել է 263․050 օրինակի սահմանը։ 2017 թվականի փետրվարի 24-ին ալբոմը ԱՄՆ-ում ստացել է պլատինե հավաստագիր` վաճառվելով մեկ միլիոն օրինակով։

Երգեր խմբագրել

Սինգլներ խմբագրել

«Pity Party»-ն հրապարակվել էր որպես առաջին սինգլ։ 2015 թվականի մայիսի 29-ին Vessel-ում թողարկվել էր տեսահոլովակը, այնուհետև, երեք օր անց՝ 2015 թվականի հուլիսի 1-ին` ՅուԹյուբում։ Այն RIAA-ից ստացել է ոսկե հավաստագիր։

«Soap»-ը թողարկվել էր որպես երկրորրդ սինգլ։ Այն թողարկվել է 2015 թվականի հուլիսի 10-ին՝ տեսահոլովակի հետ միասին։ Այն RIAA-ից նույնպես ստացել է ոսկե հավաստագիր։

2015 թվականի հուլիսի 31-ին «Sippy Cup»-ը տեսահոլովակի հետ միասին թողարկվել է որպես երրորդ սինգլ։ Այն «Dollhouse» սինգլի (2014) ավելի մութ շարունակությունն է։

Այլ երգեր խմբագրել

Մարտինեսը ասել է, որ ալբոմի բոլոր երգերի համար տեսահոլովակներ է թողարկելու։ 2015 թվականի նոյեմբերի 18-ին թողարկված «Training Wheels» տեսահոլովակի սյուժեն համապատասխանում է «Soap»-ի սյուժեին, սակայն «Training Wheels»-ը սինգլ չի համարվում։ 2016 թվականի մարտի 14-ին Մարտինեսը թողարկել է «Cry Baby» ալբոմի գլխավոր սինգլի տեսահոլովակը։ 2016 թվականի հունիսի 2-ին թողարկվել է «Alphabet Boy»-ի տեսահոլովակը։ 2016 թվականի օգոստոսի 24-ին թողարկվել են կրկնակի տեսահոլովակներ՝ «Milk and Cookies» և «Tag, You’re It»։ 2016 թվականի նոյեմբերի 15-ին հրապարակվել է «Pacify Her» երգի տեսահոլովակը։ Ավելի ուշ՝ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին, թողարկվել է «Mrs. Potato Head» երգի տեսահոլովակը, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին թողարկվել է «Mad Hatter» երգի տեսահոլովակը, որը վերջինն էր ալբոմում։

Երգացանկ խմբագրել

Անվանում Հեղինակ Պրոդյուսեր Տևողություն
1. «Cry Baby»
  • Մելանի Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
3:59
2. «Dollhouse»
  • Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
3:51
3. «Sippy Cup»
  • Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
3:15
4. «Carousel»
  • Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
3:50
5. «Alphabet Boy»
  • Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
4:13
6. «Soap»
  • Մարտինես
  • Emily Warren
  • Kyle Shearer
  • Shearer
3:29
7. «Training Wheels»
  • Մարտինես
  • Babydaddy
  • Babydaddy
3:25
8. «Pity Party»
  • CJ Baran
  • Kara DioGuardi
  • John Gluck
  • Wally Gold
  • Seymour Gottlieb
  • Մարտինես
  • Herb Wiener
    • Baran
    • DioGuardi
3:24
9. «Tag, You're It»
  • Մարտինես
  • Scott Harris
  • Rick Markowitz
  • SmarterChild
  • Michael Miller
3:09
10. «Milk and Cookies»
  • Մարտինես
  • Dussolliet
  • Markowitz
  • SmarterChild
  • Michael Keenan
3:26
11. «Pacify Her»
  • Մարտինես
  • Chloe Angelides
  • Leary
  • Michael Keenan
3:40
12. «Mrs. Potato Head»
  • Մարտինես
  • Dussolliet
  • Sommers
  • Kinetics & One Love
3:37
13. «Mad Hatter»
  • Մարտինես
  • Dussolliet
  • Bryan Fryzel
  • Aaron Kleinstub
  • Frequency
  • Aalias
3:21
46:38

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ‎Альбом «Cry Baby (Deluxe Edition)» (Melanie Martinez) (ռուսերեն), Վերցված է 2019-06-24-ին
  2. «Melanie Martinez' "Cry Baby" Album Certified Platinum». Headline Planet (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Cry Baby's Extra Clutter Vinyl EP». store.melaniemartinezmusic.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  4. eleanorehl (2012 թ․ դեկտեմբերի 4). «Christina Aguilera's Rude Diss To 'Voice' Contestant Melanie Martinez». Hollywood Life (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  5. «EXCLUSIVE: Melanie Martinez Talks About Her Journey After 'The Voice'». LATINA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Melanie Martinez, Norm Macdonald and other stuff you'll want to know about». LasVegasWeekly.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Premiere: Melanie Martinez's "Carousel" Video Is Nightmarishly Cool». BuzzFeed (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Descubre a Melanie Martinez y su 'Cry Baby' - La Guía GO!». La Guía GO! (եվրոպական իսպաներեն). 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  9. «So You're Waiting for That Second Melanie Martinez Album? Here's the Latest - Fuse». www.fuse.tv. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  10. «Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/613 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  11. Cry Baby, Atlantic, 2015-08-14, Վերցված է 2018-07-12-ին
  12. «Cry Baby by Melanie Martinez». Official Melanie Martinez Website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.