Clash of Clans

2012 թվականի համակարգչային խաղ

Clash of Clans (հայերեն՝ Տոհմերի բախում), համակարգչային խաղ է արտադրված ֆիննական Supercell ընկերության կողմից։ Խաղն անվճար է, և կարելի է բեռնել Android 4.0.3+ կամ iOS 5.0+ օպերացիոն համակարգեր ունեցող սարքերով։

Clash of Clans
ՄշակողSupercell
ՀրատարակիչSupercell
ԴիստրիբյուտորGoogle Play, App Store և Amazon Appstore
Թողարկման թվականiOS 2012 թ. օգոստոսի 2,
Android 2013 թ. հոկտեմբերի 7
ՊլատֆորմներAndroid, iOS
Վերջին տարբերակԱնդրոիդ: 15.547.8 (հոկտեմբերի 19, 2023) և iOS: 15.547.8 (հոկտեմբերի 20, 2023)
Վերջին տարբերակի թվական8 հուլիսի 2015
Ժանրհամակարգչային ռազմավարական խաղ և զանգվածային բազմաօգտատեր առցանց խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
Տարիքային
վարկանիշներ
+9
USKUSK 6
Կրիչթվային ներբեռնում
Սիստեմային
պահանջումներ
Android 4.0.3, iOS 5.0
Կառավարումթաչսքրին
🌐clashofclans.com(անգլ.)
 Clash of Clans Վիքիպահեստում

Clash of Clans-ը ստրատեգիական խաղ է, որտեղ խաղացողից պահանջվում է ոչ միայն կազմակերպել խելամիտ գրոհներ հակառակորդների վրա, այլ նաև պաշտպանել սեփական գյուղը և զարգացնել այն։ Եթե խաղացողը չի ցանկանում կազմակերպել գրոհներ, դա չի նշանակում, որ մյուսները չեն կարող հարձակվել նրա գյուղի վրա։ Խաղի մասնակիցները կարող են ընդգրկվել լիգաներում և յուրաքանչյուր գրոհից հետո (եթե գրոհը հաղթանակով ավարտվի) ստանալ լրացուցիչ շահույթ։ Մասնակիցը կարող է դառնալ որևէ տոհմի անդամ և իր տոհմի հետ գրոհել այլ տոհմերի վրա։ Դա այս խաղում հնարավորություն է տալիս ստանալ ավելի մեծ շահույթ (եթե մասնակցի տոհմը հաղթի տոհմերի պայքարում)[1]։

Զինվորներ խմբագրել

Բարբարոս խմբագրել

Հակառակորդի գյուղը գրոհելիս այս անվախ հերոսը ապավինում է իր հսկայական մկաններով և շշմեցնող բեղերով։ Ուղարկեք նրանց մարտադաշտ և վայելեք հակառակորդի գյուղում տիրող քաոսով։

Աղեղնաձիգներ խմբագրել

Այս նետաձիգները սիրում են պահպանել հեռավորություն ինչպես կռվի դաշտում, այնպես էլ կյանքում։ Նրանց նպատակը հակառակորդի ոչնչացումն է։ Գրոհում են և՛ ցամաքային, և՛ օդային օբյեկտների վրա։

Գոբլիններ խմբագրել

Այս արագաշարժ զինվորները տեսնում են միայն մեկ բան՝ հարստություն։ Նրանք շատ արագաշարժ են, իսկ հարստության նրանց ծարավը չունի սահմաններ[2]։ Հենց որ գոբլիններին բաց ենք թողնում մարտի դաշտ նրանք իսկույն հարձակում են կատարում գյուղի ռեսուրսների վրա։Բայց գոբլինները ամենաթույլ ռազմիկներն են խաղում։

Հսկաներ խմբագրել

Առաջին հայացքից այս զինվորները դանդաղաշարժ, համեստ և առողջ զինվորներ են, բայց ցույց տվեք նրանց հակառակորդի պաշտպանական օբյեկտները, և նրանց ցասումը չի ունենա սահմաններ։ Նրանք կարծես ստեղծված լինեն հարվածն իրենց վրա վերցնելու համար։ Նրանք ռազմական ճամբարում զբաղեցնում են 5 հոգու տեղ։

Օդապարիկներ խմբագրել

Այս արագաշարժ կմախքները փոխել են պարիսպները քանդելու հաճույքը պաշտպանական օբյեկտները քանդելու հաճույքով։ Կանչեք նրանց, որպեսզի վերացնեն աշտարակները և թնդանոթները։

Կախարդներ խմբագրել

Կախարդները ռազմի դաշտում սարսափեցնում են իրնեց ներկայությամբ։ Վերցրեք ձեզ հետ մի քանի կախարդ, և նրանց կործանարար հարվածների ալիքը կվերացնի հակառակորդի օդային և ցամաքային օբյեկտները։Կախարդները հայտնվելով մարտի դաշտում նրանք իսկույն արտաբերում են կմախքներ և մինչև իրենց մահը նրանք տեղ-տեղ արտաբերում են կմախքներ

Դարմանող խմբագրել

Այս վեհ էակը ապրում է իր ընկերներին պաշտպանելու համար։ Նրա օգնությունը միայն օգուտ կբերի ցանկացած բանակի, միայն թե պետք է հիշել, որ հենց իրեն էլ է պետք պաշտպանել։

Դրակոն խմբագրել

Դրակոնները ողջ աշխարհին հայտնի են իրենց ուժով։ Նրա սարսափը չի ճանաչում սահմաններ և ոչինչ չի կարող թաքնվել նրա հրե շնչառությունից։Դրակոնները ոչնչացնում են շատ արագ։Դրակոնները մահանում են ավելի ուշ քան մյուս մարտիկները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել