Տարիքային սահմանափակում

Տարիքային սահմանափակում, որոշ երկրների և ընկերությունների օրենսդրություն, որը վերաբերվում է զանգվածային մշակույթին, հիմնականում ֆիլմերին, հեռուստահաղորդումներին և համակարգչային խաղերին, և վարկանիշային համակարգը անմիջականորեն դրա հետ կապված է։

Տարիքային սահմանափակումների համընդհանուր նշաններ, որոնք հարմար են բովանդակության համար (շարժման նկարներ, հեռուստատեսային հաղորդումներ, տեսախաղեր, ինտերնետային շոուներ և այլն) գնահատման համար

Ֆիլմեր խմբագրել

Առավելապես տարիքային ցենզուրային են ենթարկում այն ֆիլմերը, որ պարունակում են բռնության տեսարաններ, ծխախոտ ծխելու տեսարաններ, թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործման տեսարաններ, բաց էրոտիկ բովանդակություն։

Հեռուստատեսություն խմբագրել

Ռուսական հեռուստաալիքներին, օրինակ, (բացառությամբ մալուխային ալիքների), թույլատրվում է ցուցադրել ծրագրեր և ֆիլմեր 18+ տարիքային սահմանափակումով միայն ժամը 23:00-ից 03:00-ի սահմաններում։ Սահմանափակման նման ձևը կիրառվում է բազմաթիվ Եվրոպական երկրներում։

Երբեմն ուշ գիշերով կամ եթե այդպիսի նյութը հայտնվում է լուրերում, որոշ ալիքներ հեռարձակումից առաջ ցուցադրում են նախազգուշացում՝ «Կադրերը, որոնք մենք հիմա կցուցադրենք, խորհուրդ չի տրվում դիտել երեխաներին, տարեց մարդկանց, հղիներին և հոգեկան շեղումներով մարդկանց»։ Ռուսաստանում նման նախազգուշացումներ կարելի է տեսնել, օրինակ, «Քրեական Ռուսաստանը», «Վավերագրական խուզարկու» և «Հատուկ թղթակից» հաղորդումներից առաջ։

Ռուսաստանում 01.09.2012 թվականից ներդրվել է հեռուստատեսային տարիքային սահմանափակում բոլոր ֆիլմերի և հաղորդումների համար[1]։ Գրաֆիկական մակնշումը «0+», «6+», «12+», «16+», «18+» պետք է հայտնվի եթերում մինչև հաղորդման կամ ֆիլմի սկիզբը նաև գովազդային դադարից հետո և մնա 8 վայրկյան։

Տեսախաղեր խմբագրել

Տեսախաղերը սահմանափակվում են ըստ իրենց բովանդակության։ Փոքր տարիքային ցենզը (6 — 12 տարեկան), որպես կանոն, տրվում է այն խաղերին, որի բովանդակությունը կարող է լինել ոչ պատշաճ ձևով ընկալված մարդկանց կողմից, ով չի հասել այդ տարիքի։ Իսկ արդեն ավելի բարձր ցենզը (16 — 18 տարեկան) տրվում է այն խաղերին, որի մեջ վառ են արտահայտված բռնության և սեռական բովանդակությամբ տեսարաններ։

Տարիքային սահմանափակում Հայաստանում խմբագրել

Որպես այդպիսին Հայաստանում օրենքով ընդունված չէ տարիքային սահմանափակումը, սակայն Ռուսաստանից հետո մի քանի ամիս հետո հայաստանյան հեռուստաընկերությունները սկսեցին ցուցադրել տարիքային նշանները ըստ ռուսական ստանդարտի։

Կինոթատրոնները պաստառների վրա, ֆիլմերի նկարագրություններում և բանավոր կերպով զգուշացնում են տարիքային սահմանափակման մասին, երբեմն նաև անձնագիր են պահանջում։

Հայաստանում գոյություն չունի «Կինոյի մասին» օրենք, իսկ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը այդպիսի սահմանափակումներ չի նախատեսում։ Հայաստանում տարիքային սահմանափակումը չի գործում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ъ-Газета - Телевидение станет разнодоступным». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.