Quilmes, գարեջուրի արգենտինական բրենդ, հիմնադրված 1888 թ. Կիլմեսում՝ գերմանացի գաղթական Օտտո Բեմբերգի կողմից։ Աշխարհում ամենաշատ վաճառվող գարեջրի բրենդներից մեկը։

Cerveza Quilmes
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և Գարեջրի գործարան
Հիմնադրված է1890
ՀիմնադիրOtto Bemberg?
ՎայրԿիլմես, Բուենոս Այրես, Արգենտինա
Երկիր Արգենտինա
Արդյունաբերությունըմպելիքների արտադրություն
ՍեփականատերAmBev?
Կայքcerveceriaymalteriaquilmes.com(իսպ.)
 Cerveza Quilmes Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1888 թվականին Գերմանիայից գաղթած Օտտո Բեմբերգը (Otto Bemberg) Կիլմեսում հիմնադրեց գարեջրի պատրաստման Cerveceria у Malteria Quilmes ընկերությունը՝ սկսելով արտադրել գարեջուր Quilmes անվանմամբ։ Ներկայումս ընկերությունը պատկանում է Կիլմեսում, Սարատում, Տրես-Արոյոսում, Կորրիենտեսում, Սան Միգել դե Տուկումանում, Տրելյուում, Մուևո Պոմպեում, Կորդովայում և Մենդոսաում գտնվող գարեջրի պատրաստման ընկերություններին։ Ընկերության արտադրանքը արտահանվում է Պերու, Էկվադոր, Մեքսիկա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Պուերտո Ռիկո, ԱՄՆ, Իսպանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Ավստրալիա և այլ երկրներ։

 
Quilmes գարեջրի պիտակի վրա գրված է կարգախոսը. «Արգենտինայի սիրելի գարեջուրը»։ 1920 թվականին այս գարեջրին նվիրվել է արգենտինական տանգո:

Արդիականություն խմբագրել

Ներկայումս բաժնետոմսերի 91 % պատկանում է InBev[1] ընկերությանը, մնացած 9 %՝ «Quinsa» ընկերությանը։ Ընկերությունը տարեկան արտադրրում է 17 միլիոն լիտր գարեջուր։

Հովանավորություն խմբագրել

Quilmes ընկերությունը աջակցում է թե՛ մեծ, թե՛ զանգվածային սպորտին։ Ընկերությունը հովանավորում է Արգենտինայում երկու ավելի սիրելի սպորտի տեսակներին՝ ֆուտբոլին և բասկետբոլին։ Quilmes-ը «Կիլմես» խմբի գլխավոր հովանավորն է, ինչպես նաև հովանավորում է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականին[2]։

Արտադրություն խմբագրել

Գարեջրի ապրանքանիշ Թնդություն Կալորիականություն
«Quilmes Cristal» 4,9% -
«Quilmes light» - -
«Quilmes Bock» 6,3% -
«Quilmes Stout» 4,8%
«Quilmes Red Lager» 4,7%
«Iguana» 4,9%
«Imperial»
«Andes» 4,9%
«Bieckert»
«Norte»
«Palermo»
«Liberty»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել