CI Games S.A., լեհական բաժնետիրական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրապարակմամբ, նախատեսված բազմաթիվ խաղային պլատֆորմների համար։ CI Games-ի գլխավոր գրասենյակը տեղակայված է Վարշավայում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին երկու այլ ընկերությունների միացման արդյունքում։ Ներկա պահին CI Games-ը շարունակում է բացել նոր մասաճյուղեր և զբաղվել համակարգչային խաղերի մշակմամբ[1]։

CI Games S.A.
Տեսակտեսախաղեր մշակող, համակարգչային խաղերի հրատարակիչ և հանրային ընկերություն
Հիմնադրված է2002
ՎայրՎարշավա, Լեհաստան
Երկիր Լեհաստան
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ150 մարդ
Կայքcigames.com(լեհ.) և cigames.com/en/(անգլ.)
ԲորսաCIG

Պատմություն խմբագրել

2002 թվականին համակարգչային խաղերի մշակամբ զբաղվող Lemon Interactive, Tatanka և We Open Eyes ընկերությունները միավորվեցին հիմնելով նոր ընկերություն, որը կրում էր «City Interactive» անվանումը։

2007 թվականին ընկերությունը փոխեց իր կարգավիճակը սահմանափակ պատասխանատվույամբ ընկերությունից դառնալով բաժնետիրական ընկերություն։

2007 թվականին ընկերություն հայտնվեց Վարշավայի ֆոնդային բորսայում[1]։

2009 թվականի մայիսի 8-ին ընկերությունը հայտնեց, որ որոշում է կայացվել բացել մասնաճյուղ Պոզնան քաղաքում։ Այս մասնաճյուղը պետք է զբաղվեր համակարգչային խաղերի համար գրաֆիկայի մշակմամբ[2]։

2009 թվականի մայիսի 12-ին հայտարարվեց, որը ընկերությունը մասնակցելու է Electronic Entertainment Expo 2009-ը ցուցահանդեսին։ Այդ ցուցահանդեսին City Interactive-ի կողմից ներկայացվեցին այնպիսի խաղեր ինչպիսիք են՝ Chronicles of Mystery: Course of the Ancient Temple, Chronicles of Mystery: The Tree of Life, Code of Honor 3: Desperate Measures, Party Designer, Redneck Chicken Riot[3]։

2009 թվականի մայիսի 15-ին City Interactive ընկերությունը համաձայնության եկավ MindHabits ընկերության հետ, որը թույլ տվեց նրան տարածել MindTraining: Think Positive խաղի տարբերակը նախատեսված անհատական համակարգիչների համար[4]։

2010 թվականի հունիսին կայացած Electronic Entertainment Expo 2010 ցուցահանդեսի ժամանակ, ընկերությունը ցուցադրեց իր՝ Sniper: Ghost Warrior, The Great Battles of WWII, Crime Lab: Body of Evidence, Farm Frenzy Animal Country, Jewels of the Tropical, Lost Island, Logic Machines խաղերը[5]։

Խաղերի ցանկ խմբագրել

Անվանում Թողարկման տարեթիվ
Terrorist Takedown 2004
Battlestrike: The Siege 2005
Battlestrike: The Road To Berlin 2005
Terrorist Takedown: Covert Operations 2006
Terrorist Takedown: War in Columbia 2006
Terrorist Takedown: Payback 2007
Code of Honor: The French Foreign Legion 2007
Terrorist Takedown 2: US Navy Seals 2007
Code of Honor 2: Conspiracy Island 2008
Sniper: Art of Victory 2008
SAS: Secure Tomorrow 2008
Battlestrike: Force Of Resistance 2008
Operation Thunderstorm 2008
The Royal Marines Commando 2008
Battlestrike: Shadow Of Stalingrad 2009
Code of Honor 3: Desperate Measures 2009
Terrorist Takedown 3 2010
Wolfschanze 2 2010
Alcatraz 2010
Combat Zone Special Forces 2010
Sniper: Ghost Warrior 2010
Sniper: Ghost Warrior 2 2013
Alien Rage 2013
Enemy Front 2014
Lords of the Fallen 2014
Sniper: Ghost Warrior 3 2017
Sniper: Ghost Warrior Contracts 2019
Sniper: Ghost Warrior Contracts 2 2021
Lords of the Fallen 2[6] Չեղարված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 City Interactive. «About Us» (անգլերեն). city-interactive.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  2. «City Interactive S.A. Opens a Branch Office in Poznan» (անգլերեն). city-interactive.com. 2009 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  3. «City Interactive S.A. Takes Part in the Electronic Entertaiment Expo Exhibition» (անգլերեն). city-interactive.com. 2009 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  4. «Signing a Licensing Agreement with MindHabits inc» (անգլերեն). city-interactive.com. 2009 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  5. rn2ff (2010 թ․ հունիսի 10). «City Interactive на Е3» (ռուսերեն). CNews (журнал). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Lords of the Fallen in development». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.