Բրենդոն Գրին (անգլերեն՝ Brandon Michael Green, հուլիսի 23, 1988(1988-07-23)[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Մեյջոր Ալի (Maejor Ali) կամ Բեյ Մեյջոր (Bei Maejor), ամերիկացի երաժշտական պրոդյուսեր, երգիչ-երգահան և դերասան։ Նա գրել է երգեր և համագործակցել է մի շարք արտիստների հետ, ինչպիսիք են՝ Թրեյ Սոնգզ, Ջասթին Բիբեր, Օսթին Մահոուն, Ջուսի Ջեյ, Սիարա, Քոդի Սիմփսոն, Իգի Ազալիա, Վիզ Խալիֆա, Թի Փեյն, Նի Յո, Տիեստո և այլք։ Նա նաև հեղինակ է մի քանի ֆիլմերի սաունդթրեքների։ 2010 և 2011 թվականներին նա առաջադրվել է Գրեմմի մրցանակի Թրեյի Սոնգզի և Մոնիկայի ալբոմների վրա կատարած աշխատանքի համար։ 2013 թվականին կանադացի երգիչ Ջասթին Բիբերի և ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի հետ թողարկել է իր «Lolly» սինգլը, որը մի քանի միջազգային հիթ-շքերթներում ունեցել է հաջողություններ։

Մեյջոր Ալի
Բնօրինակ անունMaejor Ali
Ի ծնե անունԲրենդոն Գրին
Նաև հայտնի է որպեսBei Maejor
Ծնվել էհուլիսի 23, 1988 (35 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԵրկիրԴետրոյթ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B, փոփ, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրաժշտական պրոդյուսեր, երգիչ-երգահան, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն2003-ներկա
ԼեյբլUniversal Music, Island Def Jam, Sony Jive Records
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Կայքmaejorali.com

Սկավառակագրություն

խմբագրել

Սինգլներ

խմբագրել

Որպես գլխավոր արտիստ

խմբագրել
Մեյջոր Ալիի սեփական սինգլների ցանկը
Անվանում Տարի Ալբոմ
«Trouble»
(համագործակցությամբ Ջեյ Քոլի հետ)
2011 Ոչ ալբոմային սինգլներ
«Lights Down Low»
(համագործակցությամբ Վակա Ֆլոկա Ֆլեյմի հետ)
2012
«Lolly»
(համագործակցությամբ Ջուսի Ջեյի և Ջասթին Բիբերի հետ)
2013
«Me and My Team»
(համագործակցությամբ Թրեյ Սոնգզի և Քիդ Ինկ հետ)
2014
«Tell Daddy»
(համագործակցությամբ Ying Yang Twins-ի և Վակա Ֆլոկա Ֆլեյմի հետ)
«Get You Alone»
(համագործակցությամբ Ջերեմայի հետ)
2015
«Rich!»
«Me and You»
«We Ready»
«Maejor Makes Beat Out of Toys»

Որպես համագործակցող արտիստ

խմբագրել
Այլ կատարողների սինգլներ, որոնցում Մեյջոր Ալին ունեցել է իր մասնակցությունը
Անվանում Տարի Ալբոմ
«She Got It Made»
(Plies-ի սինգլը)
2010 «Goon Affiliated»
«Ride (Ռեմիքս)»
(Սիարայի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
«Birthday Girl»
(Travis Porter-ի սինգլը)
2011

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել