BEHER կամ Bernardo Hernández (Բեռնարդո Էռնանդես), խամոն արտադրող իսպանական ֆաբրիկա, որը համարվում է աշխարհում ոլորտի ամենահեղինակավորներից մեկը[1][2][3]։ Գործարանը գտնվում է Իսպանիայի Սալամանկա նահանգի Գիխուելո քաղաքում[4][5]։ Այն հանդիսանում է ընտանեկան երրորդ սերնդի ֆաբրիկա, որը հիմնադրվե է 1920-ական թվականներին։ Ներկա դրությամբ ընկերությունը հանդիսանում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի 300 խոշորագույն ֆաբրիկաներից մեկը[6]։

BEHER
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1930
ՎայրGuijuelo, Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Աշխատողների թիվ90 մարդ
Կայքbeher.es
 BEHER Վիքիպահեստում

2001 և 2004 թվականներին Ֆրանկֆուրտում տեղի ունեցած IFFA Delicat մսամթերքի ցուցահանդեսում «BEHER»-ը ճանաչվել է «Լավագույն միջազգային ընկերություն»։ Այդ ցուցահանդեսն իրենից ներկայացնում է մսամթերքի գլխավոր միջազգային մսային արտադրանքի ցուցադրման հարթակ, որը կազմակերպվում է երեք տարին մեկ անգամ[7]։ Ֆաբրիկայի արտադրանքների շարքում հատկապես առանձնանում է «Բելոտա Օրոն» («Bellota Oro»), որը 2007 և 2010 թվականներին տեղի ունեցած ցուցահանդեսների ժամանակ ճանաչվել է որպես «Աշխարհի լավագույն խամոն»[1]։

Պատմություն խմբագրել

 
Գուիջելոյում գտնվող «BEHER»-ի ֆաբրիկան
 
«BEHER»-ի ֆաբրիկայի չորացման սրահը

1930-ական թվականների սկզբին Բեռնարդո Էռնանդես Բլասկեսը, օգտագործելով ընտանեկան փորձը, բացեց սեփական խոզաբուծական գործն ու հիմնեց ձեռնարկություն, որն ամբողջությամբ զբաղվում էր մսային արտադրանքի արտդարությամբ[8]։ 1970-ական թվականներին նրա որդին՝ Բեռնարդո Էռնանդես Գարսիան հիմնադրեց ստանձնեց ձեռնարկության ղեկավարումն ու սկսեց սեփական ագարակում աճեցնել իբերական խոզերեր։ Ներկա դրությամբ արդեն նրա երեխաներն են ղեկավարում ընկերությունը, որը հանդիսանում է ոլորտի լավագույն 6 ընկերություններից մեկը։ Այն շուկայում ունի 2 % մասնաբաժին։ Ընկերության արտադրանքը արտահանվում է բոլոր մայրցամաքներ՝ աշխարհի ավելի քան 30 երկիր, որոնց թվում են Հոնկոնգը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան, Բրազիլիան, Ռուսաստանը և Եվրոպական միության բոլոր երկրները[9]։

2010 թվականին ձեռնարկությունը ընդարձակեց իր տարածքը՝ հասնելով 19.500 մ² մակերեսի։ Այժմ ընկերությունը ունի տվյալ տարածաշրջանում ամենաբարձր և յուրահատուկ պահեստարանը, որի բարձրությունը 8 մետր է[10]։

Արտադրանք խմբագրել

 
D.O. Jamón de Guijuelo երշիկների ու խամոնների ցուցադրման սրահը

«BEHER»-ը զբաղվում է բոլոր փուլերը ընդգրկող արտադրությամբ՝ իր սեփական դաշտերում խոզերի աճեցումից մինչև խամոնի ձեռքով կտրում։ Այդպիսով այն կազմակերպում է միաժամանակյա արտադրություն, որը հայտնի է երշիկեղենի ու մսային այլ ուտեստների շուկայում

Արտադրական հոսքագծեր խմբագրել

  • Ոսկե պիտակ (Etiqueta Oro)՝ խամոն և պալետա իբերիկո բեյոտա։ Այն առանձնանում է օլեինաթթվի բարձր պարունակությամբ։
  • Սև պիտակ (Etiqueta Negra)՝ խամոն իբերիկո բեյոտա։
  • Կարմիր պիտակ (Etiqueta Roja)՝ խամոն և պալետա իբերիկո բեյոտա։
  • Կտրվածք՝ այնկատարվում է մաեստրո Անսելո Պերեսի կողմից, ով հանդիսանում է խամոնի կտրման գործող չեմպիոն։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

 
IFFA Delicat մսամթերքի արտադրանքի 2007 և 2010 թվականների ցուցադրություններում BEHER «Bellota Oro»-ն ճանաչվել է «Աշխարհի լավագույն խամոն»

Իր գործունեության ընթացքում «BEHER» ընկերությունը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ «BEHER»-ի արտադրանքների ստացած գլխավոր մրցանակներից ու տարբերակիչներից կարելի է առանձնացնել հետևյալները[11]

  • Ֆրանկֆուրտի ազգային ցուցահանդես - IFFA Delicat (Գերմանիա) - մսամթերքի ապրանքների միջազգային գլխավոր ցուցահանդես[7]՝
    • 1995 թվական՝ 5 ոսկե մեդալ,
    • 2001 թվական՝ 10 ոսկե մեդալ և «Լավագույն արտասահմանյան ընկերություն» պատվո մրցանակ,
    • 2004 թվական՝ 13 ոսկե մեդալ և «Լավագույն արտասահմանյան ընկերություն» պատվո մրցանակ,
    • 2007 թվական՝ հատուկ Գրան պրի խամոնի անվանակարգում, 14 ոսկե մեդալ և պատվո մրցանակ երշիկեղենի տեսականու անվանակարգում,
    • 2010 թվական՝ հատուկ Գրան պրի խամոնի անվանակարգում, 16 ոսկե մեդալ։
  • Food & Drink Expo (Բիրմինգհեմ
    • 2006 թվական՝ «Լավագույն միջազգային արտադրանք» մրցանակ։
  • SUFFA (Շտուտգարտ
  • 2006 թվական՝ 3 ոսկե մեդալ։
  • Great Taste (Մեծ Բրիտանիա
  • 2006 թվական՝ բրոնզե մեդալ։
  • Խամոնի ազգահին սրահ (SANJA), Տերուել (Իսպանիա
    • 2001 թվական՝ խամոնի որակի ազգային մրցանակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The Iberian ham BEHER renews its title of "Best Ham In The World" in Germany» (անգլերեն). elcatavinos.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  2. «Un jamón de Guijuelo renueva su título como 'Mejor Jamón del Mundo' en Alemania» (իսպաներեն). Rtvcyl.es. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  3. «Los diez mejores jamones ibéricos» (իսպաներեն). abc.es. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  4. «Хамон Иберико Пуро де Бельота Beher (Bernardo Hernández)». jamonua.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  5. «Jamon Beher SA» (անգլերեն). Losimportadores.com.au. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  6. Castilla y León Económica, Las 5000 mayores empresas, Castilla y León Económica, February 2009
  7. 7,0 7,1 «About IFFA» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  8. «BEHER History» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  9. «BEHER in the world» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  10. «Inaugurada la nueva sede de Beher» (իսպաներեն). Rtvcyl.es. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  11. «BEHER Awards» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Tolosa Sola, Lluis Calidad en Ibérico. — RT& A ediciones, 1998. — ISBN 84-923599-0-0

Արտաքին հղումներ խմբագրել