Anybody Seen My Baby?
«Anybody Seen My Baby?», անգլիական The Rolling Stones ռոք խմբի երգը նրանց 1997 թվականի «Bridges to Babylon» ալբոմից։ Այն զբաղեցրել է UK Singles Chart-ի 22-րդ հորիզոնականը և դարձել է խմբի 38-րդ երգը, որն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի չարթերի լավագույն 40 երգերում։ Այն ավելի հաջող է եղել արտասահմանում՝ գլխավորելով RPM Top Singles չարթը Կանադայում և ընդգրկվելով որոշ եվրոպական երկրների չարթերի լավագույն 20 երգերում, ներառյալ Հունգարիան և Իսպանիան։ Միացյալ Նահանգներում երգը զբաղեցրել է Billboard Mainstream Rock չարթի 3-րդ հորիզանականը։
«Anybody Seen My Baby?» | ||||
---|---|---|---|---|
The Rolling Stones-ի սինգլը | ||||
«Bridges to Babylon» ալբոմից | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 22, 1997 | |||
Ֆորմատ | CD | |||
Ձայնագրված | Մարտ-հուլիս, 1997 | |||
Ժանր | Ռոք | |||
Տևողություն | 4:31 | |||
Լեյբլ | Virgin | |||
Պրոդյուսեր |
| |||
The Rolling Stones-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Նկարագրություն խմբագրել
Երգի հեղինակներն են Միք Ջագերը և Քիտ Ռիչարդսը, սակայն Քեթրին Դոն Լանգը և Բեն Մինքը նշվում են որպես երգի համահեղինակներ[1]։ Երգն առավել հայտնի է իր կրկներգով, որը շատ նման է 1992 թվականի Լանգի «Constant Craving» հիթ երգին։ Ջագերը և Ռիչարդսը պնդում էին, որ երբեք չեն լսել այս երգը և հայտնաբերել են նմանությունը միայն մինչև «Anybody Seen My Baby?»-ի թողարկումը։ Ինչպես Ռիչարդսը գրել է իր «Կյանք» (անգլ.՝ «Life») ինքնակենսագրության մեջ, «Դուստրս՝ Անջելան, և նրա ընկերուհին եղել են Ռեդլենդսում և ես երգում էի այս ձայնագրությունը, սակայն նրանք սկսել են լիովին այլ երգ երգել։ Նրանք լսում էին Քեթրին Դոն Լանգի 'Constant Craving'-ը։ Հենց Անժելան և նրա ընկերուհին ճանաչել այդ երգը»[2]։ Ջագերը և Ռիչարդսը նշել են Դոն Լանգի և «Constant Craving» երգի համահեղինակ Մինքի մասնակցությունը։ Ավելի ուշ Լանգն ասել է, որ «լիովին շոյված էր», երբ ստացել է երգի հեղինակության իրավունքները[3][4]։
Զուգադիպությամբ, The Rolling Stones-ից հեռանալուց հետո Բրայան Ջոնսի կողմից գրված և ձայնագրված երգերից մեկի վերնագիրը «Has Anybody Seen My Baby» էր[5]։
«Anybody Seen My Baby?»-ն ունի ոգեշնչման լայն շրջանակ, ներառյալ հիփ հոփ կատարող Բիզ Մարկիի սեմփլինգը, որը դարձնում է այն The Rolling Stones-ի միակ երգը, որը սեմփլինգ է ներառում։ Երգում բասը և ստեղնաշարայինները նվագում է Ջեյմի Մուհոբերակը։ Ուադի Ուաքթելը ակուստիկ կիթառ և էլեկտրակիթառ է նվագում, իսկ Ջագերը և Ռիչարդսը՝ միայն էլեկտրակիթառ։
Թողարկում խմբագրել
Երգը միջազգային հիթ է դարձել 1997 թվականին՝ ընդգրկվելով որոշ եվրոպական երկրների չարթերի լավագույն 20 երգերում, զբաղեցնելով Կանադայի Top Singles և Alternative 30 չարթերի առաջին հորիզոնականը և Billboard Mainstream Rock-ի երրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում։
Տեսահոլովակ խմբագրել
Երաժշտական տեսահոլովակը, թերևս, շատ լավ հիշվել է Անջելինա Ջոլիի մասնակցության շնորհիվ[6]։ Նա մարմնավորել է մերկապարուհու կերպարը, որը թողնում է բեմը ելույթի կեսին, Նյու Յորքով թափառելու համար։
Չարթեր խմբագրել
Շաբաթական չարթեր խմբագրելIllegal chart entered Canadatopsingles|1 Illegal chart entered Canadaadultcontemporary|4 Illegal chart entered Canadarock|1
|
Տարեվերջյան չարթեր խմբագրել
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Anybody Seen My Baby». ACE Title Search. American Society of Composers, Authors and Publishers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Richards, Keith. Life. New York: Little, Brown & Co., 2010. p. 457.
- ↑ «The Country Network - k.d. lang». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ k.d. lang - Something for the Weekend 1/2 ՅուԹյուբում
- ↑ http://www/aeppli.ch/TUG08/CDJonesUp.pdf
- ↑ «Angelina Jolie in 'Anybody Seen My Baby?' by the Rolling Stones». Ultimate Classic Rock. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ The Rolling Stones — Anybody Seen My Baby? Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ Ultratop.be — The Rolling Stones — Anybody Seen My Baby? (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. Vol. 14, no. 41. 1997 թ․ հոկտեմբերի 11. էջ 12. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Finnishcharts.com — The Rolling Stones — Anybody Seen My Baby?. Finland’s Official List
- ↑ The Rolling Stones - Anybody Seen My Baby? (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ «Top National Sellers» (PDF). Music & Media. Vol. 14, no. 41. 1997 թ․ հոկտեմբերի 11. էջ 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Hits of the World – Italy» (PDF). Billboard. Vol. 109, no. 41. 1997 թ․ հոկտեմբերի 11. էջ 60. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Nederlandse Top 40 - week 42, 1997 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 4 October 2018.
- ↑ Dutchcharts.nl — The Rolling Stones — Anybody Seen My Baby? (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ Norwegiancharts.com — The Rolling Stones — Anybody Seen My Baby?. VG-lista. Hung Medien. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ «Notowanie nr821» (լեհերեն). LP3. 1997 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
{{cite magazine}}
: Cite magazine requires|magazine=
(օգնություն) - ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 4 October 2018.
- ↑ Salaverri, Fernando (2005 թ․ սեպտեմբեր). Sólo éxitos: año a año, 1959–2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
- ↑ Swedishcharts.com — The Rolling Stones — Anybody Seen My Baby?. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ The Rolling Stones — Anybody Seen My Baby? swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 4 October 2018.
- ↑ The Rolling Stones Album & Song Chart History Billboard Adult Alternative Songs for The Rolling Stones. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ The Rolling Stones Album & Song Chart History Billboard Mainstream Rock for The Rolling Stones. Ստուգվել է 18 June 2016.
- ↑ «RPM '97 Year End Top 100 Hit Tracks». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «RPM '97 Year End Top 100 Adult Contemporary Tracks». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «RPM '97 Year End Top 50 Alternative Tracks». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Romanian Top 100 Singles Airplay – Top of the Year 1997» (ռումիներեն). Romanian Top 100. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Երգի տեքստը MetroLyrics կայքում