A Hard Day’s Night, The Beatles-ի երրորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 1964 թվականի օգոստոսի 11-ին։

A Hard Day’s Night
Թողարկվածհուլիսի 10, 1964
Ժանրռոքնռոլ և փոփ ռոք
Տևողություն1845 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone
ՊրոդյուսերՋորջ Մարթին

A hard day's night խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

A hard day's night-ը բացող ակորդի՝ «Ռիքենբեքեր» կիթառով իրականացված յուրահատուկ զրնգոցը մարմնավորում է Ջոն Լենոն-ի և Փոլ Մաքքարթնիի ստեղծագործությունների հասունացումը։ Երգը հնչում է ֆիլմի սկզբում և եզրափակում այն։ Որպես սինգլ՝ այն լույս էր տեսել ալբոմից մեկ ամիս առաջ՝ գրանցելով շուրջ մեկ միլիոն նախնական պատվեր։ Սա The Beatles-ի երրորդ անընդմեջ սինգլն էր, որը հիթ-շքերթում մեկնարկեց առաջին հորիզոնականը։ Ջոնն այս երգը գրել էր իր որդու՝ Ջուլիանի համար, որը շուտով պետք է մեկ տարեկան դառնար։ 1965թ. A hard day's night-ի երգիծական տարբերակով The goon Show-ի աստղ Պիտեր Սելլերս-ը տեղ գտավ թոփ-20-ում։ Նրա կատարումն առանց երաժշտության էր՝ շեքսպիրյան մենախոսության ոճով։ Իսկ դրանից մեկ տարի առաջ երգի ջազ տարբերակով հիթ-շքերթներում աչքի էր ընկել դաշնակահար Ռեմսի Լյուիսը։

I Should Have Know Better խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Ջոնը գրել է այս երգը, կրկնակի թրեքով ձայնագրել վոկալը, ինչպես նաև նվագել շրթհարմոն։ I Should Have Know Better-ում Ջորջը նվագում է 12 լարանոց «Ռիքենբեքեր»։ Նա մեծապես նպաստեց այս կիթառի ճանաչմանը, և շատ շուտով այն սովորական դարձավ բազմաթիվ ամերիկյան խմբերում, ինչպիսին, օրինակ, Byrds-ն էր։

If I Fill խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Քանի որ ֆիլմում Բիթլզներից և ոչ ոք չուներ ռոմանտիկ գիծ, Ջոնը կատարում է այս քնքուշ սիրային երգը՝ դիմելով Ռինգոին։ Նկարահանող խումբը ստիպված էր բազմաթիվ դուբլեր նկարահանել, քանի որ ամեն անգամ խմբի անդամները ծիծաղից պոռթկում էին։

I'm Happy Just To Bance With You խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Ջոնի մեկ այլ երգ, որը, սակայն, հանձնվեց Ջորջին, որպեսզի նա կատարի և մասնակից լինի գործողությանը։

And I Love Her խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Մի պահ տարածված էր այն վարկածը, որ, Փոլ Մաքքարթնին այս երգը գրել է իր նոր ընկերուհու՝ դերասանուհի Ջեյն Էշերի համար, սակայն հետագայում դա հերքվեց։ Ձայնագրությունն ամբողջությամբ ակուստիկ է, իսկ Ռինգոն պերկուսիայի մասն է կատարում։ Չնայած սա ալբոմի կատարում է և որպես սինգլ չի թողարկվել, երգը The Beatles-ի ամենաշատ քավըրների ենթարկված ստեղծագործություններից է՝ ավելի քան 400 տարբերակ է ձայնագրվել առ այսօր։

Twll Me Why խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Ջոնի գրածն արագ կոմպոզիցիա է, որը նույնպես սազական կլիներ անգլիական որևէ աղջկական խմբի։ Ֆիլմում այս երգը հնչում է համերգի տեսարանում։

Can't Buy Me Love խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Հիմնականում Փոլի երգն է, որը ֆիլմում տեղ գտավ վերջին պահին։ Can't Buy Me Love-ը ձայնագրվել է Փարիզ-ում, թեև որոշ ժամանակ անց Ջորջը որոշում է վերաձայնագրել 12 լարանոց «Ռեքենբեքերի» առաջատար կիթառի հատվածն արդեն Լոնդոն-ում, բայց առաջին սոլոն դեռ կարելի է լսել ետին պլանում։ Երգը մարտին արդեն թողարկվել էր սինգլի տեսքով՝ գրանցելով իր հաշվին ռեկորդային բարձր նախնական վաճառքի ցուցանիշ՝ ավելի քան 2 միլիոն ԱՄՆ-ում և 1 միլիոն Մեծ Բրիտանիա-ում։ Իհարկե, սինգլը ներխուժեց չարթեր առաջին հորիզոնականով։

Any Time At All խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Ջոն Լենոնը մի անգամ ասել է, որ սա նախորդ ալբոմից It Won't Be Long-ի վերամշակված տարբերակն է։ Նա կատարում է հիմնական վոկալը, Փոլն ու Ջորջը ապահովում են բեք-վոկալը։

I'll Cry Instead խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Ջոնը գրել է այս երգը ֆիլմի համար, սակայն ռեժիսոր Ռիչարդ Լեսթեր-ը այն հարմար չգտավ նախատեսված տեսարանի համար։ Ի վերջո, տեսարանում օգտագործվեց Can't Buy Me Love-ը։

Things We Said Today խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

A Hard Day's Night-ի սինգլի հակառակ կողմում տեղ գտած ստեղծագործությունՙ որը, ինչպես ժամանակին ենթադրվում էրՙ, Փոլի մեկ այլ սիրային երգն էր՝ նվիրված Ջեյն Էշերին։ Փոլը գրել է այն զբոսանավի վրա Կարիբյան ծով-ում հանգստանալու ընթացքում. մայիսին՝ ֆիլմի նկարահանումներից հետո, խմբի բոլոր անդամները մեկ ամսվա հանգստի հնարավորություն էին ստացել։

When I Get Home խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Երբ Ջոն Լենոնին հարցրին, թե որ երգը կցանկանար ինքը գրած լիներ, նա միանգամից պատասխանեց՝ Մարվին Գեյի Can I Get A Witness-ը։ When I Get Home-ը նմանատիպ կոմպոզիցիա ստանալու նրա փորձն էր։

You Can't do that խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Կատարում Can't Buy Me Love-ի հակառակ կողմից։ Ձայնագրվել է նույն ժամանակ Փարիզում։ Ջոնը գրել է երգը, ձայնագրությունում նա նվագել է իր նոր «Ռիքենբեքերը», իսկ Ջորջը՝ 12-լարանոց կիթառը։

I'll Be Back խմբագրել

(Լենոն/Մաքքարթնի)

Ջոնը այս երգը գրել է Դել Շենոնի Runaway-ից հետո։ Հետաքրքիր է, որ Շենոնը, որը մեծ բարձունքների էր հասել ԱՄՆ-ում, From Me To You-ի քավըր տարբերակով հայտնվել էր ամերիկյան թոփ-100-ի ստորին մասերում այն ժամանակ, երբ Բիթլզներն այդ չարթերին չէին էլ հասել։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «A Hard Day’s Night» հոդվածին։