3 Words (ռուս.՝ Три слова), բրիտանացի փոփ երգչուհի Շերիլ Քոուլի դեբյուտային ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 23-ին Fascination Records լեյբլի կողմից։ Ալբոմը UK Albums Chart-ում դեբյուտացվել է առաջին հորիզոնականից՝ վաճառքի 125,271 օրինակով[1]։ Ալբոմն այդ դիրքում անցկացրել է ևս մեկ շաբաթ։ Գրանցվելով Լոս Անջելեսում և Լոնդոնում, Քոուլը հիմնականում համագործակցել է will.i.am-ի և Bleak Eyed Peas-ի հետ։ Սկավառակը ստացել է չափավոր գնահատականներ՝ վաստակելով 100-ից 62-ը Metacritic-ում[2]։

3 Words
Թողարկված2009
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլFascination Records
ՊրոդյուսերԹայո Կրուզ, will.i.am և Soulshock & Karlin

Ալբոմին նախորդել է «Fight for This Love» սինգլը, որը դարձել է 2009 թվականի ամենաարագ վաճառվող սինգլը Մեծ Բրիտանիայում՝ հասնելով UK Singles Chart-ի առաջին հորիզոնականին, ինչպես նաև Իռլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում։ Ինչպես նաև 3 Words-ը Մեծ Բրիտանիայում երեք անգամ վավերացվել է որպես պլատինե (վաճառվել է ավելի քան 900000 օրինակ)։

Ալբոմի ստեղծում խմբագրել

2009 թվականի ապրիլի 27-ին հայտարարվել էր, որ Girls Aloud փոփ խմբի մասնակից Շերիլ Քոուլը աշխատում է սոլո նյութի վրա։ Թայո Քրուզը՝ անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր, ալբոմի համար երկու երգ է գրել։ Առաջինը ուներ «Break your heart» անվանումը և գրված էր հատուկ Շերիլի համար, սակայն լեյբլում կարծում էին, որ այն շատ նման է will.i.am-ի «Heartbreaker» երգին, որի ձայնագրությանը նախկինում մասնակցել է Շերիլը[3]։ Ավելի ուշ այդ երգը ներառվել է Քրուզի երկրորդ ալբոմում և, թողարկվելով որպես առաջին սինգլ, գլխավորել Է UK Singles Chart-ը։  Քրուզի հեղինակած երկրորդ երգը՝ «Stand Up» - ը, ներառվել է ալբոմում։

Ալբոմի կազմի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Նիք Նայթն էր[4]։ Ալբոմի անվանումը տվել է գլխավոր կոմպոզիցիան՝ will.i.am-ի հետ դուետը և, հենց Շերիլի խոստովանությամբ, իր ամենասիրելի երգը ալբոմում[5]։ «Parachute» երգը, գրված երգչուհու, խոսքերի հեղինակ Ինգրիդ Մայքլսոնի և երաժշտական պրոդյուսեր Մարշալ Ալտմանի կողմից, Քոուլը անվանել է «եզակի», իսկ «you are your own worst enemy, you’ll never win the fight» տողը՝ ալբոմից իր ամենասիրելին[6]։

«Don’t talk about this love» երգը գրված է եղել Նիկոլայ Բեդինգֆիլդի, երգչուհու փոքր քրոջ՝ Նատաշա Բեդինգֆիլդի կողմից։ Այդ երգը նաև ձայնագրվել է Նիկոլայի կողմից՝ իր առաջին մինի-ալբոմի համար։

Թողարկում խմբագրել

3 Words-ը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2009 թվականի հոկտեմբերի 26-ին։ Երկրպագուների համար հրատարակության սահմանափակ տարբերակը հասանելի է եղել Շերիլ Քոուլի պաշտոնական կայքում։

Սինգլներ խմբագրել

  • «Fight for This Love»՝ ալբոմի առաջին երգը։ Շերիլի՝ այս երգով առաջին ելույթը տեղի է ունեցել The X Factor-ում, և արդեն հաջորդ շաբաթ սինգլը նորամուտը նշեց Բրիտանական և իռլանդական հիթ-շքերթների առաջին հորիզոնականում։ Նաև այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Նորվեգիայի, Հունգարիայի և Դանիայի շարքերում։ Ավստրալիայում սինգլը երկրորդն էր։ Մեծ Բրիտանիայում սինգլը հավաստագրվել է որպես պլատինե։
  • «3 Words»՝ երկրորդ երգը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի համար (ստացել է չորրորդ և յոթերորդ տեղը)։ Բացի դրանից, այն թողարկվել է Ավստրալիայում, որպես առաջատար սինգլ և զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Սինգլը հավաստագրվել է որպես արծաթյա Մեծ Բրիտանիայում և պլատինե՝ Ավստրալիայում։
  • «Parachute»՝ ալբոմի երրորդ երգը, ներկայումս ազատ է արձակված միայն Մեծ Բրիատնիայում և Իռլանդիայում։ Այս երգի համար UK Singles Chart-ի գագաթային դիրքը դարձավ հինգերորդ գիծը։ Նաև, Մեծ Բրիտանիայում վավերացվել էր որպես արծաթե։

Ալբոմի աջակցություն խմբագրել

2010 թվականի մայիսին և հունիսին, Շերիլը իրենց համաշխարհային շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել Bleak Eyed Peas-ում, ի աջակցություն The E.N.D. խմբի ալբոմին։ Նա կատարել է այնպիսի երգեր, ինչպիսին են՝ Fight for this Love, Boy Like You, Make Me Cry, Parachute, Fireflies, 3 Words, Rain on Me և Stand Up[7]։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր Տևողություն
1. «3 Words» (featuring will.i.am)William Adams, George Pajon, Cheryl Colewill.i.am 4:33
2. «Parachute»  Ingrid Michaelson, Marshall AltmanSyience, will.i.am 3:40
3. «Heaven» (featuring will.i.am)Adams, Cole, Stacy Barthewill.i.am 4:36
4. «Fight for This Love»  Andre MerrittWayne Wilkins, Steve Kipner 3:43
5. «Rain on Me»  Louis Biancaniello, Olivia Waithe, KipnerWayne Wilkins, Samuel Watters 3:44
6. «Make Me Cry»  Adams, Cole, Caleb Speirwill.i.am 4:35
7. «Happy Hour»  Carsten Schack, Kenneth Karlin, Priscila ReneaSoulshock & Karlin 4:06
8. «Stand Up»  Taio Cruz, Fraser T. SmithTaio Cruz, Fraser T. Smith 3:23
9. «Don't Talk About This Love»  Chris Braide, Nikola BedingfieldSyience 3:45
10. «Boy Like You» (featuring Will.i.am)Adams, Colewill.i.am 4:30
11. «Heartbreaker» (will.i.am featuring Cheryl Cole)Adamswill.i.am 3:14

Դիրքերը՝ հիթ-շքերթներում խմբագրել

Երկիր Բարձրագույն դիրք
Ավստրալիա[8] 31
Ավստրիա[9] 26
Բելգիա[10] 96
Գերմանիա[9] 42
Հունաստան[11] 15
Իռլանդիա[12] 2
Իսպանիա[13] 64
Իտալիա[14] 56
Նիդեռլանդներ[15] 49
Ֆրանաիա[16] 53
Շվեդիա[17] 42
Շվեցարիա[18] 52
Շոտլանդիա[19] 1
UK Albums Chart[20] 1
European Top 100 Albums[21] 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cheryl Cole scores UK chart double». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  2. «3 Words». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Interview With Fraser T Smith». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Cheryl Cole hires Posh Spice snapper for new album».
  5. «3 Words». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Parachute». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Cheryl Cole 'for Black Eyed Peas UK tour'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  8. ARIA Charts | Australias Official Music Charts | Single, Album, Digital Charts and more | ARIA Charts
  9. 9,0 9,1 «Cheryl Cole - 3 Words - Music Charts». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  10. «Cheryl Cole - 3 Words». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  11. Greek International Albums Chart. Retrieved 2010-03-11. Արխիվացված 2011-07-24 Wayback Machine
  12. «Chart Track». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  13. Spanish Albums Chart(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  14. «FIMI - Federazione Industria Musicale Italiana - Classifiche». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին.
  15. «dutch charts». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  16. «Tops : Christophe Maé dégomme Les Enfoirés». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  17. «Cheryl Cole - 3 Words». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  18. «Swiss charts». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  19. «Archive Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  20. «Cheryl Cole - 3 Words». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
  21. «European Albums». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 26-ին.