Քսաներորդ դարի հերյուրանքը։ Ընդդեմ եվրոպական հրեաների երևակայական ոչնչացման (անգլ.՝ The Hoax of the Twentieth Century: The Case Against the Presumed Extermination of European Jewry), ամերիկացի ռեվիզիոնիստ, էլեկտրոնիկայի պրոֆեսոր Արթուր Բատցի գիրքը, որ դարձել է բազային Հոլոքոստի ժխտման շարժման մեծ մասի համար։

20-րդ դարի հերյուրանքը
անգլ.՝ The Hoax of the Twentieth Century
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհրապարակախոսություն
ՀեղինակԱրթուր Բատց
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունHistorical Review Press
Հրատարակվել է1975

Առաջին անգամ հրատարակվել է 1975 թվականին Historical Review Press (Մեծ Բրիտանիա) հրատարակչությունում։

Կանադայում գիրքն արգելված է, իսկ Գերմանիայում ունի X վարկանիշ և չի կարող ցուցադրվել կամ գովազդվել[1]։ Այն բնութագրվել է որպես հակասեմական[2][3][4], իսկ Ալան Տ. Դևիսն այն կոչել է «հակասեմականության դասական»[5]։ 2017 թվականին գրքերի առցանց առևտրով զբաղվող Amazon.com-ը գիրքը (Հոլոքոստը ժխտմանն առնչվող վերնագիր ունեցող այլ գրքերի հետ միասին) հանել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար նախատեսված իր կայքերից[6][7]։

Բովանդակություն խմբագրել

Գրքում Արթուր Բատցը գրում է, թե «Օսվենցիմի մասին առասպելն» ստեղծվել է Վաշինգտոնում, ինչպես այնզատցխմբերի մասին առասպելը՝ Մոսկվայում[8]։ Նա նաև պնդում է, թե Հիտլերը ոչ միայն չի սպանել վեց միլիոն հրեաների, այլև անգամ չի փորձել անել դա։

Բատցն ապացուցել է, որ հրեա զոհերի թվաքանակը կազմել է 1 միլիոն, ինչպես նաև պնդել է, թե վերմախտն ու ՍՍ-ն չեն իրականացրել հրեաների եղեռն։ Նրա կարծիքով՝ գերմանացիների քաղաքականությունը նպատակ ուներ հրեաներին արտաքսել ռեյխի սահմաններից դուրս, բռնագրավել նրանց ունեցվածքը և օգտագործել նրանց հարկադիր աշխատանքը ռազմական գործարաններում։ Ընդ որում՝ Բատցը կարծում է, որ հրեաների նկատմամբ եղեռն կարող էին իրականացնել այլ բանակներ, օրինակ՝ ռումինականն ու խորհրդային[9]։

Ժողովրդագրական կորուստների վերաբերյալ Բատցը պնդում է, թե հրեա պատմաբանները միտումնավոր կերպով երկու միլիոնով ավելի շատ են ներկայացնում մինչպատերազմյան Եվրոպայի հրեա բնակչության թվաքանակը, ևս երկու միլիոնը ներկայացված չեն խորհրդային վիճակագրության մեջ, իսկ մեկ միլիոնն էլ ձուլվել է ԱՄՆ-ում։ Այսպիսով՝ մեկ միլիոն զոհերից ստացվում է վեցը։

Նյուրնբերգի գործընթացի բոլոր փաստաթղթերը Բատցը համարում է կեղծ, իսկ հենց գործընթացը՝ սիոնիստական-կումունիստական դավադրության արդյունք, որը նպատակ ունի տարածքներ ստանալ Պաղեստինում։ Իսկ արևմտյան պետություններն աջակցել են այդ դավադրությանը, որպեսզի թաքցնեն իրենց հանցագործությունները[9]։ Բատցը փորձում է օգտագործել իր ճարտարագիտական գիտելիքները՝ ապացուցելու համար, որ Ցիկլոն B թունավոր գազն Օսվենցիմում օգտագործվել է բացառապես վարակազերծման համար, իսկ դիակիզարանները պետք են եղել միայն համաճարակի և մասնավորապես բծավոր տիֆի տարածումը կանխելու համար[10]։

Արթուր Բատցը եղել է առաջինը, ով Հոլոքոստի ժխտումը փորձել է ներկայացնել որպես խիստ գիտական հետազոտություն[11]։

Կառուցվածք խմբագրել

Գիրքը կազմված է ներածությունից, 7 բաժիններից ու հավելվածներից։

  • Հոլոքոստի ռեվիզիոնիզմի ուսումնասիրման կարճ ներածություն
  • Մաս 1. Դատավորները, հրեաներն ու նացիստները
  • Մաս 2. Ճամբարներ
  • Մաս 3. Վաշինգտոն և Նյու Յորք
  • Մաս 4. Աուշվից
  • Մաս 5. Հունգարական հրեաներ
  • Մաս 6. Et Cetera
  • Մաս 7. Վերծնական որոշում
  • Մաս 8. Ծանոթագրություններ
  • Հավելվածներ
  • Լրացումներ
  • Նկարազարդումներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Green, Jonathan (2005). Encyclopedia of Censorship. Facts on File. էջ 234. ISBN 978-0816044641. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Schweitzer, F; Perry, M (2002). Anti-Semitism: Myth and Hate from Antiquity to the Present. Palgrave Macmillan. էջ 251. ISBN 978-0312165611. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Mason, Carol (2009). Reading Appalachia from Left to Right: Conservatives and the 1974 Kanawha County Textbook Controversy. Cornell University Press. էջ 75. ISBN 978-0-8014-4728-0. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Dawidowicz, Lucy (1983). The Holocaust and the Historians. Harvard University Press. էջ 15. ISBN 978-0674405677. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Alan Davies (1992). Davies, Alan (ed.). Antisemitism in Canada: History and Interpretation. Wilfrid Laurier University Press. էջ 242. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Times of Israel. "Amazon UK Removes 3 Holocaust Denial Books from Sale." March 9, 2017
  7. Ziv, Stav (2017 թ․ հունիսի 6). «Under pressure, Amazon stops selling Holocaust-denial books». The Jewish Chronicle. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  8. Циммерман Д. Глава 2. Советская демография // Отрицание Холокоста = Holocaust denial: demographics, testimonies, and ideologies / пер. М. Улановская, ред. И. Островский. — University Press of America, 2005. — 318 с.
  9. 9,0 9,1 Основные течения в современной антисемитской идеологии на Западе՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. Charny I. W. Encyclopedia of genocide. — Santa Barbara, California: ABC-CLIO, 1999. — P. 181-182. — 718 p. — ISBN 9780874369281.
  11. «Holocaust Denial Timeline». Holocaust Encyclopedia (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել