«Ցիկլոն B» (գերմ.՝ Zyklon B), պեստիցիդ, որի պատրաստման հիմքում ցիանական թթուն է։ Այս նյութը ամենաշատը հայտնի դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նացիստները մահվան ճամբարներում այն կիրառեցին գազի խցիկներում կալանավորների զանգվածային ոչնչացումն իրագործելիս[1][2]։ Այն ցայսօր էլ արտադրվում է չեխական Կոլին քաղաքում և կոչվում է «Uragan D2» (Ուրագան D2)[3][4]:

Ցիկլոն B
Պեստիցիդ, Թույն Խմբագրել Wikidata
ԱրտադրողDegesch Խմբագրել Wikidata
Price5 Reichsmark Խմբագրել Wikidata
Ցիկլոն B-ի մետաղյա տուփը և հատիկները Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանում

Քիմիական և ֆիզիկական հատկություններ խմբագրել

«Ցիկլոն B» պեստիցիդն իրենից ներկայացնում է ադսորբենտ՝ հագեցած ցիանական թթվով (սկզբից այն դիատոմիտի հող էր, իսկ ավելի ուշ օգտագործվեց բարձր ծակոտկենություն ունեցող գիպսի հատիկներ)։ Բաղադրության մեջ մտնում են նաև 5 % նախազգուշացնող նյութեր՝ (բրոմաքացախային թթվի մեթիլային եթեր, արցունքաբեր գազ (լակրիմաներ) և կայունացուցիչ[5]։ Համաձայն ներկայումս արտադրող ֆիրմայի տվյալների, այս պեստիցիդի հատիկները սենյակային ջերմաստիճանին գազ են արտադրում հընթացս երկու ժամերի, իսկ ավելի ցածր ջերմաստիճանային պայմաններում՝ առավել երկար։

Պատմություն խմբագրել

«Ցիկլոն B» թույնը ստեղծվել է 1922 թվականին մի շարք գիտնականների համատեղ ջանքերով՝ Վալտեր Հերդտ, Բրունո Տեշ, Գերհարդ Պետերս։ Նրանց ղեկավարում էր Ֆրից Հաբերը, ով դեռևս 1918 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի ասպարեզում։ 1911 թվականից նա ղեկավարում էր Ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտը, որը Բեռլինի Կայզեր Վիլհելմի գիտական միության ենթակայության ներքո էր գտնվում։ Այստեղ Ֆրից Հաբերը ղեկավարում էր քիմիական զենքի ստեղծման, կիրառության և մեթոդիկայի բաժինը։ Գիտնականը ազգությամբ հրեա էր, և, Երրորդ ռայխի ձևավորումից ու Ադոլֆ Հիտլերի իշխանություն գալուց հետո, նա լքում է Գերմանիան և ստիպված արտագաղթում Շվեյցարիա։ Մի տարի անց գիտնականը Շվեյցարիայում կնքում է իր մահկանացուն։ Նրա ընտանիքի մի քանի անդամներ մահացան նացիստական մահվան ճամբարներում։

 
Օսվենցիմ մահվան ճամբարում օգտագործված Ցիկլոն B-ի թիթեղյա տուփերը

«Ցիկլոն B» արտադրել է գերմանական «Degesch» (գերմ.՝ Deutsche Gesellschaft für Schädlingsbekämpfung GmbH - «Վնասատուների դեմ պայքարի գերմանական հասարակություն») ֆիման, որը հանդիսացել է «Degussa» կորպորացիայի բաժանմունքը։

Կիրառություն համակենտրոնացման ճամբարներում խմբագրել

Համակենտրոնացման ճամբարներում «Ցիկլոն B» նյութի կիրառության մասին հետազոտություններ է կատարել Ժան-Կլոդ Պրեսսակը՝ հընթացս 1979-ից 1985 թվականներին։ Նա հանգել է հետևյալ եզրակացություններին.

  • Տոկոսային հարաբերությամբ մարդկանց զանգվածային ոչնչացման նպատակով «Ցիկլոն B» օգտագործվել է նվազագույն չափաքանակով։
  • «Ցիկլոն B» գազ արտադրող պեստիցիդը պահանջված էր Երրորդ ռայխի բանակի և համակենտրոնացման ճամբարների կողմից՝ մարդկանց զանգվածային ոչնչացման նպատակով։

«Degesch» ֆիրմայի դեմ դատական քննության ժամանակ պարզ դարձավ, որ 4 կիլոգրամ «Ցիկլոն B» հերիքում էր 1000 մարդու սպանության համար։

Առաջին անգամ «Ցիկլոն B», որպես մարդկանց զանգվածայի ոչնչացման միջոց, կիրառվել է 1941 թվականի սեպտեմբերին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում՝ ճամբարի պարետի առաջին տեղակալ Կարլ Ֆրիչի նախաձեռնությամբ։ Որպես թունավոր գազ, այն օգտագործվեց 600 խորհրդային ռազմագերիների և 250 այլ կալանավորների սպանության համար[6]։ Մահվան ճամբարի պարետ Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոսը հավանություն տվեց Ֆրիչի նախաձեռնությանը։ Դրանից հետո հենց Օսվենցիմում սկսվեց «Ցիկլոն B» կիրառումը գազի խցիկներում՝ որպես զանգվածային ոչնչացման նյութ։ 1941 թվականի դեկտեմբերի 10-ից թվով 8 համակենտրոնացման ճամբարների ադմինիստրացիա կարգադրություն եկավ ՍՍ-ի բժիշկների կողմից իրականացված հետազոտությունների վերաբերյալ և «Ցիկլոն B» սկսեցին ազատորեն օգտագործել մահվան ճամբարներում՝ թունավորելով սպանելու կալանավորներին[7]։ Հետագայում այն նույնպես մեծ տարածում գտավ նոր կառուցված մահվան ճամբարներում[6]։

Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոսը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ մասնավորապես նշել է.

  1941 թվականի հունիսիսն ես հրաման ստացա, որպեսզի Աուշվիցում հրեաներին ոչնչացնելու նպատակով ստեղծեմ հարմարություն։ Երբ ես ստեղծեցի այդ շինությունը, այն հարմարեցրի «Ցիկլոն B» օգտագործման համար, որն իրենից ներկայացնում էր ցիանիդային թթվի բյուրեղներ։ Մյուս կատարելագործված հարմարությունը դարձան գազային խցիկները, որոնք մենք ստեղծեցինք, այն միաժամանակ 2 հազար մարդու թողունակություն ուներ, այն դեպքում, երբ Տրեբլինկայի տասը գազի խցիկներում միանգամից կարող էին ոչնչացնել ընդամենը 200 մարդ` յուրաքանչյուրը։
- Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոս
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Исследование содержания цианидных соединений на стенах газовых камер в бывшем концентрационном лагере Аушвиц-Биркенау
  2. Валерий Лебедев. Пепел (Ужас Холокоста)
  3. Сайт производителя (չեխ.)
  4. «URAGAN D2». Химический завод Драсловка, а.о. Колин. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  5. Патент DE438818, автор Walter Heerdt, опубликован 1926-12-27
  6. 6,0 6,1 Կաղապար:Из
  7. «RELP. F. Kaul. Nazimordaktion, T. 4. Ein Bericht uber die erste industrimabig durchfuhrte Mordaktion des Naziregimes. Berlin. VEB Verlag Volk und Gesundheit, 1973». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Günther Morsch, Bertrand Perz: Neue Studien zu nationalsozialistischen Massentötungen durch Giftgas. Metropol, Berlin 2011, ISBN 978-3-940938-99-2.
  • Gerhard Peters: Blausäure zur Schädlingsbekämpfung. Verlag Ferdinand Enke, Stuttgart 1933.
  • Jean-Claude Pressac: Auschwitz. Technique and operation of the Gas Chambers. (Beate Klarsfeld Foundation) New York 1989 – online Արխիվացված 2014-06-25 Wayback Machine.
  • Jean-Claude Pressac: Die Krematorien von Auschwitz: Die Technik des Massenmordes. Piper Verlag, Neuauflage München 1995, ISBN 3-492-12193-4.
  • Jürgen Kalthoff, Martin Werner: Die Händler des Zyklon B: Tesch & Stabenow. Eine Firmengeschichte zwischen Hamburg und Auschwitz. VSA-Verlag, Hamburg 1998, ISBN 3-87975-713-5.
  • Jörg Friedrich: Die kalte Amnestie. NS-Täter in der Bundesrepublik. Fischer TB 4308; Frankfurt/Main 1984, ISBN 3-596-24308-4.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիկլոն B» հոդվածին։