Ֆրեդ Շեպարդ (սեպտեմբերի 11, 1855(1855-09-11)[1], Ellenburg, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 18, 1915(1915-12-18)[1], Նորագեղ, Հայաստան), ամերիկացի բժիշկ, հայոց ցեղասպանության վկա։ Բազմաթիվ հայերի կյանք է փրկել Եղեռնի ընթացքում։ Հայտնի է թուրք քաղաքական գործիչներին հայերին արտաքսելուց հետ պահելուն ուղղված իր ջանքերով։

Ֆրեդ Շեպարդ
Ծնվել էսեպտեմբերի 11, 1855(1855-09-11)[1]
ԾննդավայրEllenburg, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 18, 1915(1915-12-18)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՆորագեղ, Հայաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան և Միչիգանի համալսարանի բժշկական դպրոց
Մասնագիտությունբժիշկ
ԱմուսինFannie Perkins Shepard?[1]

Կենսագրություն խմբագրել

 
Շեպարդը ձիով ճամփորդում էր օսմանյան կայսրության գյուղերում, որտեղ հիվանդանոցներ չկային

Ֆրեդ Դուգլաս Շեպարդը ծնվել է Էլենբուրգում՝ Նյու Յորքում, 1855 թ. սեպտեմբերի 11-ին[2]։ Նախնական կրթություն է ստացել Նյու Յորքի Ֆրակնլինի ակադեմիայում, շարունակել է Կորնելի Համալսարանում, ապա՝ Միչիգանի համալսարանում, որն ավարտել է բժշկական աստիճանով, 1881 թ.։

1882 թ. կնոջ հետ տեղափոխվել է Օսմանյան կայսրություն, աշխատել է Այնթապում Կենտրոնական Թուրքական քոլեջն կից Ազարիա Սմիթի բժշկական հոսպիտալում։ [2][3]։ Աշխատանքի ընթացքում բուժել է տարբեր ռասայական և կրոնական պատկանելություն ունեցող մարդկանց։ Բժշկական հմտություններ և տեխնիկաներ է սովորեցրել է տեղացիներին, այդ թվում հայերին[2]։ Նրանցից մեկը՝ բժ. Հաբիբ Նազարյանը, դարձել է Այնթապի գլխավոր բժիշկը, մյուսը՝ բժ. Ա. Ա. Ալթունյանը, դարձել է Հալեպի ամենահմուտ վիրաբույժներից մեկը և ի վերջո հիմնադրել իր սեփական հոսպիտալը[4]։ Շեպարդը հաճախ ձիով շրջել է բժշկելու նպատակով՝ աշխատելով վրանում և բուժելով հիվանդներին անկախ կրոնից ու ազգությունից[5]։

Համիդյան ջարդերը խմբագրել

 
Շեպարդը և օգնականները վիրահատական սեղանի մոտ

1895 թ. Համիդյան ջարդերի ընթացքում Շեպարդին լուր է հասնում, որ Զեյթունի Սուլեյմանի գյուղը պաշարման մեջ է։ Պաշարումը, որը հետագայում հայտնի դարձավ Զեյթունի ապստամբություն անունով, սկսվեց, երբ գյուղի հայերը, վախենալով կոտորածի հեռանկարից, ինքնապաշտպանության համար զենք վերցրեցին Օսմանյան զորքի դեմ[6][7]։ Շեպարդն անմիջապես Զեյթուն մեկնեց։ Ալիս Շեպարդ Ռիգը հիշում է նրա ժամանումը.

  Երբ դր. Շեպարդը Զեյթուն հասավ, այնտեղ տեսավ փոքր քաղաքում հավաքված 21.000 փախստականների։ Մարդիկ սովի մեջ էին երկար պաշարումից հետո, երբ հնարավոր չէր նույնիսկ թաղել մահացածներին։ Մարդկանց մեծ կուտակման և աղտոտվածության հետևանքով ոջիլներն ահագին անելիք ունեին, և տիֆի վարակը մի հիվանդից մյուսին էր անցնում։ Թվում էր, թե մարդիկ ոչնչից այնքան չեն վախենում, ինչքան դրսի օդից, բայց, հակառակ հիվանդների վախերի և ծեր կականց առարկությունների, բժիշկը բոլորին տներից դուրս հանեց հանեց ծածկապատշգամբներ։ Դա կախարդական ազդեցություն ունեցավ։ Մի շաբաթից էլ պակաս ժամանամիջոցում օրական քառասունհինգից հիսուն մահերի փոխարեն միայն չորսը կամ հինգն էին մահանում[8]  

։

Զեյթունում աշխատելուց հետո Շեպարդը վերադառնում է Այնթապ, որտեղ մասնակցում է Կարմիր Խաչի օգնական գործողություններին[9]։ Այնթապում այդ ժամանակ բազմաթիվ նշանավոր հայ բանտարկյալներ կային, դադարեցված էին գործունեությունները[9]։ Շեպարդը բազմաթիվ հիվանդներ ընդունեց այնտեղ՝ մեծապես օգնելով տեղի բնակչությանը։

Ադանայի ջարդերը խմբագրել

1909 թ. Ադանայի կոտորածի ընթացքում Շեպարդը մեծ օգնություն էր հայ զոհերի համար[10]։ Այդ ժամանակ մի խումբ հայեր դիմում են ինքնապաշտպանության։ Մինչ այդ խմբի տղամարդիկ ապաստարան էին փնտրում հարևան գյուղերում, կանայք կանայք թաքնվում են տեղի եկեղեցում։ Շեպարդն այցելում է եկեղեցի և օգնում է բուժել հիվանդներին ու վիրավորներին[11]։ Երբ կանայք իրենց գյուղերն են վերադառնում, տները գտնում են ավերված կամ վառված[11]։ Շեպարդը հոգում է անօգնական հայերի կարիքները, ինչի համար մեդալ է ստանում Սուլթանից և շնորհավորական նամակ՝ Ջեմալ փաշայից, որն այդ ժամանակ Ադանան կառավարող գեներալն էր[12]։ Մեդալ է ստացել նաև Կարմիր խաչից[13]։

Մեծ եղեռնը խմբագրել

Մեծ Եղեռնի ժամանակ Շեպարդը աշխատում էր Այնթապի Ամերիկյան հիվանդանոցում։ Բազմիցս փրկել է հայերին տեղահանությունից ու կոտորածից։

Շեպարդը հատկապես հայտնի է տեղի հայերին անունից Հալեպի կառավարիչ Մեհմետ Սելալին իր դիմումով՝ համոզելով նրան չշարունակել հայերի տեղահանությունը[14]։ Ալիս Շեպարդ Ռիգը նկարագրում է.

  Երբ տեղահանության ալիքը հասավ մեզ, կլանեց հարևան քաղաքները և արդեն սպառնում էր Այնթապին, դր. Շեպարդը խիստ կոչով դիմեց Հալեպ գավառի վալիին, և այս պաշտոնյան, ով արդարամիտ մարդ էր, անհողդողդ կասեցրեց այդ գործողությունները։ Մի այլ քաղաքի մի ուրիշ արդարամիտ մարդ մերժեց արտաքսել իր քաղաքի անմեղ ժողովրդին, ասելով. «Դուք կարող եք արտաքսել ինձ և իմ ընտանիքը, բայց ես չեմ ենթարկվի այս հրամաններին»։ Նրան շուտով հեռացրեցին պաշտոնից։ Հալեպի բարեպաշտ վալիին նույնպես ազատեցին և շարունակվեց Քրիստոնյա ժողովրդի դեմ ուղղված դաժան հրամանների կատարումը[15]  

Հալեպի կառավարչից լսելով, որ հրամանները եկել են մայրաքաղաք Կոստանդուպոլսի ամենահեղինակավոր պաշտոնյաներից, Շեպարդը հետագա տեղանահանությունները կանխելու նպատակով մեկնում է այնտեղ[16]։ Չնայած դա նրան չի հաջողվում, կարողանում է միջոցներ հավաքել տեղահանվածներին օգնելու համար[16]։ Ինչպես գրում է Ալիս Շեպարդ Ռիգը, նրան հավաստիացնում են, որ հայ կաթոլիկ և բողոքական եկեղեցիները տեղահանության չեն ենթարկվի.

  Չհաջողելով բոլորին փրկելու իր ճիգերը, և կոտրված վերջնական ողբերգության մտքից, դր. Շեպարդը մեկնում է Հալեպ մի վերջին խնդրանքով։ Այնտեղ ոչնչի չէր հասել։ «Հրամանները ավելի վերևից են»։ Ուստի դոկտորը որոշում է դիմել ավելի վերևներին, և երկար ճամփորդություն է նախաձեռնում Կոստանդնուպոլիս։ Հինգ օր անց նա գրում է, որ կայսերական կառավարությունը ավետարանչական և կաթոլիկ հայերին բարեգթորեն շնորհել է աքսորից խուսափելու անձեռնմխելիություն[17]  

Չնայած դրան, Այնթապ վերադառնալով նա իմացավ, որ այդ երաշխիքները չեն իրականացվել և կաթոլիկ ու բողոքական հայերը աքսորվել ու սպանվել են առաքելական հայերի հետ մեկտեղ[18]

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին ուղղված իր զեկուցման մեջ Շեպարդը նկարագրում է Զեյթունի և շրջակա գյուղերի հայերի տեղահանությունները՝ պահանջելով նրանց օգնություն տրամադրել և ասելով, որ հակառակ դեպքում ամիսների ընթացքում նրանց «երկու երրորդը կամ երեք չորրորդը կմահանա սովից ու վարակիչ հիվանդություններից»[19]

Մահը խմբագրել

Շեպարդը տիֆով է վարակվել հայ հալածյալներից և մահացել է 1915 թ. դեկտեմբերի 15-ին[20]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Այնթապի վարժարանում[21]։ Մահվան առթիվ հայերից մեկն ասել է. «Ես չտեսա Հիսուսին, բայց տեսա բժիշկ Շեպարդին» [21]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 FamilySearch Family Tree — 2009.
  2. 2,0 2,1 2,2 Seaver Malone, 1918, էջ 780
  3. Franklin, 1919, էջ 57
  4. Franklin, 1919, էջ 60
  5. Howe, 2000, էջ 171
  6. Kurdoghlian, 1996, էջեր 28–29
  7. Hovannisian, 2004, էջ 223
  8. 8,0 8,1 Riggs, 1920, էջեր 113–4
  9. 9,0 9,1 Riggs, 1920, էջ 115
  10. Woman's Board of Missions, 1916, էջ 100
  11. 11,0 11,1 Riggs, 1920, էջ 121
  12. Riggs, 1920, էջ 124
  13. Riggs, 1920, էջ 125
  14. Kaiser, 2002, էջ 80
  15. 15,0 15,1 Riggs, 1920, էջեր 190–91
  16. 16,0 16,1 Kaiser, 2002, էջ 36
  17. 17,0 17,1 Riggs, 1920, էջ 191
  18. Riggs, 1920, էջ 194
  19. Payaslian, 2006, էջ 69
  20. Riggs, 1920, էջեր 195–97
  21. 21,0 21,1 Riggs, 1920, էջ 197

Գրականություն խմբագրել

  • Franklin, James Henry (1919). Ministers of Mercy. Methodist Book Concern.
  • Hovannisian, Richard G. (2004). The Armenian people from ancient to modern times (1. paperback ed.). New York, NY: St. Martin's Press. ISBN 140396422X.
  • Howe, Marvine (2000). Turkey: a nation divided over Islam's revival. Boulder, Colorado: Westview Press. ISBN 0813342422.(չաշխատող հղում)
  • Kaiser, Hilmar; Eskijian, Nancy (2002). At the crossroads of Der Zor: death, survival, and humanitarian resistance in Aleppo, 1915 – 1917. Taderon Press. ISBN 1903656125.
  • Kurdoghlian, Mihran (1996). Պատմութիւն Հայոց (History of Armenia), Volume III. Athens, Greece: Council of National Education Publishing.
  • Payaslian, Simon (2006). United States policy toward the Armenian question and the Armenian genocide. Basingstoke: Palgrave Macmillan. ISBN 1403978409.
  • Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly (ed.). Shepard of Aintab (PDF). Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052.
  • Seaver Malone, Frederick J. (1918). Historical Sketches of Franklin County and its several towns (PDF). Albany, New York: J. B. Lyon Company, Printers.
  • Woman's Board of Missions (1916 թ․ մարտ). «An Appreciation: Dr. Fred Douglas Shepard». Life and Light for Woman. 46 (3).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Շեպարդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Շեպարդ» հոդվածին։