Ֆրանցիշկա Արնշտայնովա (լեհ.՝ Franciszka Arnsztajnowa, փետրվարի 12, 1865(1865-02-12), Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - 1942[1][2][3], Տրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Sokołów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), հրեական ծագման լեհ բանաստեղծուհի և թարգմանչուհի։ Լյուբլինի գրողների միության հիմնադիրներից մեկն է։

Ֆրանցիշկա Արնշտայնովա
Ծննդյան անունլեհ.՝ Franciszka Hanna Meyerson
Ծնվել էփետրվարի 12, 1865(1865-02-12)
ԾննդավայրԼյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1942[1][2][3]
Վախճանի վայրՏրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Sokołów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Գրական անունF. A. M
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, սուֆրաժիստ և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
Պարգևներ
ԱմուսինMarek Arnsztajn?
Изображение автографа
 Franciszka Arnsztajnowa Վիքիպահեստում

Ֆրանսիացի փիլիսոփա Էմիլ Մեյերսոնի քույրն է։

Կենսագրություն խմբագրել

Ֆրանցիշկա Արնշտայնովան ծնվել է 1865 թվականի փետրվարի 12-ին, Լյուբլինում, հրեացի բանկիրի, Լյուբլինի վարկային ընկերության նախագահ Բեռնարդ (Բերկա) Մեյերսոնի և գրող Մալվինա (Մալկի) Մեյերսոնի ընտանիքում։ Ֆրանցիշկա Արնշտայնովան Լյուբլինի ռաբբի Ազրիել Գորովիցի թոռնուհին էր։ Լյուբլինի կանանց գիմնազիան ավարտելուց հետո Բեռլինում բնական գիտություններ է ուսումնասիրել։ Վերադառնալուց հետո Ֆրանցիշկա Արնշտայնովան ամուսնու հետ զբաղվում էր բարեգործական և հասարակական գործունեությամբ։ 1934 թվականին բնակություն է հաստատել Վարշավայում։

Ֆրանցիշկա Արնշտայնովայի մահվան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, ենթադրաբար նա մահացել է 1942 թվականի օգոստոսին, Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում։

Ստեղծագործություն խմբագրել

1895 թվականին Ֆրանցիշկա Արնշտայնովան հրատարակել է իր առաջին բանաստեղծական «Poezje» ժողովածուն։ Ավելի ուշ համագործակցել է Ժոզեֆ Չեխովիչի հետ, որի հետ հիմնել է Լյուբլինի գրողների միությունը։

Իր աշխատանքները հրատարակել է «Życie», «Kurier Polski», «Kurier Warszawski», «Kłosy», «Tygodnik Ilustrowany», «Głos», «Sfinks» и «Ateneum» պարբերականներում։

Զբաղվել է Ռեդյարդ Քիփլինգի, Հերբերտ Ուելսի և Վիլյամ Սոմերսեթ Մոեմի ստեղծագործությունների լեհերեն թարգմանությամբ։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Poezje» ժողովածու (1985 թվական)
  • «Poezje» ժողովածու (1899 թվական)
  • «Archanioł jutra» ժողովածու (1924 թվական)
  • «Odloty» ժողովածու (1932 թվական)
  • «Stare kamienie» ժողովածու (1934 թվական) (Յուզեֆ Չեխովիչի հետ միասին)

Հիշատակ խմբագրել

Լյուբլինում Զլոտա փողոցի թիվ 2 տան վրա տեղադրված է Ֆրենցիշկա Արնշտայնովայի հուշատախտակ։ Նա ապրել է այս տանը 1899-1934 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 MAK (польск.)

Գրականություն խմբագրել

  • Feliks Araszkiewicz, Refleksy literackie: studja, szkice, notatki, Lublin, Towarzystwo Przyjaciół Nauk w Lublinie, 1934, стр. 113—121.
  • Ewa Łoś, Franciszka Arnsztajnowa, 1865—1942, Lublin, Muzeum Lubelskie, Oddział im. Józefa Czechowicza, 1988.
  • Michał Domański, entry s.v. «Arnsztajnowa», in: Słownik biograficzny miasta Lublina, vol. 1, ed. T. Radzik, et al., Lublin, Wydawnictwo Uniwersytetu Marii Curie-Skłodowskiej, 1993, стр. 15. ISBN 8322705646.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիշկա Արնշտայնովա» հոդվածին։