Ֆրանսիայի տոներ և հիշատակի օրեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Ֆրանսիայում կա 11 պաշտոնական տոների և հիշատակի օր[1]։ Էլզաս շրջանը և Մոզել դեպարտամենտը ունեն երկու հավելյալ օրեր[2]։ Ի տարբերություն երկրների մեծ մասի, այս օրերը չեն փոխվում, երբ համընկնում են ոչ աշխատանքային օրերի հետ[3], ինչը նշանակում է, որ աշխատանքային օրերի հետ համընկնող տոների կամ հիշատակի օրերի տարեկան միջին թիվը 8.7 է և տատանվում է 7-10 թվերի միջև[4]։ Հյուսիսային Ամերիկայի բոլոր երկրները և Ասիայի երկրների մեծ մասը աշխատանքային օրերին միջինում ունենում է 2-10 ավելի պետական տոնի կամ հիշատակի օր[5]։
Ամիս/ամսաթիվ | Անվանում | Տեղանուն | Նշումներ |
---|---|---|---|
հունվար 1 | Ամանոր | Jour de l’An | |
հունվար 6 | Սուրբ ծնունդ | Fête des Rois | - |
փետրվար 2 | Քրիստոսի հայտնությունը | La Chandeleur | - |
մարտ 8 | Կանանց միջազգային օր | Journée internationale des droits de la femme | - |
մայիս 1 | Աշխատավորների օր | Fête du Travail | Աշխատավորների օր |
մայիս 8 | Հաղթանակի օր | Victoire 1945 | |
հունիս 21 | Ֆրանսիայի երաժշտության օր | Fête de la Musique | Ամբողջ երկրում տեղի են ունենում շքերթներ և համերգներ, որտեղ հնչում են տարբեր ժանրի երաժշտություններ, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակով. |
հուլիս 14 | Բաստիլի գրավման օր | Fête nationale | Հրավառություն ամենուրեք, զինվորական շքերթ Փարիզում |
օգոստոս 15 | Մարիամ Աստվածածնի վերափոխումը | Assomption | |
նոյեմբեր 1 | Բոլոր Սրբերի օր | Toussaint | Այս օրը սովորաբար այցելում են մահացած ազգականների շիրիմներին |
նոյեմբեր 11 | Առաջին համաշխարհային պատերազմ | Armistice 1918 | Ավանդորեն երկու րոպե լռությամբ հարգում են զոհվածների հիշատակը |
դեկտեմբեր 25 | Սուրբ ծնունդ | Noël | Ի տարբերություն Ռուսաստանի, Ֆրանսիայում Սուրբ ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին |
դեկտեմբեր 26 | Ստեփանոս Նախավկայի օր | Saint Étienne |
Ամսաթիվ | Անվանումը | Տեղանուն | Նշումներ |
---|---|---|---|
Մեծ Պահքի վերջին օր | Ավագ Երեքշաբթի (Ճարպոտ Երեքշաբթի) | Mardi gras | Մասլենիցա |
Զատիկի նախորդ ուրբաթը | Ավագ Ուրբաթ | Vendredi Saint | Հանգստյան օր միայն Գերմանիայի սահմանակից շրջաններում (Haut-Rhin, Bas-Rhin и Moselle). |
Զատիկի հաջորդ Երկուշաբթի | Զատիկ | Lundi de Pâques | Զատիկին հաջորդող եկող Երկուշաբթի |
Զատիկից հետո 40 օր անց | Տիրոջ Համբարձումը | Ascension | Հինգշաբթի, Զատիկից հետո |
Յոթերորդ երկուշաբթին Զատիկից հետո | Հոգեգալուստ | Lundi de Pentecôte | Երկուշաբթի, Զատիկից 50 օր անց |