Ֆրանչեսկո Մորոնե
Ֆրանչեսկո Մորոնե (իտալերեն՝ Francesco Morone, 1471[1], Վերոնա, Վենետո, Իտալիա - մայիսի 26, 1529, Վերոնա, Վենետո, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, որ հիմնականում գործել է իր հայրենի Վերոնա քաղաքում։ Վերոնացի մեկ այլ նկարչի՝ Դոմենիկո Մորոնեի որդին էր[2]։ Իտալացի նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարին նշանավոր նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կենսագրություններն ամփոփող իր գրքում գովաբանում է Վերոնայի Սանտա Մարիա ին Օրգանո (Santa Maria in Organo) եկեղեցու ավանդատան գմբեթի պատկերազարդման նպատակով Ֆրանչեսկոյի արած որմնանկարները (1505-1507 թթ.): Վերջինս այդ նույն եկեղեցում նկարազարդել է նաև երգեհոնի փեղկերը։ Արվեստի որոշ պատմաբաններ գտնում են, որ վերոնացի նկարիչ Պաոլո Կավացոլան եղել է Ֆրանչեսկոյի աշակերտը, ուրիշների կարծիքով էլ Պաոլոն աշխատել է որպես Ֆրանչեսկոյի ընտանիքի անդամներից մեկի օգնական[3]։
Ֆրանչեսկո Մորոնե | |
---|---|
Ծնվել է | 1471[1] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | մայիսի 26, 1529 |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Veronese school? |
Francesco Morone Վիքիպահեստում |
Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել
- Տիրամայրը Մանկան հետ, Պինակոտեկա դի Բրերա (Pinacoteca di Brera), Միլան
- Տիրամայրը Մանկան հետ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն[2]
- Սամսոն և Դալիլա, Պոլդի Պեցցոլի թանգարան (Museo Poldi Pezzoli), Միլան
- Վերոնայի Սանտա Կիարա եկեղեցու որմնանկարները
Գրականություն խմբագրել
- C. Del Bravo, Sul seguito veronese di A. Mantegna e Francesco Morone in "Paragone", 1962
- S. Marinelli in La pittura nel Veneto. Il Quattrocento, a cura di M. Lucco, Milano 1990, pp. 641–653 e 760-761
- Mantegna e le arti a Verona 1450 - 1500, catalogo della mostra a cura di S. Marinelli e P. Marini, Venezia 2006
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 National Gallery
- ↑ Zannandreis, Diego (1891). Giuseppe Biadego (ed.). Le vite dei pittori, scultori e architetti veronesi. Stabilimento Tipo-Litografico G. Franchini, Verona; Digitized by Googlebooks from University of California copy on Feb 22, 2007. էջեր 84–87.
Արտաքին հղումներ խմբագրել
- http://www.artcyclopedia.com/artists/morone_francesco.html%7CF. Morone su Artcyclopedia
- http://www.andreamantegna2006.it/ita/verona/presentazione.html%7CMantegna(չաշխատող հղում) e le arti a Verona tra 400 e 500 (presentazione della mostra)
- «Սամսոն և Դալիլա»-ն՝ Museo Poldi-Pezzoli-ում
- Արվեստի Գրուվ բառարանը Artnet-ում Wayback Machine (արխիվացված Նոյեմբեր 29, 2005)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Մորոնե» հոդվածին։ |