Ֆրանչեսկա Ման (լեհ.՝ Franciszka Mann, հայտնի է նաև որպես Rosenberg-Manheimer, Manheimer, Man, Mannówna, փետրվարի 4, 1917(1917-02-04), Վարշավա, Լեհաստանի թագավորություն - հոկտեմբերի 23, 1943(1943-10-23), Բիրկենաու համակենտրոնացման ճամբար), լեհ-հրեա բալետի պարուհի, հայտնի է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում իր գործողությունների համար։ Նոր ժամանած բանտարկյալների հետ Մաննը պետք է գնար գազի խցիկ։ Սակայն, Ֆրանչեսկան կարողացել է վերցնել հսկիչներից մեկի զենքը։ Մահից առաջ համակենտրոնացման ճամբարի մյուս կանանց հետ կարողացել են սպանել և վիրավորել մի քանի նացիստների[1]։

Ֆրանչեսկա Ման
լեհ.՝ Franciszka Mann
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1917(1917-02-04)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 23, 1943(1943-10-23) (26 տարեկան)
Մահվան վայրԲիրկենաու համակենտրոնացման ճամբար
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունպարուհի և բալետի պարուհի
 Franciszka Mann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ֆրանչեսկա Մանն ապրել է Վարշավայում և զբաղվել բալետով։ Մտերիմ է եղել հայտնի երգչուհի Վերա Գրանի և դերասանուհի Ստեֆանիա Գրոջինսկայի հետ։ 1939 թվականին Բրյուսելի պարային մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը, որին մասնակցել է բալետի 125 երիտասարդ պարող[2][3][4]։ Լեհաստանում (թե՛ դասական, թե՛ ժամանակակից ռեպերտուար) եղել է իր ժամանակի ամենագեղեցիկ ու խոստումնալից երիտասարդ պարողներից մեկը[5][6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Ֆրանչեսկան դարձել է Վարշավայի գետտոյի բանտարկյալներից մեկը։

Մահը Օսվենցիմում խմբագրել

Իրադարձությունների վերաբերյալ կա միմյանցից տարբերվող մի քանի տարբերակ։ Երկու հիմնական աղբյուրներից են ճամբարի նախկին կալանավորներ Ֆիլիպ Մյուլլերի և Եժի Տաբայի հիշողությունները, ինչպես նաև այդ ժամանակների արխիվային փաստաթղթերը։ Ըստ նրանց վկայության՝ 1943 թվականի հոկտեմբերի 23-ին Օսվենցիմ է ժամանել 1700 լեհ-հրեաներով լցված գնացքը, որոնց թվում էր նաև Ֆրանչեսկա Մանը։ Նոր ժամանողներին չեն գրանցել որպես բանտարկյալների։ Նրանց տեղեկացրել են, որ տեղափոխվելու են մեկ այլ համակենտրոնացման ճամբար, սակայն նրանք առաջին հերթին պետք է ախտահանման պրոցեդուրա անցնեն։ Նրանց տեղափոխել են գազի խցիկ ունեցող սենյակներից մեկը և հրամայել հանել հագուստը։ Որոշ վկայությունների համաձայն՝ հագուստը հանելիս Մանը սկսել է պարել, և գրավելով հսկիչների ուշադրությունը, կարողացել է վերցնել նրանցից մեկի ատրճանակը։ Ֆրանչեսկան կարողացել է երեք կրակոց արձակել՝ սպանելով սպա Յոզեֆ Շիլինգերին[7] (Josef Schillinger) և վիրավորել Վիլհելմ Էմերիխին[8]։ Ըստ Եժի Տաբուի՝ Մանը ոգեշնչման աղբյուր է դարձել մյուս կանանց գործողությունների համար։ Եժին պնդում է, որ նացիստներից մեկը կորցրել է քիթը, մի քանի զինվորներ զրկվել են գլխամաշկից։ Սակայն, ըստ փաստաթղթերի, միակ զոհերն են եղել Շիլինգերն ու Էյխմանը։

Ըստ տարբերակներից մեկի` բանտարկյալ կանանց ավտոմատներով սպանել են աղմուկի վրա ներս մտած զինվորները։ Մյուսները պնդում են, որ կանանց դուրս են տարել և մահապատժի ենթարկել, իսկ Ֆրանչեսկան ինքնասպան է եղել սպայից խլած ատրճանակով։

Կան այլ տարբերակներ, ըստ որոնց գործողությունը տեղի է ունեցել ոչ թե գազի խցիկի մոտ, այլ փողոցում, իսկ ՍՍ-ական Շիլինգերն ու Էյխմանը հարբած են եղել։ Կան նաև ամսաթվերի աննշան անհամապատասխանություններ[9]։ Տարիների ընթացքում Ֆրանչեսկա Մանի պատմության մասին լուրեր ու ենթադրություններ են շրջանառվել։ Թե ինչ է տեղի ունեցել իրականում, անհնար էր հաստատել։ Մինչ օրս հայտնի է միայն, որ Շիլինգերը մահացել է, իսկ Էյխմանը՝ վիրավորվել, իսկ բանտարկյալ կանայք սպանվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Франциска Манн: как балерина стала легендой Освенцима, Рамблер, 24.01.2019
  2. {{{заглавие}}} // JON, Kurier Poranny, 31 V 1939.
  3. Terpsychora i lekkie muzy, Bożena Mamontowicz-Łojek, Polskie Wydawn. Muzyczne, 1972.
  4. H. Liński, Światowid, 1938, nr. 18
  5. H. Liński, Światowid, 1938, nr. 9.
  6. H. Liński, 1935, Kino, nr 28.
  7. Cynthia Southern The Vixen Who Shot A Nazi: The story of Franceska Mann, who shot SS Guard Josef Schillinger, in Auschwitz-Birkenau. — Kindle Edition.. — Amazon, 2015. — ISBN B00KUZY0UQ
  8. «FACT CHECK: Franceska Mann». Snopes.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  9. «Franceska Mann (1917—1943)» (անգլերեն). resistanceheroines.blogspot.com. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Müller, Filip (1999) [1979]. Eyewitness Auschwitz — Three Years in the Gas Chambers. trans. Routledge & Kegan Paul Ltd. and Susanne Flatauer. Chicago: Ivan R. Dee & in association with the United States Holocaust Memorial Museum. p. 180. ISBN 1-56663-271-4.