Ֆրանկոֆոնյան խաղեր

միջազգային մարզական միջոցառում

Ֆրանկոֆոնյան խաղեր (ֆր.՝ Jeux de la Francophonie, կանադական անգլերեն` Francophonie Games; բրիտանական անգլերեն` Francophone Games), 1989 թվականից ի վեր յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվող ֆրանկոֆոնիայի գեղարվեստական և սպորտային իրադարձությունների ամբողջություն, որը կազմակերպվում է հիմնականում ֆրանսախոս ժողովուրդների համար։

Ֆրանկոֆոնյան խաղեր
Изображение логотипа
Տեսակմարզական կրկնվող իրադարձություն
Ենթաեսակբազմասպորտային իրադարձություններ և international competition?
Առաջինը1989
jeux.francophonie.org
 Jeux de la Francophonie Վիքիպահեստում

Միջոցառումներ խմբագրել

Տարի Միջոցառումներ Բացումը կատարել է Ամսաթիվ Հյուրընկալող քաղաք Աթլետների
թիվը (ազգեր)
1989 I Հասան II հուլիսի 8–22   Կասաբլանկա/Ռաբատ, Մարոկկո 1,700 (39)
1994 II Ֆրանսուա Միտտերան հուլիսի 5–13   Փարիզ/Էվրի-Բոնդուֆլե, Ֆրանսիա 2,700 (45)
1997 III Դիդիե Ռացիրակա սեպտեմբերի 27- օգոստոսի 6   Անտանանարիվու, Մադագասկար 2,300 (38)
2001 IV Ադրիեննա Քլարքսոն հուլիսի 14–24  /  Օտավա-Գատինո, Կանադա/Քվեբեկ 2,400 (51)
2005 V Մամադու Տանջա դեկտեմբերի 7–17   Նիամեյ, Նիգեր 2,500 (44)
2009 VI Միշել Սուլեյման սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 6   Բեյրութ, Լիբանան 2,500 (40)
2013 VII Ֆրանսուա Օլանդ սեպտեմբերի 6–15   Նիս, Ֆրանսիա 2,700 (54)
2017 VIII Ալասան Ուատտարա հուլիսի 21–30   Աբիջան, Կոտ դ'Իվուար 4,000 (49)
2021 IX հուլիսի 23- օգոստոսի 1   Մոնկտոն-Դիեպ,Նյու Բրանսուիկ

Սպորտային խմբագրել

1989 թվականի բացման արարողությանը ներկայացված էր 4 մարզաձև `աթլետիկա, բասկետբոլ, ֆուտբոլ և ձյուդո։ 1994 թվականին մրցութային ծրագրին ավելացվել են պարալիմպիկ սպորտաձևեր, հանդբոլ, սեղանի թենիս և ըմբշամարտ։ Այս չորս մարզաձևերից ոչ մեկը չի ներկայացվել 1997 թվականի խաղերին, փոխարենը ներկայացվել է բռնցքամարտի և թենիսի ծրագրեր։ 2001 թվականին ներկայացվել են 8 մարզաձևեր` չորս անդրանիկ սպորտաձևերը, ներառյալ բռնցքամարտ և սեղանի թենիս։ Հետագայում պարալիմպիկ սպորտաձևը և լողափի վոլեյբոլն անցկացվել են որպես ցուցադրական միջոցառումներ։ 2005 թվականին այս ցուցադրական մարզաձևերից ոչ մեկը չի ներառվել, ավանդական ոճի ըմբշամարտը ներկայացվել է 6-ից ավելի հաստատված սպորտաձևերի հետ միասին։ 2009 թվականի ծրագրում կրկին ներկայացվել է լողափի վոլեյբոլը։

Մշակութային խմբագրել

Ֆրանկոֆոնյան խաղերն առանձնահատուկ են, եթե ոչ եզակի, բազմասպորտային միջազգային մրցաշարքում` ներառելով մրցութային մշակութային ներկայացումներ ու ցուցահանդեսներ և հաղթող մասնակիցների համար սահմանելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

2001 թվականին սթրիթ արտն առանձնացվել է որպես ցուցադրական իրադարձություն։

Մեդալների աղյուսակ խմբագրել

Ստորև ներկայացված է Ֆրանկոֆոնյան խաղերի մեդալների աղյուսակը 1989 թվականից մինչև 2017 թվական[1]։

Դաս Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   Ֆրանսիա 212 158 129 499
2   Կանադա 87 85 123 295
3   Մարոկկո 65 83 69 217
4   Ռումինիա 64 43 46 153
5   Սենեգալ 25 32 40 97
6   Քվեբեկ 21 26 48 95
7   Կոտ դ'Իվուար 20 24 22 66
8   Լեհաստան 20 8 20 48
9   Մադագասկար 19 14 25 58
10   Եգիպտոս 18 16 21 55
11   Թունիս 16 31 40 87
12   Կամերուն 13 23 42 78
13   Բելգիայի ֆրանսախոս համայնք 13 16 29 58
14   Մավրիտանիա 9 16 23 48
15   Կոնգոյի Հանրապետություն 9 7 8 24
16   Շվեյցարիա 9 6 24 39
17   Չադ 9 4 5 18
18   Լիբանան 8 7 4 19
19   Բուրկինա Ֆասո 8 6 18 32
20   Սեյշելյան կղզիներ 6 3 3 12
21   Ռուանդա 5 3 5 13
22   Նիգեր 4 10 8 22
23   Հայաստան 4 5 6 15
24   Բենին 3 3 5 11
25   Բուրունդի 3 3 3 9
26   Գաբոն 2 8 13 23
27   Նյու Բրանսուիկ 2 5 13 20
28   Կաբո Վերդե 2 2 2 6
29   Ջիբութի 2 1 4 7
30   Հայիթի 2 1 2 5
31   Գվինեա 2 1 0 3
32   Տոգո 2 0 2 4
33   Կոսովո 2 0 0 2
34   Մալի 1 5 8 14
35   Լիտվա 1 5 6 12
36   Վիետնամ 1 4 3 8
37   Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն 1 3 5 9
38   Կատար 1 1 6 8
39   Բուլղարիա 1 0 3 4
40   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1 0 2 3
41   Հյուսիսային Մակեդոնիա 1 0 0 1
42   Լյուքսեմբուրգ 0 5 13 18
43   Չեռնոգորիա 0 1 1 2
44   Դոմինիկա 0 1 0 1
45   Գվինեա Բիսաու 0 1 0 1
46   Սլովակիա 0 1 0 1
47   Կամբոջա 0 0 6 6
48   Սենտ Լյուսիա 0 0 1 1
49   Ուրուգվայ 0 0 1 1
Ընդհանուր (49 երկիր) 694 677 857 2228

Մասնակցություն խմբագրել

Ֆրանկոֆոնյան խաղերը բաց են 55 անդամ երկրների, 3 ասոցիացված անդամ-պետությունների և Ֆրանկոֆոնիայի 12 դիտորդ ազգերի մարզիկների և արտիստների համար։ Կանադան ներկայացված է երեք թիմով` Քվեբեկ, Նյու Բրանսուիկ (միակ պաշտոնական երկլեզու կանադական նահանգը) և մեկ այլ թիմ, որը ներկայացնում է երկրի մնացած մասը։ Բելգիական թիմը սահմանափակվում է երկրի ֆրանսախոս մարզիկներով։

56 անդամ պետություններ կամ կառավարություններ խմբագրել

3 ասոցացված անդամ-պետություններ խմբագրել

12 դիտորդ պետություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jeux de la Francophonie». jeux.francophonie.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել