Ֆլորենս Հոլբրուկ

ամերիկացի գրող, մանկավարժ, սուֆրաժիստ, խաղաղության համար պայքարող ակտիվիստ

Ֆլորենս Հոլբրուք (անգլ.՝ Florence Holbrook, 1860[1][2], Պերու, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - 1932[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գրող, մանկավարժ, սուֆրաժիստ և խաղաղության համար ակտիվիստ։ Ավելի քան հիսուն տարի դասավանդել է Չիկագոյի դպրոցներում և 1915 թվականին Հաագայում և 1919 թվականին Ցյուրիխում Կանանց միջազգային կոնգրեսում եղել է ԱՄՆ պատվիրակ։ Նա Ռոզիկա Շվիմմերի հետ եղել է Խաղաղության նավի վրա։ Նաև եղել է Ջոն Դյուիի հանձնաժողովի անդամ՝ 1929 թվականին խորհրդային կրթությունն ուսումնասիրելու համար։

Ֆլորենս Հոլբրուկ
Դիմանկար
Ծնվել է1860[1][2]
ԾննդավայրՊերու, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել է1932[1][2]
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանՕուկ Վուդս գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունուսուցչուհի և մանկագիր
 Florence Holbrook (educator) Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Հոլբրուքը ծնվել է Պերուում, Իլինոյս, մեծացել է Ջոլիետում, եղել է Էդմունդ Ս. Հոլբրուքի և Էնն Քեյս Հոլբրուքի դուստրը։ Հայրը եղել է դատավոր և աբոլիցիոնիստ[3]։ Ֆլորենսը բակալավրի աստիճան է ստացել 1879 թվականին, իսկ 1885 թվականին՝ Չիկագոյի համալսարանում մագիստրոսի աստիճան[4]։

Գործունեություն խմբագրել

Կրթական խմբագրել

Հոլբրուքն ավելի քան հիսուն տարի աշխատել է Չիկագոյի հանրակրթական դպրոցներում՝ որպես ավագ դպրոցի հունարենի և լատիներենի ուսուցիչ, ավելի ուշ՝ դպրոցի տնօրեն[5][6]։ Նա հայտնի էր դպրոցներում արվեստը խթանելու և Չիկագոյի արվեստի ինստիտուտ ուսանողական ուղևորությունների համար[7]։ Նա Իլինոյս նահանգի ուսուցիչների ասոցիացիայի Չիկագոյի մասնաճյուղի նախագահն էր[4]։ 1908 թվականին ճանապարհորդել է Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում՝ ուսումնասիրելով դպրոցները, հատկապես ուսանողների ստեղծած երաժշտությունը և ձեռագործը[3]։ Նրա աշխատանքը հատկապես ազգային ուշադրության է արժանացել, երբ նրա տարրական տարիքի աշակերտները ելույթ են ունեցել Ջոն Միլթոնի դիմակահանդես Comus-ի բեմադրության մեջ, որը անսովոր և դժվարին տեքստ էր դպրոցականների համար[8]։ 1929 թվականին նա ուղեկցել է Ջոն Դյուիին՝ ուսումնասիրելու կրթությունը Խորհրդային Միությունում։ 1929 թվականին նա հեռացել է ուսուցչությունից[9]։

Խաղաղություն խմբագրել

«Ֆլորենս Հոլբրուքը կին է, որը միայնակ չի հետաքրքրվում կրթական աշխատանքով»,-գրվել է 1895 թվականի լրագրի հոդվածում,-«նա բավականաչափ ուժեղ է, որպեսզի հետաքրքրվի այն ամենով, ինչ ազդում է մարդկության վրա»[10]։ 1915 թվականին Հաագայում Կանանց միջազգային կոնգրեսի ամերիկյան պատվիրակության անդամ է եղել, իսկ 1916 թվականին միացել է Ռոզիկա Շվիմմերի գլխավորած Խաղաղության նավի արշավախմբին և ղեկավարել է Շվիմմերի ամերիկյան դասախոսական շրջագայությունը[4]։ 1919 թվականին նա կրկին եղել է Կանանց միջազգային կոնգրեսի պատվիրակ, երբ այն հավաքվել է Ցյուրիխում[9]։

Հրապարակումներ խմբագրել

Հոլբրուքը գրել է դասարանում կիրառելու համար գրքեր, հաճախ դիցաբանության և բանահյուսական երևույթների վերաբերյալ[4]։ «Հոլբրուքն ուներ տեսակետ, որ եթե երեխաներն իրենց կրթության ամենասկզբում լսում են լավագույն գրականությունը, նրանք երբևէ այլ բան չեն էլ ցանկանում»,-մեկնաբանում է 1895 թվականի թերթը[10]։

  • Կլոր տարին առասպելների և երգերի մեջ (1897)[11]
  • Հայավաթա գիրք (1898)[12]
  • Շատ երկրներից։ Երրորդ ընթերցող (1901, Մերի Ֆրենսիս Հոլլի հետ)[13]
  • Տարրական աշխարհագրություն (1901)[14]
  • Բնության առասպելների գիրք (1902)[15]
  • Հյուսիսի հերոսների (1909)[16]
  • Հայավաթա այբուբեն (1910, նկարազարդել է Հ. Դ. Փոլ)[17]
  • Անձավի, բլրի և լճի բնակիչները (1911)[18]
  • Դրամատիկական ընթերցանություն ցածր դասարանների համար (1911)[19]
  • Ամբողջ աշխարհի ուսուցիչներին (1915, Քեյթ Բլեյքի և Գրեյս դե Գրաֆի հետ)[20]
  • Ամենօրյա ուղղագրիչ (1917, Մ. Վ. Օ՛Շիայի և Ուիլյամ Ադալբերտ Քուքի հետ)[21]
  • «Ուսուցիչը» (1924)[22]

Անձնական կյանք խմբագրել

Հոլբրուքը մահացել է 1932 թվականին՝ 72 տարեկանում[9]։ Շվիմմեր-Լլոյդի հավաքածուում կան Հոլբրուքի լուսանկարները, ինչպես նաև Հոլբրուկի գրանցամատյանների տուփը Նյու Յորքի հանրային գրադարանում[4][23]։ Նրա բոլոր գրքերը, որոնք բոլորն այժմ հանրային սեփականություն են, մինչ այժմ վերահրատարակվում են և վաճառվում։ 1983 թվականին սյունակագիր Ջեյմս Ջ. Քիլփաթրիքը գիրք է գրել որպես տնօրեն Հոլբրուքի աշխատանքի մասին[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․)Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 «Tells of Old World Schools; One-Time Joliet Girl Interviewed». Herald News. 1908 թ․ նոյեմբերի 13. էջ 1. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին – via Newspapers.com.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Florence Holbrook scrapbooks». New York Public Library Archives and Manuscripts. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  5. «Florence Holbrook (1860-1932)». Jane Addams Digital Edition. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  6. «Honors for Miss Florence Holbrook». Chicago Tribune. 1914 թ․ հունիսի 22. էջ 10. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին – via Newspapers.com.
  7. Clark, Grace R. (1925). «Florence Holbrook». The Journal of Education. 101 (22 (2532)): 616–616. ISSN 0022-0574.
  8. «In Literature and Language». The Journal of Education. 68 (1 (1686)): 16–24. 1908. ISSN 0022-0574.
  9. 9,0 9,1 9,2 «Woman Educator and Pacifist Dead; Miss Florence Holbrook, 72, Internationally Known». St. Louis Globe-Democrat. 1932 թ․ սեպտեմբերի 30. էջ 2. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին – via Newspapers.com.
  10. 10,0 10,1 «Over a Thousand Pupils; Rapid Growth of the Forestville School in Recent Years». The Chicago Chronicle. 1895 թ․ դեկտեմբերի 1. էջ 15. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին – via Newspapers.com.
  11. Holbrook, Florence (1897). «'Round the Year in Myth and Song». Project Gutenberg. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  12. Holbrook, Florence; Longfellow, Henry Wadsworth (1898). The Hiawatha primer. University of California Libraries. Boston : Houghton, Mifflin and Company.
  13. Florence Holbrook, Mary Frances Hall (1901). From Many Lands: A Third Reader (English). Harvard University. Globe School Book Co.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Holbrook, Florence (1901). Elementary geography. Rand-McNally elementary geography. Chicago ; New York: Rand, McNally & Co.
  15. Holbrook, Florence (1902). «The Book Of Nature Myths». Project Gutenberg. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  16. Holbrook, Florence (1909). «Northland Heroes». Project Gutenberg. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  17. Holbrook, Florence; Pohl, H. D. (1910). Hiawatha alphabet. Chicago: Rand McNally.
  18. Holbrook, Florence (1911). Cave, mound, and lake dwellers, and other primitive people. Boston, New York etc.: D. C. Heath & company.
  19. Holbrook, Florence (1911). «Dramatic Reader For Lower Grades». Project Gutenberg. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  20. Williams, J. S. «Florence Holbrook». Women In Peace (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  21. O'Shea, M. V.; Cook, William Adelbert; Holbrook, Florence (1917). Every-day speller. First-[fourth] book. Every day speller. Indianapolis: Bobbs-Merrill Co.
  22. Holbrook, Florence (1924 թ․ հուլիս). «The Teacher». Journal of Education (անգլերեն). 100 (2): 44. doi:10.1177/002205742410000212. ISSN 0022-0574.
  23. «Schwimmer-Lloyd collection». NYPL Digital Collections. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  24. Kilpatrick, James J. (1983 թ․ հուլիսի 5). «Florence Holbrook, Prin.; Feared and Loved». The Baltimore Sun. էջ 9. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին – via Newspapers.com.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Հոլբրուկ» հոդվածին։