Ռոզիկա Շվիմմեր

հունգարացի պացիֆիստուհի, ֆեմինիստուհի և սուֆրաժիստուհի

Ռոզիկա Շվիմմեր (Ռոուժա Բեդի-Շվիմմեր, հունգ.՝ Bédy-Schwimmer Rózsa, սեպտեմբերի 11, 1877(1877-09-11)[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3] - օգոստոսի 3, 1948(1948-08-03)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), հունգարացի պացիֆիստուհի, ֆեմինիստուհի և սուֆրաժիստուհի։ Նա եղել է աշխարհի առաջին ֆեդերալիստներից և աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը[4]։

Ռոզիկա Շվիմմեր
հունգ.՝ Rosika "Rózsa" Bédy-Schwimmer
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1877(1877-09-11)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էօգոստոսի 3, 1948(1948-08-03)[1][2] (70 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Հունգարիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունլրագրող, ոչ գեղարվեստական գրող, քաղաքական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ, խմբագիր, դասախոս և սուֆրաժիստ
Զբաղեցրած պաշտոններambassador of Hungary to Switzerland?
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն և Հարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե
 Rosika Schwimmer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ռոզիկա Շվիմմերը ծնվել է հրեական ընտանիքում Բուդապեշտում (Ավստրիա-Հունգարիա)։ Սովորել է երաժշտություն և լեզուներ, բայց երբ 1896 թվականին ընտանիքի ֆինանսական վիճակը վատթարացել է, աշխատանքի է անցնել որպես հաշվապահ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1897 թվականին Շվիմմերը կազմակերպել է Հունգարիայի կին գործիչների միությունը[5], իսկ 1904 թվականին այլ հայտնի ֆեմինիստների հետ հիմնադրել է Հունգարական ֆեմինիստական ասոցիացիան (հունգ.՝ Feministák Egyesülete (FE))[6]: Նա օգնել է ստեղծել Հունգարիայի կանանց ազգային խորհուրդը և եղել է Հունգարիայի խաղաղության միության անդամ։ 1909 թվականին ներքին գործերի նախարարը նշանակել է նրան երեխանների բարեկեցության հարցերով կառավարման խորհրդում[5]։

1913 թվականին նա դարձել է Կանանց ընտրության իրավունքի միջազգային դաշինքի (IWSA) թղթակից-անդամ։ Շվիմմերը Քերրի Չափմեն Քեթթի հետ մեկնել է Եվրոպա և ընդունվել է կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ դասընթացների։ Նա նաև խմբագրել է «A nő (Կին)» ամսագիրը[7]։ 1914 թվականին Շվիմմերը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ թղթակցել է եվրոպական տարբեր թերթերի և եղել է IWSA-ի մամուլի քարտուղար[8]։ Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է, նա չի կարողացել վերադառնալ տուն և սկսել է քարոզել ռազմական գործողությունների դադարեցման համար։ 1914 թվականին այցելել է Միացյալ Նահանգներ՝ պահանջելով նախագահ Վուդրո Վիլսոնից չեզոք համաժողով անցկացնել պատերազմը դադարեցնելու համար։ 1915 թվականին մասնակցել է Աշխարհի կանանց կուսակցության ձևավորմանը։

Կանանց միջազգային կոնգրեսում (ապրիլի 28-ից մայիսի 19-ը, Հաագա, Նիդերլանդներ) Շվիմմերի առաջարկը՝ պատերազմող երկրների կառավարություննների միջև շարունակական միջնորդության համար չեզոք համաժողով անցկացնելու մասին առաջարկն ընդունվել է։ Այդ նույն տարում ավելի ուշ նա ստացել է Հենրի Ֆորդի աջակցությունը, որը Ստոկհոլմում վարձել է «Խաղաղության նավը»[9]։ 1916 թվականին հունիսին, հիասթափված Ֆորդի ջանքերից, նա կազմակերպել է Անհապաղ միջնորդության միջազգային կոմիտե։ Զինադադարից հետո Շվիմմերը դարձել է Խաղաղության և ազատության համար կանանց միջազգային լիգայի փոխնախագահ։

1918 թվականին, երբ Հունգարիան Ավստրո-Հունգարիայից անկախություն է ստացել, նոյեմբերի 19-ին Հունգարիայի վարչապետ Միհայ Կարոյիին նշանակվել է Շվեյցարիայում դեսպան[10]։ Նրա առաքելությունը հաջողությամբ չի պսակվել, և 1919 թվականի հունվարին Շվիմմերին հետ են կանչել։ Երբ 1919 թվականին կոմունիստները սկսել են վերահսկել կառավարությանը, նա հանդես է եկել ընդդեմ Հունգարիայի խորհրդային հանրապետության ղեկավարությանը և ընդդեմ իշխող սպիտակ ուժերին՝ կորցնելով քաղաքացիական իրավունքները։ Երբ Միկլոշ Հորտիի կառավարությունը տապալել է Հունգարիայի խորհրդային հանրապետությունը, նա 1920 թվականին փախել է Վիեննա, իսկ 1921 թվականին՝ ԱՄՆ։ Նա բնակություն է հաստատել Չիկագոյում և այլսև չի վերադարձել Հունգարիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #11743079X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Peter Pastor, «The Diplomatic Fiasco of the Modern World’s First Woman Ambassador, Roza Bedy-Schwimmer.» East European Quarterly, Vol. 8, No. 4, 1974: 273—282
  5. 5,0 5,1 Wenger, Beth (2009 թ․ մարտի 20). «Rosika Schwimmer (1877 – 1948)». Jewish Women's Archive. Brookline, Massachusetts: Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  6. Papp, Claudia. «Meller, Mrs Artur, Eugénia Miskolczy (1872–1944)». Biographical dictionary of women's movements and feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th centuries. Budapest, Hungary: Central European University Press. էջեր 331–335. ISBN 978-963-7326-39-4.
  7. http://www.yivoencyclopedia.org/article.aspx/Schwimmer_Rozsika
  8. Gerit von Leitner. Wollen wir unsere Hände in Unschuld waschen? Gertrud Woker (1878—1968), Chemikerin & Internationale Frauenliga 1915—1968. Berlin: Weidler, 1998, 3-89693-125-3, p. 99.
  9. Barbara S. Kraft: The Peace Ship: Henry Ford’s Pacifist Adventure in the First World War. Macmillan, New York 1978.
  10. Tibor Grant, «Against All Odds: Vira B. Whitehouse and Rosika Schwimmer in Switzherland, 1918.» American Studies International, Vol. 40, No. 1, 2002: 34-51
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզիկա Շվիմմեր» հոդվածին։