Ֆլեթայրոն Բիլդինգ (անգլ.՝ Flatiron Building, բառացի «Շինություն-արդուկ») — 22-հարկանոց[1][# 1] երկնաքեր Մանհեթենում՝ Նյու Յորքում, գտնվում է Բրոդվեյի միավորման վայրում, Հինգերորդ պողոտայի Արևելյան 23-րդ փողոցում։ Իր անվանումը ստացել է տեսքի պատճառով, որն արդուկ է հիշեցնում։ Իր հերթին, ի պատիվ երկնաքերի անվանվել է թաղամասը՝ որտեղ այն տեղակայված է։

Flatiron Building
գրասենյակային շենք Խմբագրել Wikidata
Ստեղծում1902 Խմբագրել Wikidata
Կիրառությունըգրասենյակ Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՆյու Յորք
 • Նյու Յորք
  • Նյու Յորք շրջան Խմբագրել Wikidata
Located on streetՀինգերորդ պողոտա, Բրոդվեյ Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ40°44′28″N 73°59′23″W Խմբագրել Wikidata
ՃարտարապետԴանիել Բյորնեմ Խմբագրել Wikidata
Ճարտարապետական ոճնեոռենեսանս Խմբագրել Wikidata
Պաշտոնական բացման ամսաթիվը1902 Խմբագրել Wikidata
Floors above ground22 Խմբագրել Wikidata
Ժառանգության կարգավիճակՆյու Յորքի տեսարժան վայր, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից, ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, New York State Register of Historic Places listed place Խմբագրել Wikidata
Բարձրություն91 մետր Խմբագրել Wikidata
Քարտեզ

Այսօր Ֆլետայրոն-Բիլդինգը ազգային տեսարժան վայր է[6] և «Մեծ խնձոր»ի խորհրդանիշնեից մեկն է։

Գտնվելու վայրը խմբագրել

Հինգերորդ պողոտայի կառուցման ընթացքում, 23-րդ փողոցի և Բրոդվեյի միջև ձևավորվել է եռանկյունաձև հատված, 26 մետր երկարությամբ հիմքով՝ 22-րդ փողոցում, և գագաթնակետով՝ 23-րդ փողոցում։ Նախկինում այս վայրում կար չորսհարկանի հյուրանոց՝ Սեն Ժերմեն (անգլ.՝ St. Germaine), կառուցված 1855թվականին[7]։

1857 թ.-ին հողամասը և հարակից տարածքները գնվել են Հենո Այմոս վաճառականի կողմից։ Հողամասի դիմաց՝ 23-րդ և 24-րդ փողոցների միջև, 1859 թվականին նա կանգնեցրեց մոդայիկ Հինգերորդ պողոտա հյուրանոցը։1880 թվականին Հենոն քանդեց Սեն Ժերմեն հյուրանոցը, և դրա փոխարեն կառուցեց յոթհարկանի Քամբերլենդ բազմաբնակարան շենքը (անգլ.՝ the Cumberland) և ևս չորս եռահարկ շենքեր։ Տարիների ընթացքում այնտեղ տարբեր հաստատություններ են գտնվել, ինչպիսիք են ատամնաբուժարանները և գուլպաների խանութը։ Անկյունում Էրի երկաթուղու դրամարկղն էր[8]։

Քամբերլենդի բարձրությունը, հարևան կառույցների համեմատ թույլ տվեց օգտագործել նրա հյուսիսային պատը գովազդային ցուցանակների համար։ Սրանից օգտվել են քաղաքային թերթերը, այդ թվում The New York Times և New York Tribune։ Ժամանակի ընթացքում պատին սկսեցին ցուցադրվել կարևոր նորություններ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքները, որոնք «եռանկյունին» դարձրին Նյու Յորքի հասարակական կյանքի կենտրոններից մեկը։

1898 թվականին Հենոյի մահից հետո,տարածքը հանվել էր աճուրդի։ Մի քանի վերավաճառքներից հետո այն գնվել է «Ֆուլլեր» ընկերության մենեջեր՝ Հարի Բլեքի կողմից։ Որոշվել էր այստեղ կառուցել ընկերության գլխավոր գրասենյակը և այն անվանել «Ֆուլլերի-Բիլդինգ»՝ ի պատիվ հիմնադիր Ջորջ Ֆուլլերի, ով մահացել է 1900 թվականի դեկտեմբերին[9][8].

Պատմություն խմբագրել

1871 թվականի հոկտեմբերին Չիկագոյի շենքերի մեծ մասն ավերվում է «մեծ հրդեհում»։ Բազմաթիվ բարձրահարկ շենքեր ավերվել են. գերբարձր ջերմաստիճանի ազդեցության տակ որմնաքարը քանդվել է և պողպատե ճառագայթները թեքվել են[10]։ Թեև հրդեհը ծառայեց որպես կատալիզատոր քաղաքի նոր զարգացման և ուղեկցող տնտեսական աճի համար, 1892 թվականին Չիկագոյի քաղաքային իշխանությունը սահմանափակեց շենքերի թույլատրելի առավելագույն բարձրությունը[11]։ Նույն թվականին փոփոխություն է կատարվել Նյու Յորքի քաղաքաշինության օրենսգրքում։ Այն, ընդհակառակը, վերացրեց որմնադրության գործածության վերաբերյալ հրդեհային անվտանգության պահանջները՝ պողպատե շրջանակով շինությունների կառուցման դեպքում։ Սա զգալիորեն պարզեցրեց երկնաքերերի կառուցումը[10]։

Նախագծի հեղինակներն էին Չիկագոյի ճարտարապետներ՝ Դենիել Բերնհեմը և Ֆրեդերիկ Դինքելբերգը[12]։ Նրանք երկնաքերում մարմնավորել են Չիկագոյի ոճին բնորոշ բազմաթիվ հատկանիշներ[3][13]։

Երկնաքերի կառուցման աշխատանքները սկսվել են 1901 թվականի կեսերին։ Դրան անհրաժեշտ պողպատե ճառագայթները արտադրվել են American Bridge Company ընկերության կողմից։ Ավելին, գործընթացը կազմակերպվել է այնպես, որ շատ կառուցվածքային տարրեր հավաքվել են անմիջապես արտադրողի մոտ[14]։ Արդյունքում շենքը շաբաթական մեկ հարկով ավելանում էր։ 1902 թվականի փետրվարին Ֆլետայրոնի շրջանակն ավարտված էր, իսկ մայիսի կեսերին այն կիսով չափ շարված էր։ Շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 1902 թվականի հունիսին՝ սկսվելուց ընդամենը մեկ տարի անց[10]։ Իր կառուցման ժամանակ Ֆլետայրոն-Բիլդինգը դարձավ Նյու Յորքի ամենաբարձր շենքերից մեկը[15]։

Թեև ի սկզբանե երկնաքերը ստացել է «Ֆուլլեր-բիլդինգ» պաշտոնական անվանումը, սակայն այն չի արմատավորվել։ Շենքը, ինչպես տեղանքը, քաղաքաբնակների մեջ ուժեղ ասոցիացիաներ է առաջացրել արդուկի (անգլ.՝ flat-iron)հետ, որը, ի վերջո, տվել է երկնաքերի ներկայիս անվանումը[10].

Նույն թվականին Ֆուլլերը դարձավ «U.S. Realty» կոնգլոմերատի մի մասը ընդհանուր 66 մլն դոլար արժեքով։ Ժամանակի ընթացքում նորաստեղծ ընկերության համար ամեն ինչ սկսեց վատ ընթանալ, և 1925 թվականի հոկտեմբերին Բլեքը ստիպված եղավ վաճառել երկնաքերը։ Գնորդը հրեա ներդրող Լյուիս Ռոզենբաումն էր՝ Հունգարիայից։ Գործարքը կազմել է 2 միլիոն դոլար,նույնքան գումար էլ պահանջվել է գնելու այն տարածքը,որտեղ գտնվում է Ֆլետայրոնը և այն կառուցելու համար[16]։ 1933 թվականին, Մեծ ճգնաժամի ընթացքում, Ռոզենբաումն սնանկացավ։ Երկնաքերը դարձավ այն վարձակալող Equitable Life Insurance Company[en] ապահովագրական ընկերության սեփականությունը։

1946 թվականին Ֆլետայրոնը գնվեց մի խումբ ներդրողների կողմից, որոնց թվում էր Հենրի Հելմսլին։ Վեց տարի անց՝ 1952 թվականին, վերակառուցվեցին Հինգերորդ պողոտայի և Բրոդվեյի մուտքերը։ Կարմրափայտով զարդարված դռների տեղը զբաղեցրել են պողպատից և ապակուց աննկարագրելի «պտտասեղանները», որոնք մինչ օրս տեղադրված են։ 1991 թվականին շենքի ճակատային մասը վերականգնվել է Hurley & Farinella-ի կողմից։ 6 տարի անց՝ 1997 թվականին, գործարք է կնքվել շենքի վաճառքի վերաբերյալ Newmark Grubb Knight Frank[en] ընկերության հետ[17]։

2009 թվականի սկզբին իտալական կորպորացիա Sorgente Group[en]ը ձեռք է բերել երկնաքերի տարածքի կեսը։ Գործարքի գումարը կազմել է մոտ 190 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, կորպորացիան հայտարարել է, որ մտադիր է ժամանակի ընթացքում ավելացնել իր մասնաբաժինը` ներկայիս վարձակալների վարձակալության ժամկետի ավարտից հետո գրասենյակային տարածք գնելու միջոցով։ Ընկերության ծրագրերի համաձայն՝ Ֆլետայրոնը գրասենյակային շենքից վերածվելու է շքեղ հյուրանոցի[18]։

Կարծիքներ խմբագրել

«Արդուկը» ստացել է տարբեր կարծիքներ ժամանակակիցներից։ Քաղաքաշինության նոր միտումների մերժումը հիմնականում գալիս էր եվրոպացիներից։ Այսպիսով, անգլիացի նկարիչ Ֆիլիպ Բըրն-Ջոնսն այն անվանել է «հսկայական սարսափ» (անգլ.՝ vast horror), երկնաքերը թողել է «ահռելի անավարտության» տպավորություն (անգլ.՝ immense incompleteness) Հեգբերդ Ուելսի վրա, իսկ ֆրանսիացի վիպասան Պիեռ Լոտին ողբում էր, որ նման «մռայլ հսկաներն ավելի ու ավելի են բարձրանում. սարսափելի և անհավանական» դժվար կլինի ընտելանալ։ Մաքսիմ Գորկին, ով եկել էր այստեղ 1906 թվականին, նույնպես անճոռնի կերպով խոսեց երկնաքերի և ընդհանրապես Նյու Յորքի մասին․

–Սա քաղաք է, սա Նյու Յորքն է։ Ափին քսանհարկանի շենքեր են, լուռ ու մութ «երկնքի քերիչներ»։ Գեղեցիկ լինելու ցանկությունից զուրկ հրապարակ, մռայլ ու ձանձրալի վեր են խոյանում հիմար, ծանր շենքեր։ Ամեն տան մեջ զգացվում է ամբարտավանություն՝ իր բարձրությամբ, իր այլանդակությամբ[19]։

Մյուս կողմից՝ ամերիկացի լրագրող Ջոն Կորբինը Մեդիսոն հրապարակում գերիշխող երկնաքերում տեսել է «Բրոդվեյը քարշող օվկիանոսային շոգենավ»։ Ֆրանսիացի նկարազարդող Շաոլ Յուարը նրա «անսահման ուրվագիծը» լիովին հուզիչ գտավ։ Շենքը, ինչպես քաղաքի ճարտարապետությունը, նմանատիպ զգացումներ առաջացրեց ականավոր կոմպոզիտոր Սեն-Սանսի մոտ, ով Նյու Յորք այցելեց 1906թ.[20]։

Վարձակալներ խմբագրել

Առաջին տարիներին «Ֆուլլեր» ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում էր 19-րդ հարկում։ Այնուհետև նա տեղափոխվեց մեկ այլ ընկերության պատկանող երկնաքեր՝ 57-րդ փողոցի Ֆուլլեր շենքը[21]։

Շենքում գտնվել է նաև Ռուսական կայսրության հյուպատոսությունը, իսկ 1914-1918թթ.՝ Ռուսաստանի ռազմական գնումների հանձնաժողովները, որոնք պատասխանատու են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից Ռուսաստանի լայնածավալ պաշտպանական գնումների համար[22][23]։ Տարածքը վարձակալել է նաև Ֆրենկ Մունսիի հրատարակած American Architect and Building News ամսագրի խմբագրությունը, Equitable Life Assurance Society ապահովագրական ընկերությունը և այլք[10]։ Անկյունում եղել են United Cigar Stores ծխախոտային կորպորացիայի խանութները, իսկ առաջին հարկում՝ 1500 հոգու համար նախատեսված նորաձև ռեստորան[24]։

2010 թվականի դրությամբ երկնաքերի առաջին հարկերը դեռևս զբաղեցնում էին խանութները, իսկ գրասենյակային տարածքի հիմնական վարձակալները տարբեր հրատարակչություններ էին[25]։

Նկարագրություն խմբագրել

Երկնաքերի զարդարանքը հիմնականում իտալական նեոռենեսանսի ոճով է արված։ Դեպի հյուսիս թեքված ​​Ֆլետայրոնի ամենանեղ հատվածում սյուների ձևավորումը վերաբերում է ֆրանսիական վերածննդին։ Ֆրոնտոնը, ինչպես նաև շինության ճակատը զարդարելու համար օգտագործվել են հունական սյուներ՝ կազմված հիմքից, բնից և խոյակից։ Կամարների և սյուների հարդարման համար օգտագործված է քար և տերակոտա, հիմնական ճակատում՝ ոչ պայծառ աղյուս և նույն տերակոտան։ Շենքի ստորին մասում մուգ դեղին կրաքար է։ Պատուհանների շրջանակները պատրաստված են հրակայուն փայտից՝ պատված պղնձով[26]։

Ընդհանուր առմամբ, շենքի ոճը, որը համատեղում է մի քանի դասական միտումներ, բնութագրվում է որպես բոզար[27]։

«23-վերականգնում» խմբագրել

Ֆլետայրոնի եզակի դիրքի շնորհիվ Մեդիսոն հրապարակի դիմաց գտնվող հիմնական մայրուղիների խաչմերուկում նկատելի աերոդինամիկ էֆեկտ կա 23-րդ փողոցում՝ երկնաքերի մոտ։ 20-րդ դարի սկզբին այս վայրը գրավում էր բազմաթիվ տղամարդկանց, ովքեր նայում էին քաղաքի կանանց ծածանվող կիսաշրջազգեստներին և այն, ինչ քամին բացահայտում էր դրանց տակ։ Այս «ֆլատիրոն» էֆեկտն արտացոլվել է ժամանակի բազմաթիվ բացիկների և նկարազարդումների մեջ։ Բացի այդ, այդ տարիներից գործածվել է «23-րդ վերականգնում» արտահայտությունը(անգլ.՝ 23 skidoo,բառացիորեն– «23 ոտքեր պատրաստիր»), որը ոստիկանությունն օգտագործում էր ժամանակի ականատեսներին ցրելու համար [28]։

Մեկնաբանություններ խմբագրել

  1. По другим данным — 20-[2] или 21-этажный[3][4][5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Encyclopedia of New York City, 2010, էջ 458
  2. Guide to New York City Landmarks, 2008, էջ 77
  3. 3,0 3,1 Блохина, 2016, էջ 358
  4. New York City Guide, 1939, էջ 204
  5. Alexiou, 2010, էջ 202
  6. «National Historic Landmarks Program (NHL):Flatiron Building» (անգլերեն). nps.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. Fifth Avenue: glances at the vicissitudes and romance of a world renowned thoroughfare, together with many rare illustrations that bring back an interesting past : [անգլ.] // Fifth Avenue Bank of New York. — 1915. — P. 26.
  8. 8,0 8,1 Alexiou, 2010, էջեր 26-29
  9. «J. W. Gates In Real Estate» (անգլերեն). The New York Times. 1902 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Treasures of New York: The Flatiron Building» (անգլերեն). WLIW[en]. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. «FRAME STRUCTURES AND HIGH BUILDINGS» (անգլերեն). Chicago Tribune. 1892 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. Alexiou, 2010, էջ 48
  13. John Zukowsky, Pauline Saliga. Late Works by Burnham and Sullivan : [անգլ.] // Art Institute of Chicago Museum Studies. — 1984. — Т. 11, № 1. — P. 70-79. — doi:10.2307/4115889.
  14. Alexiou, 2010, էջ 94
  15. AIA Guide to New York City, 2010, էջ 237
  16. Alexiou, 2010, էջ 245
  17. Alexiou, 2010, էջ 264-272
  18. Jason Sheftell (2009 թ․ հունվարի 26). «Italian real estate investor buys stake in Flatiron building, eyes hotel» (անգլերեն). NY Daily News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  19. Максим Горький «Город жёлтого дьявола». — Рассказы. Очерки. Воспоминания. Пьесы. — М.: Художественная литература, 1975.
  20. Bayrd Still Mirror for Gotham: New York as Seen by Contemporaries from Dutch Days to the Present. — Ն. Յ., 1956. — P. 258-259. — 478 p.
  21. Christopher Gray (1995 թ․ հունիսի 11). «Streetscapes/Fuller Building; Art Deco Delight Seeks to Recapture Its Past Glory» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  22. Гайдук М. И. «Утюг»: Материалы и факты о заготовительной деятельности русских военных комиссий в Америке. — Нью-Йорк, 1918. — С. 6. — 144 с.
  23. Rielage, Dale C. Russian Supply Efforts in America During the First World War. — McFarland. — Jefferson, NC, 2002. — 164 p. — ISBN 0786413379
  24. Alexiou, 2010, էջեր 133-141
  25. «Flatiron Building - Facts & Summary» (անգլերեն). history.com. 2010. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010-ին.
  26. Alexiou, 2010, էջ 81
  27. Edmund Vincent Gillon, Henry Hope Reed Beaux-arts Architecture in New York: A Photographic Guide. — Dover books on architecture. — Courier Corporation. — P. 33-34. — 86 p. — ISBN 0486256987
  28. Alexiou, 2010, էջեր 149-150

Գրականություն խմբագրել

  • Блохина И. В. Архитектура: Всемирная история архитектуры и стилей. — Litres, 2016. — 400 с. — ISBN 5457628736
  • Джонс У. Как читать Нью-Йорк. Интенсивный курс по архитектуре Нью-Йорка. — Рипол Классик, 2012. — 256 с. — ISBN 5386047965
  • Alexiou A. S. The Flatiron: The New York Landmark and the Incomparable City That Arose with It. — Macmillan, 2010. — 320 с. — ISBN 1429923873
  • Allen I. L. The City in Slang: New York Life and Popular Speech. — Oxford University Press, 1995. — 572 p. — ISBN 0195357760
  • Dolkart A. Flatiron Building // Guide to New York City Landmarks / Matthew A. Postal, New York Landmarks Preservation Commission. — N. Y.: John Wiley & Sons, 2008. — P. 77-79. — 451 p. — ISBN 0470289635
  • Federal Writers' Project Madison Square District // New York City Guide: A Comprehensive Guide to the Five Boroughs of the Metropolis: Manhattan, Brooklyn, the Bronx, Queens, and Richmond. — Ն. Յ.: Random House, 1939. — Т. 1. — 708 p. — ISBN 1603540555
  • Scheiner S. M., Piscina S. Flatiron Building // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — 1584 p. — ISBN 0300182570
  • White N., Willensky E., Leadon F. New York State Pavilion // AIA Guide to New York City. — 5. — Oxford University Press, 2010. — 1088 p. — ISBN 0199758646