Սեն Ժերմեն ան Լե (ֆրանսերեն՝ Saint-Germain-en-Laye. ֆրանսերեն:  ( ). sɛ̃ ʒɛʁmɛ̃ ɑ̃ lɛ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտում։ Փարիզի արևմտյան արվարձանն է[3], ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 19 կիլոմետր հեռավորության վրա Զբաղեցնում է շուրջ 52 քառակուսի կիլոմետր տարածք։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 41 749[4]։ Քաղաքը դարեր շարունակ եղել է ֆրանսիական թագավորների արտափարիզյան նստավայր. պահպանվել է նրանց սենժերմենյան դղյակը։ Ներկայումս Սեն Ժերմեն ան Լեում en գտնվում Նավիգացիոն գծանշման ծառայությունների միջազգային ասոցիացիայի (IALA) կենտրոնակայանը[5], Ֆրանսիայի նախնադարյան պատմության թանգարանը։

Բնակավայր
Սեն Ժերմեն ան Լե
ֆր.՝ Saint-Germain-en-Laye[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված էհունվարի 1, 2019 թ.
Մակերես51,94 կմ²
Բնակչություն44 380 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Փոստային դասիչ78100
Պաշտոնական կայքsaintgermainenlaye.fr
Սեն Ժերմեն ան Լե (Ֆրանսիա)##
Սեն Ժերմեն ան Լե (Ֆրանսիա)

Սեն Ժերմեն ան Լեն ունի ենթապրեֆեկտուրայի կարգավիճակ։ Իվելին դեպարտամենտի համայնքների շարքում ամենամեծն է իր զբաղեցրած տարածքով. բանն այն է որ ամբողջությամբ նրա սահմաններում է ընդգրկված Սենժերմենյան ազգային անտառը, որն ինքնին գրավում է շուրջ 35 քառակուսի կիլոմետր։

Պատմություն խմբագրել

996-ից 1031 թվականներին Ռոբերտ II Բարեպաշտն այս վայրում վանք է հիմնել[6]։

1679 թվականի հունիսին Սեն Ժերմեն ան Լեում կնքվել է հաշտության պայմանագիր, որի համաձայն Շվեդիան Բրանդենբուրգին է վերադարձրել Շչեցինը[7]։ 1919 թվականի սեպտեմբերին Սեն Ժերմենում խաղաղության պայմանագիր կնքվեց Ավստրիայի հետ։ Չեխոսլովակիային տրվեցին Մորավիան, բուն Բոհեմիան և Սիլեզիայի մի մասը, իսկ Լեհաստանին՝ Գալիցիան և Սիլեզիայի մի մասը[8]։

2019 թվականի հունվարի 1-ին Ֆուրկեն և Սեն Ժերմեն ան Լեն միավորվեցին։ Նորակազմ համայնքն ստացավ Սեն Ժերմեն ան Լե անունը, վերջինս դարձավ վարչակազմի նստավայրը[9]։

Ժողովրդագրություն խմբագրել

Ներքոնշյալ տվյալները վերաբերում են միայն բուն Սեն Ժերմեն ան Լեին, 2019 թվականին նրան միացած Ֆուրկեի տվյալները չեն ներառում։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 13 400—    
1800 8954−5.60%
1806 9798+1.51%
1821 10 291+0.33%
1831 10 671+0.36%
1836 10 951+0.52%
1841 13 618+4.46%
1846 13 488−0.19%
1851 12 527−1.47%
1856 14 283+2.66%
1861 15 708+1.92%
1866 17 478+2.16%
1872 22 862+4.58%
1876 17 199−6.87%
1881 15 790−1.69%
1886 16 312+0.65%
1891 14 262−2.65%
1896 16 489+2.94%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 17 297+0.96%
1906 17 288−0.01%
1911 18 344+1.19%
1921 20 008+0.87%
1926 22 180+2.08%
1931 21 996−0.17%
1936 22 539+0.49%
1946 22 013−0.24%
1954 29 429+3.70%
1962 34 621+2.05%
1968 38 308+1.70%
1975 37 509−0.30%
1982 38 499+0.37%
1990 39 926+0.46%
1999 38 423−0.43%
2007 41 517+0.97%
2012 39 476−1.00%
2017 40 765+0.64%
Աղբյուր՝ EHESS[10] and INSEE (2007-2017)[11][12]

Ծնվել են Սեն Ժերմեն ան Լեում խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Սեն Ժերմեն ան Լեի քույր քաղաքներն են<ref>«Les villes jumelles». saintgermainenlaye.fr (ֆրանսերեն). Saint-Germain-en-Laye. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.</ref՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Atlas Routier France 2014 (ֆրանսերեն). Michelin. 2014. էջ 58. ISBN 978-2-06-719261-4.
  4. «Populations légales 2016». INSEE (ֆրանսերեն).
  5. «IALA-AISM Headquarters». IALA AISM 2020 (անգլերեն).
  6. de Gournay, Frédéric (2009). «Bulletin des Amis du Vieux Saint-Germain». Saint-Germain-en-Laye, de Robert le Pieux à Louis VI le Gros (ֆրանսերեն): 49.
  7. W. Buchholz, Pod władzą Brandenburgii/Prus i Szwecji. Pomorze Szwedzkie. (w:) Cz. Piskorski (red.) Pomorze Zachodnie poprzez wieki, Zamek Książąt Pomorskich, Szczecin 1999
  8. Convention of Saint-Germain-En-Laye Revising the General Act of Berlin, February 26, 1885, and the General Act and Declaration of Brussels, July 2, 1890
  9. «Recueil des actes administratifs des Yvelines» (PDF). yvelines.gouv.fr (ֆրանսերեն).
  10. Cassini-Ehess|32095|Saint-Germain-en-Laye
  11. Populations légales 2012, INSEE
  12. Téléchargement du fichier d'ensemble des populations légales en 2017, INSEE
  13. «La chapelle royale Saint-Louis du château de Saint-Germain-en-Laye». Association Frontenac-Amériques (ֆրանսերեն).
  14. «Claude Debussy». France Musique (ֆրանսերեն).
  15. «Amélie Mauresmo». WTA TOUR (անգլերեն).
  16. «Caroline Garcia : „Les gens ne se rendent pas compte mais 4è mondiale ou Top 10 au tennis, c'est ceux qui se battent pour le Ballon d'Or en foot"». gqmagazine.fr (ֆրանսերեն). 2021 թ․ հունիսի 25.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժերմեն ան Լե» հոդվածին։