Ֆլայ (անգլ.՝ Fly Geyser), արհեստական գեյզեր, տեղակայված ԱՄՆ Նևադա նահանգի հյուսիս-արևմուտքում[1]։ Գեյզերը գտնվում է ծովի մակարդակից 1230 մ բարձրության վրա, տեղանքում տարեկան տեղումների քանակը կազմում է ընդամենը 300 մմ։ Գեյզերի բարձրությունը մոտ 1,5 մ է[2]։

Գիտական տեսանկյունից համարվում է ոչ թե գեյզեր, այլ մշտապես գործող ջերմային աղբյուր։

Պատմություն խմբագրել

Գեյզերը հայտնվել է «Fly» ռանչոյի տարածքում, մարդու միջամտության շնորհիվ։ 1916 թվականին այս տեղերում ջրհորի համար հորատանցք բացելիս անձնակազմը պատահաբար դիպչում է գեոթերմինալ գրպանին[2]։ Եվ միայն 1964 թվականին է եռացող ջուրն սկսում դուրս գալ մակերևույթ, ջրում լուծվող հանքանյութերից ստեղծելով արտասովոր բնապատկեր։

Նկարագրություն խմբագրել

Գեյզերի պատերն այժմ էլ շարունակում են աճել։ Վերջին տվյալներով, բարձրությունը գրեթե 1,5 մետր է։ Գեյզերից մշտապես դուրս է մղվում ջրի երեք շիթ։ Հանքանյութերի (կալցիումի կարբոնատ), ջրիմուռների և ցիանոբակտերիաների հաշվին ձեռք է բերել ներկայիս գունավորումը։

Գեյզերը շատ է փոխել շրջակա տարածքը։

Հողատարածքը, որտեղ տեղակայված է գեյզերը, մասնավոր է։ Սեփականատերերը դեռևս չեն համաձայնում վաճառել այն։ Տեսարժանությունը շրջապատված է բարձր դարպասներով, այդ պատճառով այնտեղ հայտնվել ցանկացող զբոսաշրջիկներն այցելության համար ռանչոյի տերերից պետք է նախապես թույլտվություն հարցնեն[3]։

Նևադայում բացի Ֆլայից կան չափերով նրան մոտ ևս երկու գեյզեր[3]։ Նրանք ունեն մոտ մեկ մետր բարձրություն և տարբերվում են ավելի քիչ տարօրինակ տեսքով և կոնաձևությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել