Ֆիրս Շիշիգին

խորհրդային թատերական ռեժիսոր, մանկավարժ

Ֆիրս Եֆիմովիչ Շիշիգին (ռուս.՝ Фи́рс Ефи́мович Шиши́гин, օգոստոսի 17 (30), 1908, Shenkursky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 29, 1985(1985-05-29), Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թատերական ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964), Ստալինյան երրորդ կարգի մրցանակի դափնեկիր (1951)։

Ֆիրս Շիշիգին
Ծնվել էօգոստոսի 17 (30), 1908
ԾննդավայրShenkursky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 29, 1985(1985-05-29) (76 տարեկան)
Մահվան վայրՅարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ֆիրս Շիշիգինը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 17 (30)-ին Արխանգելսկի նահանգի (ներկայիս Արխանգելսկի մարզի Շենկուրսկի շրջան) Բորոկ-Գորոդոկ գյուղում գյուղացու ընտանիքում։ Վաղ մանկությունն անցել է Արխանգելսկում, սովորել է եկեղեցական-ծխական դպրոցում։ 1918 թվականից հոր հետ բնակվել է Սիմբիրսկում։ Որպես ռեժիսոր առաջին փորձերը կատարել է 1922 թվականին պիոներական ջոկատավար եղած ժամանակ։

1925-1929 թվականներին սովորել է Բեմական արվեստի Լենինգրադի տեխնիկումի ռեժիսորական բաժում (ղեկավար՝ Սերգեյ Ռադլով, մանկավարժներ՝ Վլադիմիր Սոլովյով, Ստեֆան Մոկուլսկի, ԼեոնիդՎիվեն)։ Նրա այդ տարիների ընկերներից են Նիկոլայ Չերկասովը, Բորիս Չիրկովը, Դմիտրի Շոստակովիչը։ 1928 թվականին Գ. Իոնինի և Ալեքսանդր Պրեյսի հետ համատեղ Լենինգրադի թատրոնի Յուսուպովյան պալատում կազմակերպված Դասական մանրապատումների թատրոնում փորձեց զբաղվել ռեժիսուրայով՝ բեմադրելով Պրոսպեր Մերիմեի « Կլարա Գազուլի թատրոնը » ներկայացումը։

1929-1933 թվականներին եղել է Լենինգրադի աշխատող երիտասարդության թատրոնի ռեժիսորը (այժմ՝ «Բալթիկայի տուն» թատրոն), Մ. Սոկոլովսկու և Ադրիան Պիոտրովսկու հետ համատեղ գրեցին «Կանաչ արտադրամաս» օպերետը, Աշխատող երիտասարդության թատրոնի տեխնիկումում դասավանդել է թատերական վարպետություն, ղեկավարել մասսայական հատվածը, այնուհետև ղեկավարել է Նոգինի անվան տեքստիլ ֆաբրիկայի Աշխատող երիտասարդության թատրոնը։ 1932 թվականին նկարահանվել է Պավել Պետրով-Բիտովի «Բարդ հարց» ֆիլմում Ֆիլոնայի դերում։

1933 - 1945 թվականներին եղել է Հեռավոր Արևելքի թատրոնների գեղարվեստական ղեկավարը։ 1933 թվականին ստեղծում է Նիկոլսկ-Ուսուրիյսկի դերասանական ստուդիան, որը շուտով վերափոխվեց ԱՌՕԴ թատրոնի։ 1937 թվականին կեղծ մատնությամբ ձերբակալվում է մարշալ Բլյուխերի շրջապատի հետ միասին։ 1939 թվականին ազատ է արձակվում, որպես չհիմնավորված տուժող և վերականգնվում են նրա բոլոր իրավունքները։ Համ Կ(բ)Կ անդամ է 1940 թվականից։ Վերադառնում է իր թատրոն, բայց իր դեմ ցուցմունքներ տված աշակերտների հետ աշխատանքը չի ստացվում։ Աշխատում է Պրիմորիեյի կոլտնտեսային թատրոնի (Վորոշիլով քաղաքի) և Վլադիվոստոկի թատրոնի գեղարվեստական ղեկավար, եղել է Վլադիվոստոկի մարզային մշակույթի բաժնի վարիչ։

1945 թվականին Ստավրոպոլի մարզային դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր։ 1947-1950-ական թվականներին Մոսկվայի դրամատիկական և կոմեդիայի թատրոնի (այժմ՝ Տագանկայի թատրոն) ռեժիսորն էր։ 1950-1956 թվականներին Ստալինգրադի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, որտեղ էլ բացահայտում է Կ. Ա. Սինիցինի, Իվան Լապիկովի, Ինոկենտի Սմոկտունովսկու, Լ. Ի. Մակարովայի, Ռ. Ռիբկովայի, Մ. Գորբատովայի, Ն. Սոկոլովի տաղանդները։ 1956 - 1960 ական թվականներին եղել է Վորոնեժի թատրոնի ռեժիսոր, առավել նշանավոր էր Վ. Ա. Կորաբլիննովի վիպակի հիման վրա բեմադրված «Ալեքսեյ Կոլցով» ներկայացումը, որտեղ էլ նա բացահայտում է Լ. Ս. Բրոնեվոյի տաղանդը։

1960 թվականից Յարոսլավլի Ֆ. Գ. Վոլկովի անվան թատրոնի տնօրենն էր և գլխավոր ռեժիսորը։

Վերջին տարիներին ստիպված էր հեռանալ թատրոնից կապված կուսակցության մարզկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի հետ ունեցած հերթական կոնֆլիկտի հետ։ 1962 թվականից դասընթացներ է կազմակերպում Յարոսլավլի թատերական տեխնիկումում, որի ստեղծման և հետագայում ինստիտուտ վերափոխվելու գործում ակտիվ մասնակցություն է ունեցել։ Մահացել է Յարոսլավլում 1985 թվականի մայիսի 29-ին (այլ աղբյուրներով՝ մայիսի 25-ին[1]): Թաղված է Լեոնտևյան գերեզմանոցում, նրա գերեզմանին դրված գրանիտե հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Իվան Դիկունովը և Էլզա Պակը։

Ընտանիք խմբագրել

Կինը դերասանուհի Լ. Յա. Մակարովան, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ է։ Որդին՝ Վլադիմիրը, ինժեներ է, Ռուսաստանի վաստակավոր կոնստրուկտոր։

Ներկայացումները թատրոններում խմբագրել

Վլադիվոստոկի թատրոն խմբագրել

Ստավրոպոլի մարզային դրամատիկ թատրոն խմբագրել

  • 1945 թ. - Ռ. Բ Շերիդանի «Դուենիան»
  • 1946 թ. - Մ. Գորկու «Ծերունին»
  • 1947 թ. - Ա. Ն. Օստրովսկու «Ջերմ սիրտը»
  • Կ. Մ. Սիմոնովի «Ռուսական հարցը»

Մոսկովյան դրամատիկական և կոմեդիայի թատրոն խմբագրել

  • Ա. Դ. Սիմուկովի «Վորոբյովյան լեռները»
  • Ա. Ն. Օստրովսկու «Կատակասերները»
  • Ե. Լ Շվարցի «Ձյունե թագուհին»

Ստալինգրադի Գորկու անվան թատրոն խմբագրել

  • Ա. Լիպովսկու «Ահեղ զենքը»
  • 1950 թ. - Յու. Պ Չեպուրինի «Խիղճը»
  • 1952 թ. - Մ. Գորկու «Հատակում»
  • Ու. Շեքսպիրի «Կամակոր մարդու սանձահարումը»
  • 1953 թ. - Ա. Մ. Շեյնինի «Մեծ քայլը», Վ. Ա. Սոլովյովի «Մեծն թագավորը»
  • 1954 թ. - Ա. Ն. Ստեպանովի և Ի. Ֆ. Պոպովի «Պորտ-Արթուր»

Վորոնեժի դրամատիկական թատրոն խմբագրել

  • 1957 թ. - Տուր եղբայրների «Բաժանումից հետո», Լ. Ն Սեյֆուլինայի և Վ. Պ. Պրավդուխինի «Վիրինեյա», Մ. Գորկու «Հատակում»
  • 1958 թ. - Վ. Ա. Կորաբլինովի վիպակի հիման վրա «Ալեքսեյ Կոլցով», Ն. Ֆ. Պոգոդինի «Երրորդ պաթետիկականը»
  • 1959 թ. - Ի. Մ. Դվորեցկու «Մայրուղի»
  • 1960 թ. - Ա. Պ. Չեխովի «Ճայը»

Յարոսլավլի Վոլկովի անվան թատրոն խմբագրել

  • 1961 թ. - Ֆ. Կունի «Նիբելունգովի վարկը»; Յու. Պ. Չեպուրինի «Կյանքի տերերը»
  • 1962 թ. - Մ. Գորկու «Արևի երեխաները»
  • Ա. Ն. Օստրովսկու «Վասիլիսա Մելենտևա», Ի. Պ. Դրուցեի «Կասա մարե»
  • 1963 թ. - Ն. Մ. Սեվերի «Ֆյոդոր Վոլկով»
  • 1964 թ. - Մ. Վոլոբրինսկու «Պեչորինը» ըստ Մ. Յու. Լերմոնտովի
  • 1965 թ. - Ի. Նազարովի «Պանֆիլովականները»
  • Ի. Նազարովի «Խռովություն Վոլգայի վրա»
  • 1970 թ. - Ս. Ա. Դանգուլովի «Դեսպանական օրագիր»
  • Վ. Լավրենևի «Մարդը և գլոբուսը»
  • Վ. Ա. Սոլովյովի «Արքա Յուրին»
  • 1971 թ. - Ն. Մ. Սեվերի «Գալիք փոթորիկների ղեկապետերը», Յու. Պ. Չեպուրինի «Ձյուներ»
  • 1972 թ. - Ն. Պ. Անկիլովի «Զինվորի այրին»
  • Ա. Ն. Օստրովսկու «Յուրաքանչյուր իմաստունի բավական է պարզությունը»

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1951) Յու. Պ. Չեպուրինի «Խիղճը» ներկայացման բեմականացման համար
  • ՌՍՖՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1954)[2]
  • ՌՍՖՍՀ Ժողովրդական արտիստ (1958)
  • ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1964)
  • Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական մրցանակ (1971) վերջին տարիների ներկայացումների համար
  • Լենինի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1978)
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան
  • Մեդալներ

Գրականություն խմբագրել

  • Шишигин Фирс Ефимович // Кругосвет
  • Шишигин Фирс Ефимович // Большая советская энциклопедия
  • Шишигин Фирс Ефимович // Театральная жизнь. - № 16 за 1985 год.
  • Ваняшова М. Г. Фирс Шишигин: «Люблю жить в актере!..» // Страстной бульвар, 10. - Выпуск № 4 - 114/2008, Театральная шкатулка.
  • Ваняшова М. Г. Парадоксы и прозрения Фирса Шишигина // Северный край. - 30 августа 2008.
  • Тимофеев Н. Подаривший театру имя // Коммуна, № 128 (25165), 30.08.08.

Ծանոթագրություններ խմբագրել