Ֆիբի Լյուսիս Բրիջերս (անգլ.՝ Phoebe Lucille Bridgers, օգոստոսի 17, 1994(1994-08-17)[2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի ինդի ռոք երաժիշտ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից[4]։ Առավել հայտնի լինելով որպես երգչուհի և երգերի հեղինակ, նա երկու երաժշտական խմբերի՝ Boygenius-ի (Ջուլիեն Բեյքերի և Լյուսի Դաքասի հետ միասին) և Better Oblivion Community Center-ի (Քոնոր Օբերսթի հետ միասին) անդամն է։ Բրիջերսը քննադատների կողմից գովասանքի է արժանացել իր երաժշտության համար, որը նկարագրվել է որպես անկեղծ[5] և տարիքից անկախ իմաստուն[6]։

Ֆիբի Բրիջերս
Բրիջերսը 2018 թվականի հուլիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Phoebe Bridgers
Ի ծնե անունանգլ.՝ Phoebe Lucille Bridgers
Ծնվել էօգոստոսի 17, 1994 (29 տարեկան)
Յուքայա, Կալիֆոռնիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, կիթառահար և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներ
Գործունեություն2014–այժմ
Լեյբլ
  • PAX AM
  • Dead Oceans
ԿրթությունԼոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց
ԱնդամակցությունBetter Oblivion Community Center
boygenius
ԿապվածThe 1975
Կայքphoebefuckingbridgers.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Phoebe Bridgers Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Բրիջերսը թողարկել է խոշոր լեյբլում իր դեբյուտային՝ «Killer» ձայնագրությունը Ռայան Ադամսի PAX AM ձայնագրման լեյբլում[7][8][9][10][11]։ 2016 թվականի սկզբին Բրիջերսն աջակցել է Ջուլիեն Բեյքերին վերջինիս 2016 թվականի East Coast շրջագայության ժամանակ[12][13]։

Կարիերայի սկիզբ և «Stranger in the Alps» խմբագրել

2017 թվականի հունիսին Բրիջերսը պայմանագիր է կնքել Dead Oceans-ի հետ[14]։ 2017 թվականի սեպտեմբերի 22-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Stranger in the Alps» ալբոմը, որն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել[15]։ Ալբոմն արտադրվել է Թոնի Բերգի և Իթան Գրուսկայի կողմից։ 2018 թվականի մարտի 12-ին Pebbal սոցիալական կայքն անվանել է «Stranger in the Alps»-ը 2017 թվականի լավագույն ալբոմ[16]։

2018 թվականի մարտի 3-ին Բրիջերսը մասնակցել է «CBS-ն առավոտյան։ Շաբաթ» (անգլ.՝ CBS This Morning: Saturday) առավոտյան հեռուստաշոուին, որտեղ երգել է «Motion Sickness» և «Scott Street» երգերը։

Բրիջերսի «Safe at Home» երգը հնչել է ABC-ի «Ծննդատանը շփոթված» ընտանեկան շոուի 3-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայում[17], իսկ «Ask Me To/Steamroller» երգը՝ նույն եթերաշրջանի 17-րդ սերիայում[18]։ Նրա «Georgia» երգն ընդգրկվել է ABC-ի «Կասլ» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում[19]։ «Smoke Signals» երգը հնչել է «Ճշմարտության բեռ» սերիալի 1-ին եթերաշրջանի 7-րդ սերիայում։ Երգչուհու «Funeral» երգն ընդգրկվել է FOX-ի «Մահացու զենք» շոուի 3-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայի վերջում։ «Motion Sickness» երգը հնչել է Նեթֆլիքսի ինչպես «Գողեր» հեռուստասերիալում, այդպես էլ «9-1-1: Միայնակ աստղ»-ի 1-ին եթերաշրջանի 3-րդ սերիայում։

2018 թվականի մայիսին Բրիջերսը մասնակցել է Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի սաունդթրեքի համար Lord Huron«The Night We Met» երգի վերաձայնագրմանը։ 2019 թվականին Բրիջերսը միացել է The National խմբից Մեթ Բերնինգերի հետ՝ «Երկու պտերների միջև։ Ֆիլմ» ֆիլմի համար «Walking on a String» երգը ձայնագրելու համար։ Այն թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին[20]։

2018–2019: Boygenius և Better Oblivion Community Center խմբագրել

2018 թվականին Բրիջերսը, Ջուլիեն Բեյքերը և Լյուսի Դաքասը կազմավորել են Boygenius խումբը։ 2018 թվականի օգոստոսին նրանք երեք երգ են թողարկել և հայտարարել են մինի ալբոմի թողարկման և շրջագայության մասին[21]։ Նույնանուն մինի ալբոմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին։ Բրիջերսը և Քոնոր Օբերսթը հայտարարել են իրենց նոր՝ Better Oblivion Community Center երաժշտական խմբի մասին «Սթիվեն Քոլբերթի ուշ շոուն» հեռուստաշոուի ժամանակ՝ նույնանուն ալբոմ թողարկելով 2019 թվականի հունվարին[22]։ 2019 թվականի հունվարի 26-ին նրանք հարցազրույց են ունեցել «CBS-ն առավոտյան։ Շաբաթ» հեռուստաշոուում, ինչից հետո ելույթ են ունեցել «Dylan Thomas» և «Didn't Know What I Was in For» երգերով։ Շոուն ավարտվել է նրանց կատարած «My City» երգով[23]։ Ալբոմը մեծ մասամբ դրական արձագանքի է արժանացել[24]։

2020-այժմ «Punisher» խմբագրել

Փետրվարի 26-ին Բրիջերսը թողարկել է «Garden Song» երգն իր երաժշտական տեսահոլովակի հետ միասին[25]։

Ապրիլի 3-ին The 1975 խումբը թողարկել է իր սպասվելիք՝ «Notes on a Conditional Form» ալբոմից «Jesus Christ 2005 God Bless America» երգը, որին մասնակցել է Բրիջերսը։ Բացի այդ՝ նա մասնակցություն ունեցել այդ ալբոմի ևս 2 երգում։

Ապրիլի 9-ին Բրիջերսը թողարկել է «Kyoto» երգը[26] և իր ինստագրամյան կայքէջում հայտարարել է, որ իր երկրորդ՝ «Punisher» ալբոմը թողարկվելու է 2020 թվականին հունիսի 19-ին։ Սակայն այն թողարկել է հունիսի 18-ին[27]։

Ալբոմի վաղ ակնարկները դրական էին։ The Forty-Five-ն դրան հինգ աստղ է շնորհել[28]։

«Punisher» ալբոմը դեբյուտել է բրիտանական ալբոմների չարթի 2020 թվականի հուլիսի 2-ին ավարտվող շաբաթվա 6-րդ հորիզոնականին։

Անձնական կյանք խմբագրել

Բրիջերսն ավարտել է Լոս Անջելեսի շրջանի արվեստի բարձրագույն դպրոցը (անգլ.՝ Los Angeles County High School for the Arts)՝ ուսումնասիրելով վոկալային ջազ[29]։ Նա բիսեքսուալ է[30]։ Նա «Motion Sickness» անվանմամբ երգ է գրել Ռայան Ադամսի հետ էմոցիոնալ բռնությամբ հարաբերությունների մասին[31]։ Իր մանկության որոշ մասը Բրիջերսն անցկացրել է Կալիֆոռնիա նահանգի Յուքայա քաղաքում[32]։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասնություններ Բարձրագույն դիրքեր չարթերում
US
[33]
US
Indie

[34]
AUS
[35]
GER
[36]
IRE
[37]
NZ
[38]
SCO
[39]
UK
[40]
Stranger in the Alps
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 22, 2017
  • Լեյբլ՝ Dead Oceans
38
Punisher
  • Թողարկվել է՝ June 18, 2020
  • Լեյբլ՝ Dead Oceans
43 12 39 18 10 3 6
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի ընդգրկվել տվյալ չարթում։

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասնություններ
Killer
2016 Tour CD
  • Թողարկվել է՝ 2016
  • Լեյբլ՝ Անկախ
  • Ձևաչափ՝ CD

Սինգլներ խմբագրել

Որպես հիմնական արտիստ խմբագրել
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
US
AAA

[42]
US
Rock

[43]
Waiting Room[44] 2014 Lost Ark Studio Compilation – Vol. 08
Killer[45] 2015 Stranger in the Alps
Smoke Signals[46] 2017
Motion Sickness[47] 26
Funeral[48]
Have Yourself a Merry Little Christmas[49] Ոչ ալբոմային սինգլներ
Christmas Song[50] 2018
7 O'Clock News/Silent Night[51]
(Ֆիոնա Էփլի և Մեթ Բերնինգերի մասնակցությամբ)
2019
Garden Song[52] 2020 Punisher
Kyoto[53] 22 36
I See You[54]
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի ընդգրկվել տվյալ չարթում։
Որպես մասնակցող արտիստ խմբագրել
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
US
Rock

[43]
FRA
[55]
Until We Both Get Bored
(Զենդեր Հոուլի՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ)
2017 When I Get Blue
Shame
(Storefront Church՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ
The Night We Met
(Lord Huron՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ)
2018 25 160 13 Reasons Why: Season 2 (A Netflix Original Series Soundtrack)
Walking on a String
(Մեթ Բերնինգեր՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ)
2019 Ոչ ալբոմային սինգլ
Enough for Now
(Իթան Գրասկա՝ Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ)
2020 En Garde
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել տվյալ տարածաշրջանի չարթերում։

Գովազդային սինգլներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Killer + The Sound[56]
(Ֆիբի Բրիջերս + Նոահ և Էբի Գունդերսեն)
2018 Ոչ ալբոմային սինգլներ
The Gold[57]
Scott Street[58] Spotify Singles
Friday I'm in Love[58]
Georgia Lee[59] 2019 Come On Up to the House: Women Sing Waits

Որպես հրավիրված արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Այլ արտիստ(ներ) Ալբոմ
Daylight 2015 Զենդեր Հոուլի I Wish I Was
Prayer in Open D 2016 Անհայտ To Emmylou
Do You Really Want to Not Get Better? Ջոյս Մեյնոր Cody
LAX (Amazon Original)[60] 2018 Քոնոր Օբերսթ Անհայտ
Jesseye 'Lizabeth 2019 Մերկուրի Ռև Bobbie Gentry's The Delta Sweete Revisited
Jesus Christ 2005 God Bless America 2020 The 1975 Notes on a Conditional Form
Then Because She Goes
Roadkill
Playing on My Mind

boygenius խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

  • boygenius (2018)

Better Oblivion Community Center խմբագրել

  • Better Oblivion Community Center (2019, Քոնոր Օբերսթի հետ համատեղ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A Conversation with Phoebe Bridgers». goldflakepaint. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  2. https://www.famousbirthdays.com/people/phoebe-bridgers.html
  3. 3,0 3,1 https://www.gq.com/story/phoebe-bridgers-has-auspicious-astrology/amp/
  4. «Julien Baker, Lucy Dacus and Phoebe Bridgers of boygenius Deliver a Tender Show in Los Angeles». The Fader. 2018 թ․ դեկտեմբերի 14.
  5. Sodomsky, Sam. «Phoebe Bridgers: Stranger in the Alps Album Review». Pitchfork. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. Modell, Josh. «One of this year's best debut albums is also one of its saddest». The AV Club. Onion Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. Armstrong, Chuck. «Phoebe Bridgers on Working With Ryan Adams (Who Compares Her to Bob Dylan)». Diffuser. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  8. Grant, Kimberly. «Newcomer Phoebe Bridgers Releases "Killer." a New 7" Produced by Ryan Adams on Pax-Am». No Depression. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  9. Vain, Madison. «Stream Phoebe Bridgers and Daniel Clarke's new Pax-Am 7-Inch Series releases». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  10. «Phoebe Bridgers: Killer». KCRW. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  11. «PHOEBE BRIDGERS: KILLER». FrostClick. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  12. Claro, Allison. «Julien Baker Closed Out Her East Coast Tour with Phoebe Bridgers & Petal to a Sold Out Crowd at NYC's Bowery Ballroom on April 27, 2016». Zumic. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  13. Bidiman, Craig. «Sad Songs Make Artist Julien Baker Feel Better». The Mass Media. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  14. «Phoebe Bridgers Signs to Dead Oceans; Debut Album Coming Soon». DeadOceans.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  15. «Reviews and Tracks for Stranger in the Alps by Phoebe Bridgers». Metacritic.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «The 65 Best Albums of 2017». Pebbal.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  17. «Music from Switched at Birth S3E05». TuneFind (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  18. «Music from Switched at Birth S3E17». TuneFind (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  19. «Music from Castle S8E02». TuneFind (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  20. «The National's Matt Berninger Teams With Phoebe Bridgers for New Song in Between Two Ferns: The Movie». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  21. «Julian Baker, Lucy Dacus, Phoebe Bridgers Form Boygenius, Release Three Singles From EP: Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  22. «BETTER OBLIVION COMMUNITY CENTER: Phoebe Bridgers & Conor Oberst Surprise Drop Long Rumored Debut #Album». Music News Net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  23. Kaplan, Ilana; Kaplan, Ilana (2019 թ․ հունվարի 26). «See Conor Oberst, Phoebe Bridgers Perform 'Better Oblivion Community Center' Songs on 'CBS This Morning'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  24. Bob Boilen. «Video: Watch Better Oblivion Community Center Perform At The Tiny Desk». Npr.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  25. Touros, Cyrena. «Hear Phoebe Bridgers' First Solo Release In Almost Three Years, 'Garden Song'». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  26. Strauss, Matthew. «Phoebe Bridgers Announces New Album Punisher, Shares New Song "Kyoto"». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  27. «Phoebe Bridgers On Her New Album 'Punisher,' Surprise Released A Day Early». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  28. Daly, Rhian (2020 թ․ հունիսի 19). «Phoebe Bridgers – 'Punisher' review». The Forty Five (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  29. «Why L.A.'s Phoebe Bridgers has everybody talking». LATimes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  30. Wiggins, Graeme (2019 թ․ մարտի 27). «Phoebe Bridgers Embraces Her Inner Sext Machine | BeatRoute Magazine». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  31. «Reminder: Phoebe Bridgers Exposed Ryan Adams in Diss Track "Motion Sickness"». FLOOD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  32. «Reminder: Ukiah Idol Winners». Ukiah Daily Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  33. «Phoebe Bridgers Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  34. «Phoebe Bridgers Chart History: US Independent Albums». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  35. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2020 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  36. «Discographie von Phoebe Bridgers» (German). GfK Entertainment. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Discography Phoebe Bridgers». irish-charts.com. Hung Medien. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  38. «Discography Phoebe Bridgers». charts.nz. Hung Medien. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  39. «26 June 2020 - 02 July 2020». Official Charts. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  40. «Phoebe Bridgers». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  41. «Killer by Phoebe Bridgers». Bandcamp. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  42. «Phoebe Bridgers - Adult Alternative Singles». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  43. 43,0 43,1 «Phoebe Bridgers - Hot Rock Songs». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  44. «PHOEBE BRIDGERS – " Waiting Room "». The Fat Angel Sings. 2017 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  45. Thompson, Stephen (2017 թ․ հունվարի 17). «2017's Best New Artist Might Just Be Phoebe Bridgers». NPR. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  46. DeVille, Chris (2017 թ․ հունվարի 9). «Phoebe Bridgers – "Smoke Signals"». Stereogum. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  47. «Phoebe Bridgers announces new album and music video». Ambient Light. 2017 թ․ հուլիսի 19. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  48. Phillipson, Lior (2017 թ․ սեպտեմբերի 13). «Phoebe Bridgers shares the Origins of her new single, "Funeral": Stream». Consequence of Sound. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  49. Cosores, Philip (2017 թ․ նոյեմբերի 20). «Phoebe Bridgers Turned 'Have Yourself A Merry Little Christmas' Into A Ghostly Holiday Reflection». Uproxx. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  50. Kahn, Andy (2018 թ․ նոյեմբերի 29). «Phoebe Bridgers Shares 'Christmas Song' Single Featuring Jackson Browne». JamBase. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  51. Bound, Chris (2019 թ․ դեկտեմբերի 13). «Phoebe Bridgers releases new single '7 O'Clock News / Silent Night'». Mystic Sons. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  52. «Phoebe Bridgers releases first solo and fully-flourished single in 3 years, 'Garden Song'». Sniffers. 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  53. Aswad, Jen (2020 թ․ ապրիլի 9). «Phoebe Bridgers Drops New Single, 'Kyoto,' Sophomore Album Due in June (Watch Video)». Variety. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  54. Martoccio, Angie (2020 թ․ մայիսի 19). «Phoebe Bridgers Drops Stellar New Song, 'I See You,' Announces Virtual World Tour». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  55. «Discographie Lord Huron». lescharts.com (French). Hung Medien. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. «Phoebe Bridgers and Noah Gundersen release 'Killer + The Sound' live video collaboration». The Label. 2018 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  57. «Daily Dose: Phoebe Bridgers, "The Gold" (Manchester Orchestra Cover)». Paste Magazine. 2018 թ․ հուլիսի 12. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  58. 58,0 58,1 Greenblatt, Jeffrey (2018 թ․ դեկտեմբերի 5). «Phoebe Bridgers Covers The Cure For 'Spotify Singles'». JamBase. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  59. «Georgia Lee». Spotify. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  60. Greenblatt, Jeffrey (2018 թ․ հոկտեմբերի 31). «Conor Oberst Shares New Song 'LAX' Featuring Phoebe Bridgers & James Felice». JamBase. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիբի Բրիջերս» հոդվածին։