Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայոր ը Սարագոսա

իսպանացի արվեստագետ

Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայոր ը Սարագոսա (իսպ.՝ Fernando Álvarez de Sotomayor y Zaragoza, սեպտեմբերի 25, 1875(1875-09-25)[1][2][3][…], Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա[4][5] - մարտի 17, 1960(1960-03-17)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նկարիչ։

Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայոր ը Սարագոսա
Ի ծնեիսպ.՝ Fernando‏ Álvarez de Sotomayor y Zaragoza
Ծնվել էսեպտեմբերի 25, 1875(1875-09-25)[1][2][3][…]
ԾննդավայրՖեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա[4][5]
Վախճանվել էմարտի 17, 1960(1960-03-17)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունReal Academia de España en Roma? և Instituto Cardenal Cisneros?
Մասնագիտություննկարիչ և քաղաքական գործիչ
ԱշակերտներJorge Letelier Núñez?, Julio Ortiz de Zárate?, Marisa Roesset Velasco? և Rosario de Velasco?
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Ալֆոնսո XII շքանշանի Մեծ խաչ և Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ[6]
Պաշտոնթանգարանի տնօրեն, թանգարանի տնօրեն, Vocal de la Junta per a l'Ampliació d'Estudis i Investigacions científiques, ֆրանկական կորտեսների դեպուտատ և Member of the Consultative National Assembly?
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, ibero-american union?[7], Թագավորական Գալիսիական ակադեմիա և Royal Galician Academy of Fine Arts?
ԶավակներMaría del Rosario Álvarez?[8]
 Fernando Álvarez de Sotomayor Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շինարար-ինժեների կրթություն է ստացել, ուսումնասիրել է իրավագիտություն, գրականություն և փիլիսոփայություն, նկարչության դասեր է վերցրել նկարիչներ Խոսե Գուտերեսից և Խոսե Վերայից։ Սովորելու նպատակով 1892 թվականին ընդունվել է Մանուել Դոմինգես Սանչեսի արհեստանոց։ 1899 թվականին կրթաթոշակ է ստացել Հռոմի իսպանական գեղարվեստի ակադեմիայում սովորելու համար։ 1908 թվականին Չիլիի կառավարության հրավերով Սանտյագոյի գեղարվեստի բարձրագույն դպրոցում (Escuela de Bellas Artes de Santiago) զբաղեցրեց գեղանկարչության պրոֆեսորի պաշտոնը, իսկ հետագայում դարձել է նույն դպրոցի տնօրեն և զգալի ազդեցություն ունեցել Չիլիի գեղանկարչության զարգացման, արվեստագետների և մշակույթի այլ գործիչների վրա։

Իսպանիա վերադառնալուց հետո նա դարձավ Ալֆոնս 13-րդ թագավորի պալատական նկարիչը։ 1922 թվականին ստանձնել է Մադրիդի Պրադո թանգարանի տնօրենի պաշտոնը։ Հեռագայում դարձել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ 1931 թվականին Իսպանիայի երկրորդ հանրապետության հռչակումից հետո ստիպված հեռացել է թանգարանի տնօրենի պաշտոնից, սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմուն Ֆրանկոյական Իսպանիայի հաստատվելուց հետո կրկին ստանձնեց այդ պաշտոնը։

1947 թվականին նա մեկնել է Բուենոս Այրես, որտեղ կազմակերպել է ժամանակակից իսպանացի նկարիչների և քանդակագործների ցուցահանդես, ինչպես նաև նկարել է Արգենտինայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնի և նրա կնոջ՝ Էվա Պերոնի դիմանկարները։

1953 թվականին դարձել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի տնօրեն, սակայն 1955 թվականին տարիքի պատճառով թողել է այդ պաշտոնը։

Բազմաթիվ մրցանակների մրցանակակիր է[9]։

Ֆերնանդո Ալվարեսը մահացել է Մադրիդում 84 տարեկանում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fernando Alvarez de Sotomayor y Zaragoza (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=2-2&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%284920%29.NDIP.
  5. 5,0 5,1 5,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%284920%29.NDIP.
  6. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1940/200/A05005-05006.pdf
  7. Revista de las Españas (իսպ.) // Revista de las EspañasMadrid: 1926. — Iss. 2. — ISSN 1578-0767
  8. http://gacetadebellasartes.es/wp-content/uploads/2018/03/Las-Primeras-Artistas-de-la-Asociaci%C3%B3n-Espa%C3%B1ola-de-Pintores-y-Escultores.-Pilar-M%C2%BA-Carmen-Rosario-y-M%C2%BA-Josefa-Alvarez-de-Sotomayor-y-Castro.pdf
  9. «Fernando Álvarez de Sotomayor y Zaragoza | Galegos | Gallegos» (իսպաներեն). galegos.galiciadigital.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. Alvarez Sotomayor, Fernando. Fernando Alvarez de Sotomayor y Zaragoza : artist file. — 1920-.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայոր ը Սարագոսա» հոդվածին։