Ֆերդինանդ Մյուլեր
Ֆերդինանդ Մյուլեր (գերմ.՝ Ferdinand von Mueller, Ferdinand Jacob Heinrich Mueller, հունիսի 30, 1825[1][2], Ռոստոկ, Գերմանիա[3] - հոկտեմբերի 10, 1896[1], Մելբուռն, Ավստրալիա[3]), գերմանացի բնագետ, կենսաբան, բուսաբան, XIX դարի աշխարհագրագետ, երկար տարիների ընթացքում շատ ուժեր է ներդրել Ավստրալիայի բնության ուսումնասիրությանը։
Ֆերդինանդ Մյուլեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1825[1][2] Ռոստոկ, Գերմանիա[3] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1896[1] (71 տարեկան) Մելբուռն, Ավստրալիա[3] |
Գերեզման | St Kilda Cemetery[4] |
Քաղաքացիություն | Մեկլենբուրգ Շվերին և Միացյալ Թագավորություն |
Դավանանք | լյութերականություն և theist? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, պտերիդոլոգ, պտերաբան, բուսաբան, սնկաբան, դեղագործ, գրող, քիմիկոս, բժիշկ և աշխարհագրագետ |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լոնդոնի Լինեական ընկերություն, Թագավորական աշխարհագրական ընկերություն, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][5] և գերմաներեն[5] |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | F.Muell. |
Ferdinand von Müller Վիքիպահեստում |
Ճանապարհ դեպի գիտություն խմբագրել
Ֆերդինանդ Մյուլերը ծնվել է 1825 թվականի հունիսի 30-ին Ռոստոկ քաղաքում։ Սովորել է Քիլի համալսարանում։
1848 թվականին շրջագայել է Հարավային Ավստրալիայում, 1855 թվականին եղել է Վիկտորիա նահանգի պետական բուսաբան, Ավգուստոս Գրեգորիին ուղեկցել է նրա տեղագրական արշավների ժամանակ[7]։
Հետո Ֆերդինանդ Մյուլերը զբաղեցրել Է Մելբուռնի թագավորական բուսաբանական այգու տնօրենի պաշտոնը և մի քանի տարի այդ հաստատությունը դարձրել է իր տոհմի ամենանշանավորներից մեկը։
Մյուլերն ինքն է անվանել մոտ երկու հազար բույս և մեծ ճանաչում ձեռք բերել՝ կապված մշակութային բույսերի կլիմայավարժման աշխատանքների հետ։
Նա միջերկրածովյան շրջանում և ամբողջ մերձարևադարձային գոտում Նվենու զանգվածային տնկարկների նախաձեռնողն է եղել՝ համարելով, որ դա նպաստում է կլիմայի բարելավմանը։
1888 թվականին գիտնականը պարգևատրվել է Լոնդոնի թագավորական միության թագավորական մեդալով[8]։
Ֆերդինանդ Մյուլերը մահացել է 1896 թվականի հոկտեմբերի 10-ին Մելբուռնում։
Գիտական աշխատանքներ խմբագրել
- Fragmenta phytographiae Australiae (Լայպցիգ, 1862-1881, I-IX)
- Flora australiana (Բենտամի հետ համագործակցությամբ, I-VII, 1863-1870)
- Plants of Victoria (Մելբուրն, 1860-1865)
- The vegetation of the Chatham Islands (1864)
- Eucalyptographia (1879-1882)
- Select extratropical plants (1891)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119408678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ Interview with F E H W Krichauff South Australian Register 12 October 1896 p.7 accessed 20 August 2011
- ↑ Royal Medal (անգլ.).
Արտաքին հղումներ խմբագրել
- «Мюллер, Фердинанд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) Проверено 14 сентября 2011 г.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Մյուլեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Մյուլեր» հոդվածին։ |