ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962-ը աշխարհի 7-րդ առաջնությունն էր, որն անցկացվել է Չիլիում 1962 թվականի մայիսի 30-ից հունիսի 17-ը։ 1960 թվականի օգոստոսից մեկնարկած նախընտրական փուլին մասնակցող 57 ազգային հավաքականներից տասնչորսը (ներառյալ հյուրընկալող Չիլիի և գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականները) անցել են եզրափակիչ փուլ։

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962
Campeonato Mundial de Fútbol -

Copa Jules Rimet Chile 1962

Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Չիլի Չիլի
      Քաղաքներ 4
      Մարզադաշտեր 4
Մասնակիցներ 16
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Բրազիլիա Բրազիլիա[1]
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Չիլի Չիլի
Չորրորդ տեղ Հարավսլավիա Հարավսլավիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 32
Խփված գոլեր 89  (2.78 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Վեց ֆուտբոլիստ, տես ներքևում (4-ական գոլ)
Լավագույն խաղացող Հունգարիա Ֆլորիան Ալբերտ
1958        1966

Առաջնության հաղթող դարձավ Բրազիլիան՝ եզրափակչում հաղթելով Չեխոսլովակիային 3-1 հաշվով՝ դառնալով երկրորդ երկիրը, որին հաջողվել է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը (առաջինը Իտալիան է)։ Երրորդ տեղի համար պայքարում Չիլին պարտվեց Հարավսլավիային 1-0 հաշվով։ 1962 թվականի առաջնությունն առաջինն էր, որը նույն միավորներն ունեցող թիմերին առանձնացնելու համար օգտագործել է գոլային միջինը։

Միջին հաշվով յուրաքանչյուր հանդիպմանը գրանցվել է 2.78 գոլ․ պատմության ընթացքում առաջին դեպքը, երբ միջին հաշիվը 3-ից ցածր է։

Առաջնությանը մասնակցող երկրներն են՝ Չիլի, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Անգլիա, Չեխոսլովակիա, ԽՍՀՄ, Արևմտյան Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Հունգարիա, Հարավսլավիա, Բուլղարիա, Կոլումբիա, Մեքսիկա և Շվեյցարիա։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ֆլորիան Ալբերտը։

Անցկացման վայրի ընտրություն խմբագրել

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962 թվականին նախորդող երկու առաջնություններն անցկացվել են Եվրոպա աշխարհամասում։ Այդ պատճառով Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիան պնդել է, որ 1962 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի ունենա Հարավային Ամերիկայում, հակառակ դեպքում ԿՈՆՄԵԲՈԼ-ը կբոյկոտի աշխարհի առաջնությունը՝ ինչպես 1938 թվականին[2]։ Նախկինում ևս Արգենտինան առաջադրել էր իր թեկնածությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու, սակայն ձախողվել էր։ Իսկ քանի որ աշխարհի առաջնությունը պետք է ընդհանար Հարավային Ամերիկայում, Արգենտինան համարվում էր բացահայտ ֆավորիտ։ Սակայն Հելսինկիում տեղի ունեցող ՖԻՖԱ-ի համագումարի ժամանակ Էռնեստո Ալվիերը հայտարարեց, որ Չիլին կարող է՝ աշխարհի առաջնություն կազմակերպել։

Որակավորման փուլ խմբագրել

 
     Որակավորված հավաքականներ      Չորակավորված հավաքականներ      Հավաքականներ, որոնք չեն հայտագրվել      ՖԻՖԱ-ի ոչ անդամ երկրներ

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 թվականին մասնակցելու համար հայտագրվել էին 57 հավաքականներ 5 Կոնֆեդերացիաներից։ Չիլին որպես հյուրընկալող երկիր, իսկ Բրազիլիան նախորդ մրցաշարի հաղթող առանց որակավորման ավտոմատ կերպով անցնելու էին նախընտրական փուլը։ Մնացած 14 տեղերը բաժանվելու էր մյուս Կոնֆեդերացիաների մասնակիցների միջև։

Ըստ վիճակագրության, 8 տեղ նախատեսված էր ՈՒԵՖԱ-ի (Եվրոպայի ազգային հավաքականներ) հավաքականների համար և 3 տեղ ԿՈՆՄԵԲՈԼ-ի հավաքականների համար։ Մնացած 3 տեղերը իրենց մեջ պետք է բաժանեին ԿՈՆԿԱԿԱՖ-ի, ԱՖԿ-ի և ՕՖԿ-ի հավաքականները։ Սակայն այդ երկրները չկարողացան որակավորվել և նրանց փոխարեն որակվեցին Հարավային Ամերիկայի և Եվրոպայի հավաքականներ։

Այս առաջնությունում իրենց նորամուտն էին նշում Կոլումբիայի և Բուլղարիայի հավաքականները, որոնք որակավորման փուլը հաղթահարել էին առաջին անգամ։ Կոլումբիան հաջորդ մասնակցությունը Ֆուտբոլի Աշխարհի առաջնության լինում է 1990 թվականին։

Շվեդիայի և Ֆրանսիայի հավաքականները չկարողացան որակավորվել, իսկ Ավստրիան հեռացավ առաջնությունից։

Վայր խմբագրել

Ութ քաղաքների ութ մարզադաշերում պետք է կայանար Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962 թվականը։ Հյուրընկալող քաղաքներն էին Սանտյագոն, Վինյա դել Մարը, Ռանկագուան, Արիկան, Տալսան, Տելկահանոն, Կոնսեպսիոնը և Վալդիվիան։

Տեղագրություն խմբագրել

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 (Չիլի)
Սանտյագո Վինյա դել Մար
Էստադիո Նասիոնալ Էստադիո Սուսալիտո
33°27′52″ հվ. լ. 70°36′38″ ամ. ե.HGЯO 33°00′51″ հվ. լ. 71°32′06″ ամ. ե.HGЯO
Տարողություն` 66,660 Տարողություն` 18,037
   
Ռանկագուա Արիկա
Էստադիո Էլ Տենիենտե Էստադիո Կառլոս Դիտբորն
34°10′39″ հվ. լ. 70°44′15″ ամ. ե.HGЯO 18°29′15″ հվ. լ. 70°17′56″ ամ. ե.HGЯO
Տարողություն` 18,000 Տարողություն` 17,786
 
Հավաքական Վայր Քաղաք Հավաքական Վայր Քաղաք
  Արգենտինա Հոստելիա էլ Սաուզար Ռանկագուա   Իտալիա Ավալոս Սանտյագո
  Բրազիլիա Վիլլա Ռետիրո Կոյա   Մեքսիկա Օ'Հիգինս հյուրանոց Վինյա դել Մար
  Բուլղարիա Պարկուե Մաչալի   Իսպանիա Միլամա կալետա Ալբարցա հյուրանոց Վինյա դել Մար
  Չիլի Վիլլա Սանտյագո   Շվեյցարիա Սուիզո ակումբ Սանտյագո
  Կոլումբիա Մորրո հյուրանոց Արիկա   Ուրուգվայ Ազապա հյուրանոց Արիկա
  Չեխոսլովակիա Պոսատա Քուեբրադե Վերդե Վալպարաիսո   Խորհրդային Միություն Հոստերիա Արիկա
  Անգլիա Բրանդեն Կոպպեր Կոյա   Արևմտյան Գերմանիա Օ'Հիգինս հյուրանոց Սանտյագո
  Հունգարիա Տուրիսմո հյուրանոց Ռենգո   Հարավսլավիա Պասո հյուրանոց Արիկա

Դասակարգում խմբագրել

Զամբյուղ 1. Հարավային Ամերիկա Զամբյուղ 2. Եվրոպա I Զամբյուղ 3. Եվրոպա II Զամբյուղ 4. Աշխարհի մնացած հատված

Հանդիպման մրցավարներ խմբագրել

ՖԻՖԱ Աշխարհի առառաջնության մրցավարները ընտրվել են 2 աշխարհամասերի 17 տարբեր երկրներից։

Եվրոպա
Հարավային Ամերիկա

Ձևաչափ խմբագրել

Ձևաչափը նման էր 1958 թվականի առաջնությանը` 16 հավաքական որակավորվեցին և բաժանվեցին չորս խմբի։ Խմբերի վիճակահանությունը տեղի ունեցավ 1962 թվականի հունվարի 18-ին Սանտյագոյում[3]։ Ամեն խմբի առաջին երկու հավաքականները դուրս էին գալիս քառորդ եզրափակիչ։

Երկու միավոր վաստակում էր հաղթող հավաքականը, մեկ միավոր` ոչ ոքիի համար և զրո միավոր պարտվելու դեպքում։ Ի տարբերություն 1958 թվականի ձևաչափի կիրառվեց գոլային տարբերությունը, հավասար միավորների դեպքում[4]։ (1958 թվականին գոլային տարբերությունը կիրառվում էր միայն առաջին տեղը որոշելու համար, կամ եթե վերախաղարկումը նույնպես ավարտվում էր ոչ ոքի)։ Արգենտինան դարձավ առաջին (և միակ) հավաքականը, որը դուրս մնաց գոլային վատ տարբերության պատճառով Անգլիայի համեմատությամբ։

Փլեյ օֆֆ փուլում եթե հաշիվը հավասար էր հիմնական ժամանակում, հավաքականները խաղում էին լրացուցիչ ժամանակ, եթե այն նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հաղթողին որոշում էին վիճակահանության արդյունքով, բացառությամբ եզրափակչի, որտեղ հիմնական և լրացուցիչ ժամանակներում ոչ ոքիից հետո պետք է անցկացվեր լրացուցիչ հանդիպում։ Այս մրցույթում վիճակահանության և վերախաղարկության անհրաժեշտություն չառաջացավ։

 
Որակավորված երկրները և նրանց արդյունքները

Տեսություն խմբագրել

1960 թվականի մայիսին, երբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ էին, Չիլիում տեղի ունեցավ երբևէ գրանցված հզորագույն երկրաշարժը (9,5 մագնիտուտ), ինչը մեծ վնաս հասցրեց ազգային ինֆոհամակարգին։ Այս ամենի ֆոնին կազմակերպչական կոմիտեին նախագահ Կառլոս Դիթբորնը հայտարարեց, քանի որ իրենք չունեն այլ ելք, ապա պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուժ գտնեն վերակառուցելու[5]։ Մարզադաշտերը և այլ ինֆոհամակարգերը վերակառուցվեցին ռեկորդային արագությամբ և ժամանակին և պատրաստ էին ընդունել առաջնությունը։ Դիտբորնը չտեսավ իր հաջողությունը, քանի որ նա մահացավ առաջնությունի սկզբից մեկ ամիս առաջ։ Մրցույթը ընդունող Արիկայի մարզադաշտը անվանվեց Էստադիո Կառլոս Դիտբորն նրա պատվին և գործում է մինչ օրս։ Անգամ այս քիչ տարողությամբ մարզադաշտերը կարողացան սպառել Չիլի ժամանած երկրպագուների պահանջարկը, քանի որ այդ ժամանակներում պահանջարկը քիչ էր։

Նախագահ Խորխե Ալեսանդրիին սառը, անհետաքրքիր ելույթ ունեցավ առաջին խաղից առաջ, որտեղ հանդիպեցին Չիլին և Շվեյցարիան։ Ալեսանդրին լքեց խաղը խաղի ավարտից առաջ։ Նրան քննադատեցին առաջնության նկատմամբ սառը վերաբերմունքի համար, սակայն նա արդարացավ, որ շատ զբաղված է և ֆուտբոլին չի կարողանում բավականին ժամանակ տրամադրել։

Առաջնության ժամանակ հավաքականները սկսեցին մեծ ուշադրություն դարձնել պաշտպանության վրա, իսկ միջին գնդակների քանակը ընկավ 2.78-ի, առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ[6]։

Պելեն վնասվածք ստացավ Չեխոսլովակիայի դեմ խաղում։ Այդ ժամանակների լավագույն դարպխասապահ Լև Յաշինը վատ մարզավիճակում էր, իսկ ԽՍՀՄ հավաքականը պարտվեց Չիլիին քառորդ եզրափակչում 1-2 հաշվով։ Բրազիլիայի հավաքականը համալրվեց նոր հարձակվողներում, այդ թվում Ամերիլդոն (Պելեի փոխարեն) և Գարինչան։ Առաջնությունում աչքի ընկավ Չեխոսլովակիայի դարպասապահ Վիլիամ Շրոյֆը Հունգարիայի և Հարավսլավիայի դեմ անձնուրաց խաղով։ Առաջնության ընթացքում բարձր ցուցանիշ գրանցեց Չիլիի հավաքականը, որի կազմը հիմնականում անհայտ ֆուտբոլիստներից էր։

Առաջնությունն անցավ կոշտ պայքարում։ Առաջին խաղը կայացավ Չիլիի և Իտալիայի միջև (2–0), որը կոչեցին Սանտիագոյի ճակատամարտ։ Երկու իտալացի լրագրողներ վարկաբեկիչ հոդվածներ գրեցին Չիլիի հավաքականի մասին։ Չնայած միայն երկու խաղացող հեռացվեց (երկուսն էլ իտալացի) անգլիացի մրցավար Քեն Էսթոնի կողմից, խաղի ընթացքում երկու հավաքականների ֆուտբոլիստները փորձում էին վնասել մրցակցին և իտալացիներին պահանջվեց ոստիկանների պաշտպանությունը մարզադաշտը անվտանգ լքելու համար[7]։

Առաջին փուլում Բրազիլիան գլխավորեց իր խումբը, երկրորդը Չեխոսլովակիան էր։ ԽՍՀՄ-ը և Հարավսլավիան առաջ անցան Ուրուգվայից և Կոլումբիայից։ Հունգարիան և Անգլիան նույնպես անցան քառորդ եզրափակիչ, չնայած Անգլիան և Արգենտինան ունեին հավասար միավորներ, սակայն Արգենտինան զիջեց գոլային տարբերությամբ։ Շվեյցարիան պարտվեց բոլոր երեք խաղերում և Իտալիայի հետ միասին լքեց առաջնությունը, հաջորդ փուլ անցան Չիլին և Գերմանիան։

Քառորդ եզրափակչում Չիլին հաղթեց Եվրոպայի չեմպիոն ԽՍՀՄ-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Գարինչայի երկու գոլի շնորհիվ Բրազիլիան հաղթեց Անգլիային 3-1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մյուս քառորդ եզրափակիչներում Հարավսլավիան առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ 1-0 հաշվով, իսկ Չեխոսլովակիան հաղթեց հարևան Հունգարիային։

Արդյունքներ խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

Խումբ 1 խմբագրել

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
  ԽՍՀՄ 3 2 1 0 8 5 1.60 5
  Հարավսլավիա 3 2 0 1 8 3 2.67 4
  Ուրուգվայ 3 1 0 2 4 6 0.67 2
  Կոլումբիա 3 0 1 2 5 11 0.45 1
30 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Ուրուգվայ   2–1   Կոլումբիա Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 7,908
Մրցավար՝ Անդոր Դորոջի (Հունգարիա)
Կուբիլլա   56'
Սասիա   75'
Հաշվետվություն Զուլուագա   19' (11 մ.)

31 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԽՍՀՄ   2–0   Հարավսլավիա Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 9,622
Մրցավար՝ Ալբերտ Դաշ (Գերմանիա)
Իվանով   51'
Պոնեդելնիկ   83'
Հաշվետվություն

2 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հարավսլավիա   3–1   Ուրուգվայ Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 8,829
Մրցավար՝ Կառոլ Գաբլա (Չեխոսլովակիա)
Սկոբլար   25' (11 մ.)
Գալիչ   29'
Յերկովիչ   49'
Հաշվետվություն Կաբրերա   19'

3 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԽՍՀՄ   4–4   Կոլումբիա Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 8,040
Մրցավար՝ Ժոաո Էտսել Ֆիլյո (Բրազիլիա)
Իվանով   8'11'
Չիսլենկո   10'
Պոնեդելնիկ   56'
Հաշվետվություն Ակերոս   21'
Կոլ   68'
Ռադա   72'
Կլինգեր   86'

6 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԽՍՀՄ   2–1   Ուրուգվայ Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 9,973
Մրցավար՝ Չեզարե Ջոննի (Իտալիա)
Մամիկին   38'
Իվանով   89'
Հաշվետվություն Սասիա   54'

7 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հարավսլավիա   5–0   Կոլումբիա Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 7,167
Մրցավար՝ Կառլոս Ռոբլես (Չիլի)
Գալիչ   20'61'
Յերկովիչ   25'87'
Մելիչ   82'
Հաշվետվություն

Խումբ 2 խմբագրել

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
  ԳՖՀ 3 2 1 0 4 1 4.00 5
  Չիլի 3 2 0 1 5 3 1.67 4
  Իտալիա 3 1 1 1 3 2 1.50 3
  Շվեյցարիա 3 0 0 3 2 8 0.25 0
30 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Չիլի   3–1   Շվեյցարիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 65,000
Մրցավար՝ Կեն Աստոն (Անգլիա)
Լ. Սանչես   44'55'
Ռոդրիգես   51'
Հաշվետվություն Վուտրիչ   6'

31 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԳՖՀ   0–0   Իտալիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 65,440
Մրցավար՝ Բոբ Դեյվիդոն (Շոտլանդիա)
Հաշվետվություն

2 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Չիլի   2–0   Իտալիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 66,057
Մրցավար՝ Կեն Աստոն (Անգլիա)
Ռամիրես   73'
Տորո   87'
Հաշվետվություն

3 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԳՖՀ   2–1   Շվեյցարիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 64,922
Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ)
Բրյուլս   45'
Զիլեր   59'
Հաշվետվություն Շնայդեր   73'

6 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԳՖՀ   2–0   Չիլի Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 67,224
Մրցավար՝ Բոբ Դեյվիդոն (Շոտլանդիա)
Ժիմանյակ   21' (pen.)
Զիլեր   82'
Հաշվետվություն

7 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Իտալիա   3–0   Շվեյցարիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 59,828
Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ)
Մորա   1'
Բուլգարելլի   65'67'
Հաշվետվություն

Խումբ 3 խմբագրել

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
  Բրազիլիա 3 2 1 0 4 1 4.00 5
  Չեխոսլովակիա 3 1 1 1 2 3 0.67 3
  Մեքսիկա 3 1 0 2 3 4 0.75 2
  Իսպանիա 3 1 0 2 2 3 0.67 2
30 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա   2–0   Մեքսիկա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 10,484
Մրցավար՝ Գոդֆրիդ Դենստ (Շվեյցարիա)
Զագալո   56'
Պելե   73'
Հաշվետվություն

31 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Չեխոսլովակիա   1–0   Իսպանիա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 12,700
Մրցավար՝ Կառլ Էրիխ Շտայներ (Ավստրիա)
Շտրիբանիյ   80' Հաշվետվություն

2 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա   0–0   Չեխոսլովակիա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 14,903
Մրցավար՝ Պիեր Շվայն (Ֆրանսիա)
Հաշվետվություն

3 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Իսպանիա   1–0   Մեքսիկա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 11,875
Մրցավար՝ Բրանկո Տեսանիչ (Հարավսլավիա)
Պեյրո   90' Հաշվետվություն

6 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա   2–1   Իսպանիա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 18,715
Մրցավար՝ Սերժիո Բուստամանտե (Չիլի)
Ամարիլդո   72'86' Հաշվետվություն Ադելարդո   35'

7 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Մեքսիկա   3–1   Չեխոսլովակիա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 10,648
Մրցավար՝ Գոդֆրիդ Դենստ (Շվեյցարիա)
Դիաս   12'
Դել Ագուիլա   29'
Էռնանդես   90' (11մ.)
Հաշվետվություն Մաշեկ   1'

Խումբ 4 խմբագրել

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
  Հունգարիա 3 2 1 0 8 2 4.00 5
  Անգլիա 3 1 1 1 4 3 1.33 3
  Արգենտինա 3 1 1 1 2 3 0.67 3
  Բուլղարիա 3 0 1 2 1 7 0.14 1
  • Անգլիան առաջ անցավ Արգենտինայից գոլային տարբերության շնորհիվ։
30 Մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Արգենտինա   1–0   Բուլղարիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 7,134
Մրցավար՝ Խուան Գարայ (Իսպանիա)
Ֆակունդո   4' Հաշվետվություն

31 May 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հունգարիա   2–1   Անգլիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 7,938
Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ)
Տիխի   17'
Ալբերտ   71'
Հաշվետվություն Ֆլաուերս   60' (11մ.)

2 June 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Անգլիա   3–1   Արգենտինա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 9,794
Մրցավար՝ Նիլոլայ Լատիշև (ԽՍՀՄ)
Ֆլաուերս   17' (11մ.)
Չարլթոն   42'
Գրիվս   67'
Հաշվետվություն Սանֆիլիպո   81'

3 June 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հունգարիա   6–1   Բուլղարիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 7,442
Մրցավար՝ Խուան Գարայ (Իսպանիա)
Ալբերտ   1'6'53'
Տիխի   8'70'
Սոլիմոսի   12'
Հաշվետվություն Սոկոլով   64'[8]

6 June 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հունգարիա   0–0   Արգենտինա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 7,945
Մրցավար՝ Արտուրո Յամասակի Մալդոնադո (Պերու)
Հաշվետվություն

7 June 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Անգլիա   0–0   Բուլղարիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 5,700
Մրցավար՝ Անտոնի Բլավիեր (Բելգիա)
Report

Փլեյ օֆֆ փուլ խմբագրել

Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
10 հունիս – Արիկա        
   ԽՍՀՄ  1
13 հունիս – Սանտիագո
   Չիլի  2  
   Չիլի  2
10 հունիս – Վինա դել Մար
       Բրազիլիա  4  
   Բրազիլիա  3
17 հունիս – Սանտիագո
   Անգլիա  1  
   Բրազիլիա  3
10 հունիս – Սանտիագո    
     Չեխոսլովակիա  1
   ԳՖՀ  0
13 հունիս – Վինա դել Մար
   Հարավսլավիա  1  
   Հարավսլավիա  1
10 հունիս – Ռանկագուա
       Չեխոսլովակիա  3   16 հունիս – Սանտիագո
   Հունգարիա  0
   Չիլի  1
   Չեխոսլովակիա  1  
   Հարավսլավիա  0
 

Քառորդ եզրափակիչներ խմբագրել

10 հունիս 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Չիլի   2–1   ԽՍՀՄ Էստադիո Կառլոս Դիտբորն, Արիկա
Հանդիսական՝ 17,268
Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ)
Լ. Սանչես   11'
Ռոխաս   29'
Հաշվետվություն Չիսլենկո   26'

10 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Չեխոսլովակիա   1–0   Հունգարիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 11,690
Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ)
Շիրեր   13' Հաշվետվություն

10 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա   3–1   Անգլիա Էստադիո Սաուսալիտո, Վինյա դել Մար
Հանդիսական՝ 17,736
Մրցավար՝ Պիեր Շվինտ (Ֆրանսիա)
Գարինչա   31'59'
Վավա   53'
Հաշվետվություն Հիտչենս   38'

10 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Հարավսլավիա   1–0   ԳՖՀ Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 63,324
Մրցավար՝ Արտուրո Յամասակի Մալդոնադո (Պերու)
Ռադակովիչ   85' Հաշվետվություն

Կիսաեզրափակիչներ խմբագրել

13 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Չեխոսլովակիա   3–1   Հարավսլավիա Էստադիո Սաուսալիտո, Վինյա դել Մար
Հանդիսական՝ 5,890
Մրցավար՝ Գոտֆրիդ Դիենստ (Շվեյցարիա)
Կաբրաբա   48'
Շիրեր   80'84' (11մ.)
Հաշվետվություն Յերկովիչ   69'

13 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա   4–2   Չիլի Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 76,594
Մրցավար՝ Որտուրո Յամասակի Մալոնադո (Պերու)
Գարինչա   9'32'
Վավա   47'78'
Հաշվետվություն Տորո   42'
Լ. Սանչես   61' (11մ.)

Հանդիպում երրորդ տեղի համար խմբագրել

16 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Չիլի   1–0   Հարավսլավիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 66,679
Մրցավար՝ Խուան Գարդիսաբել Գարայ (Իպանիա)
Ռոխաս   90' Հաշվետվություն

Եզրափակիչ խմբագրել

17 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա   3–1   Չեխոսլովակիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 68,679
Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ)
Ամարիլդո   17'
Զիտո   69'
Վավա   78'
Հաշվետվություն Մասոպուստ   15'

Ռմբարկուներ խմբագրել

Չորս գոլերով, Ֆլորիան Ալբերտը, Գարինչան, Վալենտին Իվանովը, Դրազան Յերկովիչը, Լեոնել Սանչեզը և Վավան համարվում են ամենաշատ գոլերի հեղինակներ։ Առաջնության ընթացքում 54 տարբեր ֆուտբոլիստներ հեղինակել են 89 գոլեր։

4 գոլեր

3 գոլեր
2 գոլեր

1 գոլեր

ՖԻՖԱ դասակարգում խմբագրել

[9][10]

N Թիմ Խ Հ Հ Ո Պ ԽԳ ԽԳ ԸԳ Մ
1   Բրազիլիա 3 6 5 1 0 14 5 +9 11
2   Չեխոսլովակիա 3 6 3 1 2 7 7 0 7
3   Չիլի 2 6 4 0 2 10 8 +2 8
4   Հարավսլավիա 1 6 3 0 3 10 7 +3 6
Քառորդ-եզրափակիչ
5   Հունգարիա 4 4 2 1 1 8 3 +5 5
6   ԽՍՀՄ 1 4 2 1 1 9 7 +2 5
7   Գերմանիա 2 4 2 1 1 4 2 +2 5
8   Անգլիա 4 4 1 1 2 5 6 −1 3
Խմբային փուլ
9   Իտալիա 2 3 1 1 1 3 2 +1 3
10   Արգենտինա 4 3 1 1 1 2 3 −1 3
11   Մեքսիկա 3 3 1 0 2 3 4 −1 2
12   Ուրուգվայ 1 3 1 0 2 4 6 −2 2
13   Իսպանիա 3 3 1 0 2 2 3 −1 2
14   Կոլումբիա 1 3 0 1 2 5 11 −6 1
15   Բուլղարիա 4 3 0 1 2 1 7 −6 1
16   Շվեյցարիա 2 3 0 0 3 2 8 −6 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  2. «FIFA World Cup 1962 – Historical Football Kits». Historicalkits.co.uk. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  3. «History of the World Cup Final Draw» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  4. "for the first time goal average was brought in as a means of separating teams with the same amount of points"«Compact book of the World Cup» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. Brewin, John; Williamson, Martin (2014 թ․ ապրիլի 30). «World Cup History: 1962». ESPN FC. ESPN Internet Ventures. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  6. «FIFA World Cup Record – Organisation». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  7. Lopresti, Sam (2014 թ․ փետրվարի 28). «Italy World Cup Rewind: Infamy at the Battle of Santiago, 1962». Bleacher Report. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  8. Համաձայն RSSSF-ի գոլը հեղինակել է Գեորգի Ասպարուհովը։
  9. «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  10. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). FIFA. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962» հոդվածին։