Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (իտալ.՝ Nazionale di calcio dell'Italia) ներկայացնում է Իտալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և ընկերական հանդիպումներում։ Աշխարհի քառակի չեմպիոն (1934, 1938, 1982, 2006), Եվրոպայի չեմպիոն (1968,2020), Օլիմպիական չեմպիոն (1936

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
իտալ.՝ Nazionale di calcio dell'Italia
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունSquadra Azzurra (Կապույտ թիմ)
Ստեղծման տարեթիվ1898
ՄիությունԻՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչՌոբերտո Մանչինի
Թիմի ավագՋանլուիջի Բուֆֆոն
Ամենաշատ խաղերՋանլուիջի Բուֆֆոն (142)
ՌմբարկուԼուիջի Ռիվա (35) (1965 - 1973)
Հիմնական մարզադաշտՕլիմպիական մարզադաշտ
ՖԻՖԱ կոդITA
Ամենաբարձր դիրք1 (Ապրիլ-Հունիս 2007, Սեպտեմբեր 2007)
Ամենացածր դիրք16 (Ապրիլ 1998, Հոկտեմբեր 2010)
ԷԼՕ դասակարգում7
Ամենաբարձր դիրք1 (Հունիս 1934 – Մարտ 1940,
Դեկտեմբեր 1940 – Նոյեմբեր 1945,
Հուլիս–Օգոստոս 2006
)
Ամենացածր դիրք21 (Նոյեմբեր 1959)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
Առաջին հանդիպում
Իտալիա Իտալիա 6 – 2 Ֆրանսիա Ֆրանսիա
(Միլան, Իտալիա; 15 մայիսի, 1910 թ.)
Ամենախոշոր հաղթանակ
Իտալիա Իտալիա 9 – 0 ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Բրենտֆորդ, Անգլիա; 2 օգոստոսի, 1948 թ.)
Ամենախոշոր պարտություն
Հունգարիա Հունգարիա 7 – 1 Իտալիա Իտալիա
(Բուդապեշտ, Հունգարիա; 6 ապրիլի, 1924)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն18 (Առաջինը՝ 1934)
Ամենալավ արդյունքՀաղթող 1934, 1938, 1982, 2006
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն8 (Առաջինը՝ 1968)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1968
Կոնֆեդերացիաների գավաթ
Մասնակցություն2 (Առաջինը՝ 2009)
Ամենալավ արդյունքԵրրորդ տեղ, 2013
Կայքfigc.it
 Italy national association football team Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Իտալական ֆուտբոլն ունի հարուստ պատմություն, որի ակունքները սկիզբ է առնում միջնադարյան կալչո խաղից։

Կալչո խմբագրել

 
Ֆլորենտական Կալչո, 1688 թ.

Միջնադարյան Իտալիայում ամենատարածված թիմային խաղերից էր ֆլորենտական կալչոն (իտալ. Calcio fiorentino - Ֆլորենտական կալչո), որի կանոնները գրել են դեռևս 1580 թվականին[1]։ Ըստ կանոնների խաղն անց էր կացվում 50x100մ չափսեր ունեցող հատուկ դաշտերում, իրար դեմ մրցում էին 2 թիմ։

Յուրաքանչյուր թիմ ուներ 27 խաղացող՝ 15 հարձակվող, 5 կիսապաշտպան, 4 պաշտպանի օգնական և 3 պաշտպան։ Խաղի կանոններին բարձունքից հետևում էին «սովորական» դատավորները, իսկ եթե նրանք սխալվում կամ չէին նկատում որոշ դրվագներ, օգնության էին գալիս “գերագույն” դատավորները։

Խաղի նպատակն էր հաղթել հակառակորդ թիմին, բոլոր հնարավոր ձևերով խփելով առավելագույն գոլեր։ Ֆլորենտական կալչոն համարվում է ժամանակակից ֆուտբոլի և ռեգբիի "նախահայրը"։

Իտալական ֆուտբոլի սկիզբ խմբագրել

Ակումբներ խմբագրել

1883 թվականին Իտալական Ջենովա քաղաքի անգլիական էմիգրանտները հիմնեցին առաջին՝ Ջենովայի քրիկետի և աթլետիտկայի ակումբը» (Genoa Cricket & Athletic Club)[2]։ Տասը տարի անց ակումբը վերանվանվում է «Ջենովա Քրիկետի և Ֆուտբոլի Ակումբ» (Genoa Cricket & Football Club, կամ Genoa C.F.C.)

1988 թվականից ակումբների միջև սկսվեցին պաշտոնական հանդիպումներ անցկացվել։ Սակայն երկրի ֆուտբոլի առաջնություն դեռ չկար և հանդիպումները անցկացվում էին տեղային մակարդակով։

Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան հիմնվում է միայն 1898 թվականին, նույն թվականից էլ սկսվում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը։ Երկրի առաջին չեմպիոն է դառնում Ջենովայի թիմը։

Հավաքական[3] խմբագրել

 
Իտալիայի առաջին հավաքականը։
15 մայիսի 1910 թ, Միլան, Իտալիա

1910 թվականի մայիսի 5-ին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան ընտրում և Միլան մարզումների է հրավիրում իտալական ակումբների 22 լավագույն մարզիկների։ Քանի որ տվյալ ժամանակահատվածում դեռ չկար պրոֆեսիոնալ մարզիչ հասկացությունը, ֆուտբոլիստներին առաջին խաղին “պատրաստում էր” ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ղեկավար, մասնագիտությամբ փաստաբան Ումբերտո Մեացցան։ Դա է պատճառը, որ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առ այսօր կոչվում է “տեխնիկական կոմիսար”։

10 օր հետո՝ մայիսի 15-ին Իտալիայի ֆուտբոլի հավաքականը անցկացնում է իր առաջին հանդիպումը՝ Ֆրանսիայի հավաքականի հետ։ Հանդիպումն անցկացվում է Միլանի Չիվիկո Արենա մարզադաշտում։ Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացում է Միլան ակումբի հարձակվող Պիետրո Լանան (իտալ.՝ Pietro Lana), գրանցելով Իտալիայի ազգային հավաքականի պատմական առաջին գոլը։ Հանդիպումն ավարտվում է 6-2 հաշվով։

1911 թվականի հունվարի 6-ին Իտալիայի հավաքականը հանդիպում է Հունգարիայի ընտրանու հետ։ Ֆուտբոլիստները մարզադաշտ են մտնում կապույտ մարզազգեստով, որի պատճառով էլ երկրպագուներից ստանում են Squadra Azzurra (Կապույտ թիմ) մականունը։

Առաջին խաղից առ այսօր խմբագրել

Հավաքականի առաջին պաշտոնական մասնակցությունը միջազգային մրցաշարում կայացավ 1912 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող 5-րդ Օլիմպիական խաղերին։ Իտալացիների առաջին միջազգային մրցաշարն ավարտվեց ոչ բարեհաջող[4]՝ հավաքականը նախ պարտվեց ֆիներին 2։3 հաշվով, ապա Ավստրիայի ընտրանուն 1։5 հաշվով։

Կազմ խմբագրել

Հավաքականի կազմը 2014-ի Աշխարհի առաջնության ժամանակ[5].

Տվյալները թարմ են 2014հունիսի 24-ի դրությամբ

Խաղացող Ծննդյան ամսաթիվ (Տարիք) Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Ջանլուիջի Բուֆֆոն (Ա) հունվարի 28, 1978 (46 տարեկան) 142 (0)   Յուվենտուս
12 Սալվատորե Սիրիգու հունվարի 12, 1987 (37 տարեկան) 9 (0)   Պարի Սեն-Ժերմեն
13 Մաթիա Պերին նոյեմբերի 10, 1992 (31 տարեկան) 0 (0)   Ջենոա
Պաշտպաններ
2 Մաթիա Դե Շիլյո հոկտեմբերի 20, 1992 (31 տարեկան) 12 (0)   Միլան
3 Ջորջո Կյելլինի օգոստոսի 14, 1984 (39 տարեկան) 71 (4)   Յուվենտուս
4 Մատտեո Դարմիան դեկտեմբերի 2, 1989 (34 տարեկան) 4 (0)   Տորինո
7 Ինյացիո Աբատե նոյեմբերի 12, 1986 (37 տարեկան) 21 (1)   Միլան
15 Անդրեա Բարձալի մայիսի 8, 1981 (42 տարեկան) 50 (0)   Յուվենտուս
19 Լեոնարդո Բոնուչչի մայիսի 1, 1987 (36 տարեկան) 38 (2)   Յուվենտուս
20 Գաբրիել Պալետտա փետրվարի 15, 1986 (38 տարեկան) 3 (0)   Պարմա
Կիսապաշտպաններ
5 Տիագու Մոտտա օգոստոսի 28, 1982 (41 տարեկան) 23 (1)   Պարի Սեն-Ժերմեն
6 Անտոնիո Կանդրևա փետրվարի 28, 1987 (37 տարեկան) 22 (0)   Լացիո
8 Կլաուդիո Մարկիզիո հունվարի 19, 1986 (38 տարեկան) 47 (4)   Յուվենտուս
14 Ալբերտո Ակվիլանի հուլիսի 7, 1984 (39 տարեկան) 35 (5)   Ֆիորենտինա
16 Դանիելե Դե Ռոսսի հուլիսի 24, 1983 (40 տարեկան) 97 (15)   Ռոմա
18 Մարկո Պարոլո հունվարի 25, 1985 (39 տարեկան) 6 (0)   Լացիո
21 Անդրեա Պիռլո մայիսի 19, 1979 (44 տարեկան) 112 (13)   Յուվենտուս
23 Մարկո Վեռատտի նոյեմբերի 5, 1992 (31 տարեկան) 8 (1)   Պարի Սեն-Ժերմեն
Հարձակվողներ
9 Մարիո Բալոտելլի օգոստոսի 12, 1990 (33 տարեկան) 33 (13)   Միլան
10 Անտոնիո Կասսանո հուլիսի 12, 1982 (41 տարեկան) 39 (10)   Պարմա
11 Ալեսսիո Չերչի հուլիսի 23, 1987 (36 տարեկան) 13 (0)   Տորինո
17 Չիրո Իմմոբիլե փետրվարի 20, 1990 (34 տարեկան) 4 (0)   Բորուսիա Դորտմունդ
22 Լորենցո Ինսինյե հունիսի 4, 1991 (32 տարեկան) 6 (1)   Նապոլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գնդակ և արյուն Արխիվացված 2009-08-18 Wayback Machine (անգլ.)
  2. Իտալիայի ֆուտբոլի պատմությունը Արխիվացված 2012-09-12 Wayback Machine (ռուս.)
  3. Իտալիայի հավաքականը 1910-1930. լեգենդի ծնունդը (ռուս.)
  4. Իտալիայի ֆուտբոլի հավաքականի պատմությունը(չաշխատող հղում) (ռուս.)
  5. «fifa.com: Իտալիայի ազգային հավաքականը Աշխարհի 2014-ի առաջնությունում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։