Օշան թաղիքային
Օշան թաղիքային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Salsoloideae |
Տրիբա | Caroxyleae |
Ցեղ | Kaviria |
Տեսակ | Օշան թաղիքային (K. tomentosa) |
Միջազգային անվանում | |
Kaviria tomentosa |
Օշան թաղիքային (լատին․՝ Salsola tomentosa), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
10-30 սմ բարձրությամբ, պառկած կամ վեր բարձրացող ընձյուղներով մոխրագույն կիսաթուփ է։ Կիսագլանիկանման տերևների երկարությունը 5-10 մմ է։ Ցողունները և տերևներն ծածկված են խորդուբորդ կամ ճյուղավորված կիսաառսեղմ մազիկներով։ Նշտարաձև, դեղնավուն, թաղանթային ծաղկապատի մասերը վերևում սրացած են, պտղի ժամանակ՝ սևավուն կամ ծիրանագույն թևերով, 2,4-2,7 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում հանդիպում է միայն Երևանի (Արմավիր, Արևշատ, Զովաշեն, Գառնի, Երախ, Վեդի, Շահումյան) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Իրանում, Թուրքմենստանում և Աֆղանստանում[1]։
էկոլոգիա խմբագրել
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, քարքարոտ գիպսակիր, կավային լանջերին, կիսաանապատում։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Պահպանություն խմբագրել
Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[1]։
Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայի վրա։ Պահպանություն չի իրականացվում[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան թաղիքային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան թաղիքային» հոդվածին։ |