Օկեմ (անգլ.՝ Oakham), Անգլիայի Ռաթլանդ կոմսության գլխավոր քաղաքը։ Բնակչությունը կազմում է 9 975 մարդ[2]։

Բնակավայր
Օկեմ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես3,40 կմ²
ԲԾՄ99 մետր, 122 մետր
Բնակչություն10 975 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01572
Փոստային դասիչLE15
Օկեմ (Միացյալ Թագավորություն)##
Օկեմ (Միացյալ Թագավորություն)

Աշխարհագրություն խմբագրել

Օկեմից արևելք գտնվում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ջրամբարներից մեկը՝ Ռաթլենդ Ուոթերը։

Տնտեսություն խմբագրել

Օկեմ երկաթուղային կայարանը գտնվում է «Birmingham to Peterborough Line» և «Oakham to Kettering Line» երկաթգծերի խաչմերուկում։ Այստեղ իրականացվում են «CrossCountry» и «East Midlands Trains» ընկերությունների երթուղիները։

  • «CrossCountry»: Նյու Սթրիթ ԲիրմինգհեմԼեսթեր — Մելթոն Մոուբրի — Օկեմ — Ստրամֆորդ — Պիտերբորո — Լոնդոն-Ստանսեդ[3]։
  • «East Midlands Trains»: Մելթոն Մոուբրի — Օկեմ — Կորբի — Սենտ-Պանկրաս, Լոնդոն[4]։

«A6003» ավտոճանապարհը (Օկեմ - Ափինգեմ - Կորբի - Կետերինգ) ուղղվում է քաղաքից դեպի հարավ։ «A606» ճանապարհը (Նոթինգհեմ - Մելթոն Մոուբրի - Օկեմ - Ստամֆորդ) հատում է քաղաքը հյուսիս-արևմուտքից դեպի արևելք։

Օկեմի ջրանցքը կառուցվել է 1802 թվականին և մինչև 1847 թվականը հասանելի էր դարձնում Սոր գետը Մելթոն Մոուբրի ջրանցքի համակարգի միջոցով։

Քաղաքը պատկանում է Լեսթերի փոստային շրջանին, որը համապատասխանում է «LE» ծածկագրին։

Քաղաքականություն և իշխանություն խմբագրել

Ռաթլենդի կոմսության խորհուրդը գտնվում է Օկեմ քաղաքում։ Այն կատարում է և՛ շրջանի ավագանու, և՛ շրջխորհրդի գործառույթներն ու լիազորությունները։ Խորհուրդը բաղկաղած է քսանվեց պատգամավորներից, որոնք ընտրվել են տասնվեց ընտրատարածքներից։ Օկեմը խորհուրդ է ներկայացնում է ութ պատգամավոր, որոնք ընտրված են չորս շրջաններց՝ Հյուսիսարևմտյան Օկեմ, Հյուսիսարևելյան Օկեմ, Հարավարևելյան Օկեմ և Հարավարարևմուտյան Օկեմ, յուրաքանչյուրից՝ երկու պատգամավոր[5]։

Քաղաքում գործող հրշեջ-փրկարարական կայանը պատկանում է Լեստերշիրի հրշեջ-փրկարարական ծառայությանը[6]։

Օկեմն ընկերական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Դոդջիլ քաղաքի հետ[7]։

Մշակույթ խմբագրել

Օկեմի ամրոցը կառուցվել է 12-րդ դարի վերջին՝ նորմանական ոճով, որպես նորմանդացի բարոն Վոլչելին դե Ֆերերսի առանձնատուն։ Գոյություն ունի ավանդույթ, ըստ որի՝ արիստոկրատիայի բարձրագույն ներկայացուցիչները, առաջին անգամ այցելելով քաղաք, ամրոցի սեփականատիրոջը պայտ են նվիրել։ Վերջինս պատկերված է դե Ֆերերսի տոհմի զինանշանի վրա, Ռաթլենդ կոմսության զինանշանի և դրոշի վրա[8]։

Բոլոր Սրբերի եկեղեցինը կառուցվել է 14-րդ դարում։ Վերականգնվել է 1857-1858 թվականներին ճարտարապետ Ջորջեմ Գիլբերտ Սքոթի կողմից։

Buttercross առևտրի կենտրոնները պահպանվել են դեռևս միջնադարից[9]։

Ռաթլենդի կոմսության թանգարանը բացվել է 1969 թվականին։ Թանգարանի ցուցանմուշներն ու ցուցահանդեսները նկարագրում են շրջանի պատմությունը, հնագիտությունն ու կոմսության կենցաղը[10]։

Քոթեսմոր գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվում է Ռաթլենդի երկաթուղային թանգարանը[11]։

Կրթություն խմբագրել

Տասից-տասնութ տարեկան աշակերտների համար նախատեսված Օկեմ համատեղ դպրոցը հիմնադրվել է 1584 թվականին Ափինգհեմի դպրոցի հետ միասին։ Ուսման տարեկան վարձավճարը կազմում է 5-28000 ֆունտ[12]։ 11-16 տարեկանների համար նախատեսված Օկեմի Քեթմոուզ քոլեջը բացվել է 1920 թվականին[13]։ Ռաթլենդի Քաունթի քոլեջում կրթություն են ստանում 16 տարեկանից բարձր ուսանողները[14]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.citypopulation.de/php/uk-england-eastmidlands.php?cityid=E34001373
  2. Перепись 2001 года Արխիվացված 2015-10-08 Wayback Machine(անգլ.)
  3. Расписание маршрутов компании «CrossCountry» Արխիվացված 2012-08-16 Wayback Machine
  4. Расписание маршрутов компании «East Midlands Trains»
  5. «Депутаты совета Ратленда с 2011 по 2015 год». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Пожарно-спасательная станция Окема». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. Парки Доджвиля
  8. «Окемский Замок». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «Торговые ряды «баттеркросс»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. «Музей графства Ратленд». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. Местонахождение железнодорожного музея
  12. «Плата за обучение в 2012/2013 учебном году». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. «Кетмоуз Колледж»
  14. ««Ратленд Каунти Колледж»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկեմ» հոդվածին։