Օլ Բոյս (ֆուտբոլային ակումբ)

«Օլ Բոյս» (իսպ.՝ Club Atlético All Boys), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրեսից։ Ակումբում նաև արմատավորվում է բասկետբոլ, բռնցքամարտ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, քիքբոքսինգ, թեքվոնդո, մինի ֆուտբոլ[1]։

'
Ամբողջական անուն Արգենտինա Club Atlético All Boys
Մականուն(ներ) El Albo, Los Albos
Հիմնադրում 1913
Երկիր Արգենտինա
Քաղաք Բուենոս Այրես
Մարզադաշտ Իլսաս Մալվինաս
Նախագահ Արգենտինա Նիկոլաս Կամբյասո
Կայք
Լիգա Արգենտինա Խոսե Սանտոս Ռոմերո
2018/19 6-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1913 թվականի մարտի 15-ին Բուենոս Այրեսի Ֆլորեստա շրջանում[2], իսկ 1924 թվականին տեղափոխվել է Մոնտե Կաստրո շրջան։ Անվանումը ստացել է ակումբը ստեղծողների երիտասարդության պատճառով (անգլ.՝ All Boys - «Բոլորը տղա») և անգլերենով՝ պայմանավորված այդ տարիներին Արգենտինայում գոյություն ունեցող ավանդույթով։

Ակումբի լավագույն տարիները 1970-ական թվականներն էին, երբ հանդես էր գալիս «Պրիմիերայում» (1973-1980)։ 30 տարի ընդմիջումից հետո՝ 2010-2011 մրցաշրջանում, ակումբը հանդես էր գալիս «Պրիմիերայում»՝ Արգենտինայի բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնում[3]։ «Օլ Բոյս» ակումբը կարողացել է մնալ բարձրագույն հորիզոնականներում 4 տարի շարունակ, այնուհետև 2013-2014 մրցաշրջանի ավարտին դուրս է մնացել պայքարից։ 2017-2018 մրցաշրջանի տվյալներով ակումբը նորից ցած է իջել՝ այս անգամ «Մետրոպոլիտանի Պրիմիերա»[4]։

«Օլ Բոյս» ակումբը տնային խաղերն անցկացնում է «Իլսաս Մալվինաս» խաղադաշտում, որտեղ տեղավորվում է մոտ 21000 դիտորդ։

Ակումբի սկզբունքային հակառակորդը համարվում է Բուենոս Այրեսի մյուս ակումբներից մեկը՝ «Նուևա Չիկագոն»։

Մրցաշրջաններ խմբագրել

  • Արգենտինայի «Պրիմիերայում»՝ տասնութ մրցաշրջան (ներառյալ նախամասնագիտական ժամանակահատվածը)
  • Երկրորդ դիվիզիոնում՝ 70 մրցաշրջան
  • Երրորդ դիվիզիոնում՝ 18 մրցաշրջան

Նշանավոր խաղացողներ և շրջանավարտներ խմբագրել

  •   Խուան Բարբաս
  •   Սերխիո Դանիել Բատիստա
  •   Մաուրո Բոսելի
  •   Կլաուդիո Գարսիա
  •   Էկտոր Օրասիո Սկոտտա
  •   Կարլոս Տևես
  •   Նեստոր Ֆաբրի
  •   Կարլոս Էնրիկե
  •  /  Դանիել Բլայլովսկի
  •   Արիէլ Օրտեգա

Նշանավոր մարզիչներ խմբագրել

  •   Սիլվիո Մարսոլինի
  •   Խոսե Մանուել Մորենո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Deportes | C. A. All Boys» (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. «Historia | All Boys». web.archive.org. 2013 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Argentina Second Level 1982». www.rsssf.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «Argentina Third Level 1989/90». www.rsssf.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլ Բոյս (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։