Օլիվեր Լեոնարդ Քըրք[2][3] (անգլ.՝ Oliver Leonard Kirk, ապրիլի 20, 1884(1884-04-20)[1], Բիատրիս, Նեբրասկա, ԱՄՆ - մարտի 14, 1960(1960-03-14)[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի բռնցքամարտիկ, 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։

Օլիվեր Քըրք
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 20, 1884(1884-04-20)[1]
Ծննդավայր՝Բիատրիս, Նեբրասկա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝մարտի 14, 1960(1960-03-14)[1] (75 տարեկան)
Մահվան վայր՝Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Քաշ՝52 կիլոգրամ

1904 թվականին Սենթ Լուիսում կայացած խաղերում Քըրքը մասնակցել է ինչպես թեթև (մինչև 52,2 կգ), այնպես էլ կիսաթեթև (մինչև 56,7 կգ) քաշային կարգերում[4]։ Նա երկու կարգերում էլ հաղթող է դարձել՝ ընդհանուր առմամբ անցկացնելով երկու մենամարտ։ Քըրքը դարձել է Օլիմպիական խաղերի պատմության մեջ նույն խաղերի ժամանակ երկու տարբեր քաշային կարգերում հաղթած միակ բռնցքամարտիկը[5]։

Կենսագրություն խմբագրել

Օլիվեր Քըրքը ծնվել է 1884 թվականին Նեբրասկա նահանգի Բիատրիս քաղաքում։

Նա միակ բռնցքամարտիկն է, ով միևնույն Օլիմպիական խաղերում տարբեր քաշային կարգերում երկու ոսկե մեդալ է նվաճել։ Այդ նվաճմանը նա հասել է Սենթ Լուիսում կայացած 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Քըրքը սկզբում հաղթել է թեթև քաշային կարգում՝ նոկաուտի ենթարկելով Ջորջ Ֆիննեգանին՝ այդ կարգում եղած միակ մրցակցին։ Քըրքն ընդգրկված չի եղել կիսաթեթև քաշային կարգում, բայց քանի որ այդ կարգում հայտավորված է եղել միայն երկու բռնցքամարտիկ, մարզասերները ցանկացել են Քըրքին տեսնել հաղթող Ֆրենկ Հալերի հետ մենամարտում։ Քըրքը հաղթել է մրցավարների որոշմամբ և արժանացել ոսկե մեդալի[5]։

Օլիմպիական խաղերից հետո՝ 1906 թվականին, Քըրքը դարձել է պրոֆեսիոնալ և հաղթել իր առաջին երեք մենամարտերում, այդ թվում՝ 1912 թվականին կիսաթեթև քաշային կարգի երկարամյա չեմպիոն Էյբ Աթելին։ Բայց 1913 թվականին Քըրքը պարտվել է Աթելին պատասխան մենամարտում։ Մինչև 1915 թվականը պրոֆեսիոնալ մենամարտերում նա տարել է 4 հաղթանակ (2-ը՝ նոկաուտով), կրել 8 պարտություն և 1 մենամարտ ավարտել է ոչ-ոքի[5]։

Մահացել է 1960 թվականին՝ Սենթ Լուիսում (Միսսուրի)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. Бокс // Олимпийская энциклопедия / Павлов С. П.. — М.: Советская энциклопедия, 1980. — 415 с. — С. 33
  3. Олимпийская энциклопедия. Том 4. Спортивные единоборства и многоборья
  4. Несмотря на весовые категории, спортсмены на Играх могли соревноваться сразу в нескольких дисциплинах
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Olympedia – Oliver Kirk». www.olympedia.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Քըրք» հոդվածին։