Ամառային օլիմպիական խաղեր 1904

Ամառային օլիմպիական խաղեր 1904, պաշտոնապես III Օլիմպիական խաղեր, միջազգային բազմասպորտային իրադարձություն, որի բացումը տեղի ունեցավ ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում 1904 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը, որպես մաս 1904 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցող սպորտային ծրագրի մաս։ Սա առաջին անգամ էր, որ Օլիմպիական խաղերը անցկացվում են Եվրոպայից դուրս։ Ներմուծվեց բռնցքամարտը, որը համարվում է հնագույն մենամարտային սպորտաձևերից[1]։

Ամառային օլիմպիական խաղեր 1904
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Երկիր ԱՄՆ
Բացումհուլիսի 1, 1904
ԲացեցDavid R. Francis?
Փակումնոյեմբերի 23, 1904
ՄարզադաշտFrancis Olympic Field? և Սենթ Լուիս
ՄարզիկներNorway at the Games of the III Olympiad?
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 1900
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1908 և 1906 Intercalated Games?
Կայքolympics.com/en/olympic-games/st-louis-1904(անգլ.)
 1904 Summer Olympics Վիքիպահեստում

Ռուս-ճապոնական պատերազմից առաջացած խնդիրները և 1904 թվականին Սենթ Լուիս հասնելու դժվարությունները կարող են բացատրել հանգամանքը, որ շատ քիչ մարզիկներ են մասնակցել ԱՄՆ-ից և Կանադայից դուրս։ 651 մարզիկներից միայն 62-ն էին Հյուսիսային Ամերիկայից դուրս և ընդհանուր ներկայացնում էին 12-15 երկրներ։ Որոշ իրադարձություններում ԱՄՆ ազգային առաջնությունները միավորվեցին Օլիմպիական մրցույներիցն[2]։

Ներկայիս մեդալային համակարգը (ոսկի, արծաթ և բրոնզ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար) ներդրվել է 1904 թվականի օլիմպիական խաղերում։

Նախապատմություն խմբագրել

Չիկագոն հաղթեց 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքը[3], բայց Լուիազիանայի համաշխարհային ցուցահանդեսի Սենթ Լուիս կազմակերպիչները չէին ընդունում ևս մեկ միջազգային իրադարձություն միևնույն ժամանակահատվածում։

Ցուցահանդեսի կազմակերպիչները սկսեցին պլանավորել սեփական սպորտային միջոցառումները` տեղեկացնելով Չիկագոյի կազմակերպիչներին, որ իրենց միջազգային սպորտային իրադարձությունը կխամրեցնի Օլիմպիական խաղերը, եթե Օլիմպիական խաղերը չտեղափոխեն Սենթ Լուիս։ Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենը համաձայնվեց խաղերը տեղափոխել Սենթ Լուիս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christen, Barbara S.; Steven Flanders (November 2001). Cass Gilbert, Life and Work: Architect of the Public Domain. W. W. Norton & Company. էջ 257. ISBN 978-0-393-73065-4. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  2. «The Olympic Summer Games Factsheet» (PDF). International Olympic Committee. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Stead, W. T. (1901). The Americanization of the World. Horace Markley. էջ 341.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1904» հոդվածին։