Օլգա Նիկոլայի Ասլանովա (1882, Ուկրաինա - 1949), երգչուհի (դրամատիկական սոպրանո)։

Օլգա Ասլանովա
Ծնվել է1882
Ուկրաինա
Մահացել է1949
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնդրամատիկական սոպրանո
ԱշխատավայրՕդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

1930–1940-ական թվականներին դասավանդել է Օդեսայի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր)։ Առաջին օպերային դերերգերը՝ Զապոլսկայա (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Պան վոյեվոդա», 1904), Հուդիթ (Ալեքսանդր Սերովի «Հուդիթ», 1903 թվական)։

Երգել է Պերմի (1899 թվական), Կազանի, Սարատովի (1901–1902 թվականներին), Խարկովի (1904–1905 թվականներին), Սանկտ Պետերբուրգի («Նոր օպերա»), Նիժնի Նովգորոդի, Վիտեբսկի, Մինսկի (1907), Վիլնոյի (1907–1908 թվականներին), Օդեսայի (1908 թվական, 1916–1918 թվականներին), Աստրախանի (1910), Կուրսկի (1912), Եկատերինբուրգի (1913) օպերային թատրոններում։

Դերերգերից են՝ Գորիսլավա, Անտոնիդա (Միխայիլ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա», «Կյանքը հանուն ցարի»), Աիդա, Լեոնորա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Յարոսլավնա (Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգոր»), Թամարա (Անտոն Ռուբինշտեյնի «Դևը»), Տատյանա, Նաստասյա, Լիզա (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Կախարդուհին», «Պիկովայա դամա»), Մարինա (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Կուպավա (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշը») և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։