Օդրի Դանա (ֆր.՝ Audrey Dana. սեպտեմբերի 21, 1977(1977-09-21)[1][2][3], Ռյուեյ-Մալմեզոն[3]), ֆրանսիացի կինոդերասանուհի և կինոռեժիսոր։

Օդրի Դանա
Ծնվել էսեպտեմբերի 21, 1977(1977-09-21)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրՌյուեյ-Մալմեզոն[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և սցենարիստ
Ամուսին(ներ)Մաբուկ Էլ Մեկրի և Օլիվե Դելբոսկ[4]
Պարգևներ և մրցանակներ
artmedia.fr/fiche.cfm/735757-audrey-dana.html

Համառոտ տեղեկատվություն խմբագրել

Օդրին դրամատիկական արվեստ է ուսումնասիրել Օռլեանում և Փարիզում։ Երկու տարի ապրել ու աշխատել է Նյու Յորքում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա, որտեղ դերակատարումներով հանդես է եկել մի շարք թատերգություններում, այդ թվում Բեռնար Վեբերի Nos amis, les humains պիեսում, որի հիման վրա կինոռեժիսոր Կլոդ Լելուշի նկարահանած ֆիլմում նույնպես հանդես է եկել դերակատարմամբ։ Նկարահանվել է նաև այդ անվանի կինոռեժիսորի Roman de Gare կինոնկարում։ 2008 թվականին Դանան առաջադրվել է «Սեզար» հեղինակավոր կինոմրցանակի «Առավել խոստումնալի դերասանուհի» անվանակարգում, արժանացել էՌոնի Շնայդերի անվան մրցանակի։

Նախկին ամուսնուց՝ կինոռեժիսոր Մաբրուք Էլ Մեշրիից ունի մի տղա (Լի, ծնվ. 2008 թ.)[5]: 2015 թվականին ամուսնացել է Օլիվիե Դելբոսկի հետ[6]։

Օդրի Դանայի ռեժիսորական նորամուտը կինոյում Ֆրանսիացի կանայք ֆիլմով էր, որը թողարկվել է 2014 թվականին[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես դերասանուհի խմբագրել

Որպես կինոռեժիսոր խմբագրել

  • 5 à 7 (կարճամետրաժ ֆիլմ) (2009)
  • Ֆրանսիացի կանայք (2014)
  • Si j'étais un homme (2017)
  • Hommes au bord de la crise de nerfs (2022)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 https://www.theatresparisiensassocies.com/acteurs-theatre/dana-audrey-189.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Les gens du cinéma
  4. https://www.lefigaro.fr/cinema/2018/05/17/03002-20180517ARTFIG00091-olivier-delbosc-l-ogre-discret-du-cinema.php
  5. «Audrey Dana on Toutlecine». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  6. Fulda, Anne (2018 թ․ մայիսի 17). «Olivier Delbosc, l'ogre discret du cinéma». Le Figaro (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  7. «Sous les jupes des filles» : casting de rêve et bande-annnonce

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Դանա» հոդվածին։