Կլոդ Լելուշ

ֆրանսիացի գրող

Կլոդ Լելուշ (ֆր.՝ Claude Lelouch, հոկտեմբերի 30, 1937(1937-10-30)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիական կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր և դերասան։

Կլոդ Լելուշ
ֆր.՝ Claude Lelouch
Ծնվել էհոկտեմբերի 30, 1937(1937-10-30)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[4]
ԿրթությունՍենտ Բարբի քոլեջ և Նոր Սորբոն համալսարան - Փարիզ III
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնհուդայականություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, կինոօպերատոր, մոնտաժող, գրող, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր
ԱմուսինՔրիստին Լելուշ
Պարգևներ
IMDbID ID 0500988
lesfilms13.com

Կենսագրություն խմբագրել

Կլոդ Լելուշը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը հրեա էր` ծագումով Ալժիրից, իսկ մայրը հուդայականություն էր ընդունել։ Իր հոր կողմից նվիրած կինոխցիկով Կլոդ Լելուշը սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր և 13 տարեկանում ստացել է Կաննի կինոփառատոնի դեբյուտային մրցույթի մրցանակը։ Լելուշի առաջին պրոֆեսիոնալ աշխատանքը «Արտակարգ քաղաքը» կարճամետրաժ կինոնկարը եղավ։ 1956 թվականին, Խորհրդային Միությունում թաքնված կինոխցիկով նկարահանել է առօրյա կյանքը` «Երբ բարձրանում է վարագույրը» վերնագրով։ Այն գնվել է` ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրելու նպատակով։

1961 թվականին նա նկարահանել է իր առաջին լիամետրաժ` «Մարդկային էություն» կինոնկարը, որը սակայն հաջողություն չի ունեցել։ 1966 թվականին նկարահանած «Տղամարդը և կինը» կինոնկարը Կլոդ Լելուշին բերեց միջազգային ճանաչում և արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին, ինչպես նաև երկու «Օսկար» մրցանակի` օտար լեզվով լավագույն ֆիլմի և լավագույն սցենարի համար։ Լելուշը հանդես էր եկել որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր և օպերատոր։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարում էին Ժան-Լուի Տրենտինյանը և Անուկ Էմեն, իսկ երաժշտության հեղինակը Ֆրենսիս Լեյն էր։

Հետագա տարիներին Կլոդ Լելուշն աշխատել է որպես անկախ ռեժիսոր, նկարահանելով կոմերցիոն ֆիլմեր` իր սեփական «Les Films 13» կինոընկերության ուժերով։ Հանդիսատեսների շրջանում հաջողության էին հասել հատկապես «Արկածն արկած է» (1972 թ.), «Շնորհավոր Նոր տարի» (1973 թ.), «Կատուներ և մկներ» (1975 թ.), «Երկրորդ հնարավորություն» (1976 թ.) և այլ ֆիլմեր։

Կլոդ Լելուշի «Ճակատագրի սիրելին» (1988 թ.) կինոնկարը ստացել է երկու «Սեզար» մրցանակ` տղամարդու գլխավոր դերի (Ժան-Պոլ Բելմոնդո) և երաժշտության համար (Ֆրենսիս Լեյ)։ 1995 թվականին, Վիկտոր Հյուգոյի վեպի հիման վրա նկարահանված «Թշվառները» կինոնկարը արժանացել է ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակի` որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ։

Անձնական կյանքը խմբագրել

Կլոդ Լելուշը ամուսնացել է չորս անգամ և բոլոր ամուսնություններն ավարտվել են ամուսնալուծությամբ։ Ունի յոթ երեխա։

Ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1960  Մարդկային էություն Le propre de l'homme
1963  Կին-ներկայացում La femme spectacle
1964  Սերը` բազմաթիվ «եթե»-ներով L'amour avec des si
1964  Աղջիկը և հրացանները Une fille et des fusils
1964  24 ժամ սիրեկաններ 24 heures d'amant
1965  Մեծագույն ակնթարթներ Les grands moments
1965  Հանուն դեղին շապիկի ...pour un maillot jaune
1966  Տղամարդը և կինը Un homme et une femme
1967  Ապրել, որպեսզի ապրել Vivre pour vivre
1967  Վիետնամից հեռու Loin du Vietnam
1968  13 օր Ֆրանսիայում 13 jours en France
1969  Կյանք, սեր, մահ La vie, l'amour, la mort
1969  Տղամարդը, ով ինձ դուր է գալիս Un homme qui me plaît
1970  Անպիտանը Le voyou
1971  Սմիկ, Սմակ, Սմոկ Smic Smac Smoc
1972  Արկածն արկած է L'aventure, c'est l'aventure
1973  Շնորհավոր Նոր տարի La bonne année
1973  Ութի աչքերով Visions of Eight
1974  Ողջ կյանքը Toute une vie
1974  Ամուսնություն Mariage
1975  Կատուներ և մկներ Le chat et la souris
1976  Բարիներն ու չարերը Le bon et les méchants
1976  Եթե սկսել սկզբից Si c'était à refaire
1976  Ժամադրություն C'était un rendez-vous
1977  Եվս մի տղամարդ, ևս մի հնարավորություն Un autre homme, une autre chance
1978  Ռոբերը և Ռոբերը Robert et Robert
1979  Մեր երկուսի փոխարեն À nous deux
1981  Ոմանք և մյուսները Les uns et les autres
1983  Էդիթն ու Մարսելը Édith et Marcel
1984  Կեցցե կյանքը Viva la vie!
1985  Գնալ, վերադառնալ Partir, revenir
1986  Տղամարդն ու կինը քսան տարի անց Un homme et une femme, 20 ans déjà
1987  Զգույշ, ավազակներ են Attention bandits!
1988  Ճակատագրի սիրելին Itinéraire d'un enfant gâté
1990  Լինում են ցերեկներ, լինում են գիշերներ Il y a des jours... et des lunes
1991  Գովազդի արքան The King of Ads
1992  Գեղեցիկ պատմություն La belle histoire
1993  Այս բոլորը դրա համար է Tout ça... pour ça!
1995  Թշվառները Les misérables
1995  Լյումիեր և ընկերություն Lumière et compagnie
1996  Տղամարդ և կին. Շահագործման հրահանգներ Hommes, femmes, mode d'emploi
1998  Պատահականություն թե օրինաչափություն Hasards ou coïncidences
1999  Մեկը բոլորի համար Une pour toutes
2002  Իսկ այժմ, տիկնայք և պարոնայք And Now... Ladies and Gentlemen...
2002  11 սեպտեմբերի 11'0901 - September 11
2004  Մարդկային ցեղ - մաս 1. Փարիզցիները Le genre humain - 1ère partie: Les Parisiens
2005  Սիրելու խիզախություն Le Courage d'aimer
2007  Յուրաքանչյուրն իր կինոն ունի Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commence
2007  Երկաթուղային սիրավեպ Roman de gare
2010  Կինը և տղամարդիկ Ces amours-là
2014  Մենք քեզ սիրում ենք, սրիկա Salaud, on t'aime.
2015  Մեկին գումարած մեկը Un + une

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Լելուշ» հոդվածին։