Օդեսայի ջարդ, հրեական ջարդ Օդեսայում 1821 թվականին հունիսի 19-ին, որի ժամանակ սպանվել է 17 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը։ Առաջին հայտի ջարդը Ռուսասկան կայսրությունում[1][2]։ Օսմանյան կայսրության դեմ հունական հեղափոխության իրադարձությունների հետևանք էր[3]։ Նախաձեռնողները չեն հայտնաբերվել։

Օդեսայի ջարդ 1821 թվականին
Պոգրոմ Խմբագրել Wikidata
ԵրկիրՌուսական կայսրություն Խմբագրել Wikidata
ՎայրՕդեսա Խմբագրել Wikidata
Թվական21 Հունիսի 1821 Խմբագրել Wikidata
Զոհվածների քանակ17 Խմբագրել Wikidata

Նախապատմություն խմբագրել

19-րդ դարի սկզբին Օդեսան բազմազգ քաղաք էր, որում առևտուրը վերելք էր ապրում, ազատ կարգավիճակի շնորհիվ[4]։ Օդեսայում կային հունական և հրեական մեծ համայնքները(կազմում էին քաղաքի բնակչության 10%-ը), ովքեր այդ ժամանակահատվածում մրցում էին տնտեսական ազդեցության և արտոնությունների համար[5], այս մրցակցությունը վատթարացել է էթնիկ և կրոնական հակամարտությունների պատճառով։ Ընդ որում, երկու համայնքներն էլ քաղաքի հարավ-արևելյան մասում էին, նավահանգստի մոտ գտնվող թաղամասերում[6]։

Հույները ապստամբեցին Օսմանյան կայսրության դեմ 1821 թվականի սկզբին, ավելին, Օդեսային հունական համայնքը նշանակալի դեր է խաղացել, այս ապստամբության նախապատրաստման և աջակցության գործում։ Հույն բնակչության դեմ բռնաճնշումների ժամանակ թուրքերը 1821 թվականի ապրիլի 10-ին Կոստանդնուպոլսում սպանեցին ուղղափառ պատրիարք Գրիգոր Ե-ին։ Շատ հույները թուրքական բռնաճնշումներից փախել են, Օսմանյան կայսրությունից` Օդեսա։ Նրանք մեղադրում էին Կոստանդնուպոլսի հրեաներին թե՛ թուրքական իշխանություններին աջակցելու[7], թե՛ պատրիարքի մարմինը խոշտանգելու մեջ[3][8][9]։ Պատմաբան Յուլիուս Հեսսեն կարծում էր, որ հույն փախստականների և Կոստանդնուպոլսից պատրիարքի մարմինը Օդեսա տեղափոխելուց հետո, այս խոսակցությունները սկսեցին տարածվել Օդեսայում և դարձան ջարդերի պատճառներից մեկը[10]։

Ջարդ խմբագրել

1821 թվականի հունիսի 19-ին, այն օրը, երբ տեղի ունեցավ Գրիգոր Ե-ի հուղարկավորությունը, հույն քրիստոնյա բնակչությունը, լսելով խոսակցությունները, կազմակերպում են հակահրեական ջարդ, որը միաժամանակ սկսվեց քաղաքի երեք մասերում[10]։ Վարկածներից մեկի համաձայն զինված հույները հարձակվել են հերաների վրա, ովքեր տեսնելով թաղման թափորը ժամանակ չունեին հանելու իրենց գլխարկները[К 1]։ Ռուսական ամբոխը միացել է ջարդին։ Ջարդի ժամանակ զոհվել է 17 մարդ և վիրավորվել ավելի քան 60-ը[11]։

Հրեական դրամափոխները թալանվել են, կազակները և զինվորները մասնակցել են այս կողոպուտին; հարյուրավոր հրեական ընտանիքներ կորցրել են իրենց ողջ հարստությունը։ Հարձակման է ենթարկվել Օդեսայի սինագոգը։ Ըստ լեգենդի, ջարդերի արագ ավարտին նպաստել է քաղաքում հայտնի հրեա Բելյան, ով ազդեցությունն է ունեցել քաղաքի վարչակազմում[10]։

Միջոցառման ականատես գերմանացի գրող Յոհան Հենրիխ Չոկեն կարծում էր, որ հարձակումը նախապես ծրագրված էր։ Նրա խոսքով` ոստիկանությունը տեղյակ է եղել կատարվելիք ջարդի մասին և հրեաների խորհուրդ է տվել մնալ տանը և փակել իրենց խանութները։ Նա ասաց, որ հույներն են հրահրել հարձակումը, բայց ոչ մի հույն չի ձերբակալվել ռուս ամբոխի մեջ[3]։ Արդյունքում ջարդ հրահրողները չեն հայտնաբերվել։ Ըստ որոշ տեղեկությունների, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հույն ջարդարարները կրել են ռուսական հագուստ[10]։

Պատմաբան Ջոն Քլիրը գրել է, որ ջարդը թողել է անպատասխան հարցերը այն մասին, թե ջարդը նախապես ծրագրված էր, թե ինքնաբուխ, ովքեր էին հրահրողները և խռովարարները, և որոնք էին դրդապատճառները։ Ջարդը դարձավ տեղական նշանակության իրադարձություն, որն անհայտ մնաց կայսրության մյուս մասերում, արագ կապի և ազգային լրատվամիջոցների բացակայության պատճառով[12]։

Հետագա իրադարձություններ խմբագրել

Հետագայում հունական բնակչության արտահոսքի և հրեական բնակչության արագ աճի ֆոնին, Օդեսայում ամեն տարի հրեաների և քրիստոնյաների(ներառյալ հույների) մեջ, տեղի էին ունենում բախումներ, ներառյալ նաև հրեական որոշ տներում գիշերային ապակիներ կոտրելը և Ծաղկազարդի օրերին ու Սուրբ Հարության նախօրեին փողոցներում հրեաների ծեծը։ Կրոնական ծայրահեղականության գործոնը արձանգրվել է նաև 1849, 1859, 1871 թվականներին [13]։ 19-րդ դարի ջարդերի հետ կապված` Ջոն Քլիրը Օդեսան անվանել է «Ռուսական կայսրության ամենաշատ ջարդերի ենթարկված քաղաքը»[14]։

Նշումներ խմբագրել

  1. Կրոնավոր հրեան պարտավոր է գլուխը ծածկված պահել, см. Klier, 2004, p. 16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Погромы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. «Pogroms». Holocaust Encyclopedia (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 Klier, 2004, էջ 17
  4. Isabella Buzynski. «The History of Odessa» (անգլերեն). The Alliance for Networking Visual Culture. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  5. Демина, 2003, էջ 149—150
  6. Klier, 2004, էջ 16
  7. John Klier. «Pogroms». The YIVO Encyclopedia of Jews in Eastern Europe (անգլերեն). Yale University Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  8. Doxiadis, 2018, էջ 34
  9. Демина, 2003, էջ 151
  10. 10,0 10,1 10,2 10,3 ЕЭБЕ, 1912
  11. Klier, 2004, էջ 17: «...According to one account, a group of Jews were slow to doff their hats and were set upon by armed Grecks. A riot ensued, which was soon joined by a Russian mob, culminating in the death of seventeen people and wounding of sixty more»
  12. Klier, 2004, էջ 17—18
  13. Демина, 2003, էջ 152—153
  14. Antisemitism: a historical encyclopedia, 2005

Գրականություն խմբագրել