Օգրե (լատիշ․՝ Ogre), քաղաք Լատվիայում, գտնվում է Դաուգավա գետի մոտ։ Հիմնադրվել է 1874 թվակային երկաթուղային կայարանի տեղում։ Այստեղ գործում էին նաև տրիկոտաժի կոմբինատը և ստվարաթղթի ֆաբրիկան։ Այստեղ է գտնվում պատմա-գեղարվեստական թանգարանը և առողջարանային հանգստավայրը։

Քաղաք
Օգրե
լատիշ․՝ Ogre
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
Հիմնադրված է1928 թ.
Առաջին հիշատակում1928
Մակերես16,18 կմ², 14,38 կմ²
Պաշտոնական լեզուլատիշերեն
Բնակչություն322[1] մարդ (2011)
Խտություն1791 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 650
Փոստային ինդեքսLV-5001, LV-5003[2]
Փոստային դասիչ5001–5003
Կոդ ATVK0740201[3]
Պաշտոնական կայքogre.lv
Օգրե (Լատվիա)##
Օգրե (Լատվիա)

Ստուգաբանություն խմբագրել

Քաղաքի անունը ծագել է Օգրե գետի անունից։ Գետի ռուսերեն անվանումն է Ուգր[4]։ Ըստ ռուսական ավանդության XIX-րդ դարում գետի անունը առաջացել է ռուսերեն «ուգոր» բառից։ Այդ ավանդության համաձայն, ռուսական կայսրուհի Եկատերինա I-ը իր զինվորներին ուղարկել է գետը փնտրելու, և այդ գետի անունից առաջացել է Օգրե քաղաքի անունը[5]. Впрочем, это лишь легенда: нынешнее название реки известно по крайней мере с XVII века.[6]: Սա միակ անանդությունն է, որտեղ գետի ներկայիս անվանումը հայտնի է եղել XVII-րդ դարից։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Օգրե գետի և Դաուգավայի ափին, Ռիգայից 35 կմ դեպի հարավ-արևելք։

Օգրե քաղաքի եզրը հատում է բազմաթիվ զբոսաշրջային երթուղիներ։ Զբոսաշրջիկներին շատ գրավել է Դաուգավայի բլուրները, այգիները և անտառները։

Բնակչություն խմբագրել

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ըստ Կենտրոնական վիճակագրական վարչության տվյալների քաղաքի բնակչությունը կազմել է 24.322 մարդ[1], կամ 25.734 մարդ Ռեգիստրի բնակիչների (Կառավարում քաղաքացիության և միգրացիայի) տվյալներով[7]։

Ազգային կազմը քաղաքի մարդահամարի տվյալներով 1989 թվականից մինչև 2015 թվականի սկիզբը[8][9]։

Ազգություն Մարդ
(1989)
% Մարդ
(2015)
%
Բոլորը 29656 100,00 % 24322 100,00 %
Լատինացիներ 18007 60,72 % 17256 70,95 %
Ռուսներ 8396 28,31 % 4792 19,70 %
Բելառուսներ 1407 4,74 % 762 3,13 %
Լեհեր 487 1,64 % 353 1,45 %
Ուկրաինացիներ 687 2,32 % 346 1,42 %
Լիտովցիներ 216 0,73 % 182 0,75 %
Այլ ազգի ներկայացուցիչներ 456 1,54 % 631 2,59 %

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումները և Լիվոնսկիի շքանշանը վկայում են, որ XIII-րդ դարում Օգրե գետը պատված է եղել Դաուգավայի չոր ավազի լեռներով, սոճու անտառներով և այստեղ ապրել են լիվով և լատգալով ցեղերը։ Շրջապատված է եղել նաև երկու ամենաբարձր լեռներով՝ Կենտես և Զիլիե Կալնի, որոնք գտնվում են իրենց բնակավայրում։ Խաչակիրների ներխուժումից հետո տեղի է ունեցել Լիվոնյան պատերազմը՝ լեհերի և շվեդների միջև։ Հյուսիսային պատերազմի արդունքում այդ հողերը անցել են Ռուսաստանին։

Բազմաթիվ պատերազմներ տեղանքում հանգեցրել են ավերվածություններ։

XIX-րդ դարում Օգրեում եղել է միայն մի քանի տնտեսություն։ Ռիգայի և Օգրեի միջև հաղորդականությունը իրականացվել է փոստի միջոցով։

Օգրե քաղաքը 1861 թվականին նպաստել է Ռիգո-Դվինսկոյ երկաթուղու բացմանը։ 1828 թվականին Օգրեն ստացել է քաղաքի կարգավիճակ, սակայն նրա բնակչությունը չի գերազանցել 1.700 մարդը։

1905 թվականին քաղաքում չշրջանցեց հեղափոխական փոթորիկը։ 1904 ստեղծվել է ԼՍԴՌՊ գաղտնի ապօրինի խմբակ, որին մասնակցել է ավելի քան հազար բնակիչ։

1906 թվականի հունվարին քաղաք է ուղարկվել պատժիչ արշավախումբ, սակայն արշավախումբը և բազմաթիվ մասնակիցներ ոչնչացվել են։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է հրետանային կրակի պատճառով։

1918 թվականի հունվարի 2-ին Օգրե քաղաքը հաստատել է իր Խորհրդային իշխանությունը, որը գոյատևել է մինչև 1919 թվականը։ Լատվիայի անկախություն ստանալուց հետո, Օգրեն սկսել է զարգանալ 1928 թվականի փետրվարի 28-ից և ստացել է կրկին քաղաքի կարգավիճակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը տուժել է համեմատաբար քիչ։ Այս ամենից հետո, Օգրեն մտել է ԽՍՀՄ Լատվիայի կազմի մեջ և սկսել է զարգանալ ոչ միայն որպես՝ առողջարանային քաղաք, այլև արդյունաբերական կենտրոն։ Այստեղ կառուցվել է տրիկոտաժի կոմբինատ, որը վաճառում էր իր արտադրանքը ամբողջ Խորհրդային Միությանը։

Արդյունաբերություն խմբագրել

Քաղաքում գտնվում է 8 հեկտար տարածք զբաղեցնող Օգրսկիի տրիկոտաժի կոմբինատը։ Ընկերության արտադրանքը հայտնի է Լատվիայի սահմաններից դուրս։ Հաջողությամբ համագործակցում է հեռավոր և մերձավոր երկրների հետ։ 1988 թվականից սկսած կոմբինատը սկսել է մարել և ներկայումս (2008 թվականին) 3000 աշխատող մարդկանցից մնացել է շուրջ 60 մարդ։ Քաղաքի հյուսիսային մասում վերջերս գործում է ստվարաթղթի ֆաբրիկա, սակայն այս պահին այն փակ է։

Տրանսպորտ խմբագրել

Երկաթուղային տրանսպորտ խմբագրել

Քաղաքի միջով անցնում է Ռիգա-Կրուստպիլս երկաթուղային գիծը։ Օգրե կայարանում դադարեցվել է բոլոր գնացքները, բացի միջազգային հաղորդակցության գնացքներից։

Ավտոմոբիլային տրանսպորտ խմբագրել

Քաղաքի միջով անցնում է գլխավոր պետական մայրուղին՝ Ռիգա-Դաուգավպիլս-Կրասլավա-Պատերնիեկի։ Նաև քաղաք է գալիս տարածաշրջանային Ուլբրոկա երթուղին։ Քաղաքի մոտ գտնվում է երկաթուղային ավտոկայարանը։ Առկա է նաև մի քանի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներ։

Հայտնի մարդիկ խմբագրել

Քաղաքում ծնվել են խմբագրել

Քաղաքում ապրել են խմբագրել

Քույր-քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Численность постоянного населения по полу: города республиканского значения, края, города и волости в начале и в середине года(չաշխատող հղում) // Iedzīvotāji — Datubāze (Население. База данных) Արխիվացված 2015-11-17 Wayback Machine Centrālā statistikas pārvalde (Центральное статистическое бюро Латвии)(լատիշերեն)
  2. Книга почтовых индексов Латвии - апрель 2011(լատիշերեն)
  3. Классификатор административных территорий и территориальных единиц Латвии Արխիվացված 2010-11-15 Wayback Machine - 16 февраля 2011(լատիշերեն)
  4. «Огер, приток Западной Двины». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Легендарный город Огре Огрский исторический музей
  6. «Название Ugra на карте 1696 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. Численность жителей Латвии в самоуправлениях на 01.01.2015 Արխիվացված 2015-03-16 Wayback Machine(լատիշերեն)
  8. Ethnic composition: 1989 census
  9. Ethnic composition: 2015 estimation
  10. «Вейонис решил пока жить в Огре». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  11. «Вейонис пока продолжит жить в своей 55-метровой квартире в Огре».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգրե» հոդվածին։