Սոճի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Pteridobiotina
Վերնաբաժին Cycadophytanae
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ցեղ Սոճի (Pinus)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սոճի, շամի (լատին․՝ Pínus), սոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ասեղնատերև ծառ, հազվադեպ՝ թուփ։

Նկարագրություն խմբագրել

1,5-5 մ, երբեմն՝ մինչև 75 մ բարձրությամբ ուղղաձիգ խորը գնացող հզոր առանցքային արմատային համակարգով, կողմնային ճյուղավորումներով, լուսասեր բույս է։ Մատղաշ սոճու սաղարթը կոնաձև է, հասունինը՝ կլորավուն կամ հովանոցաձև։ Բարակ շերտով անջատվող կեղևը գորշ է կամ կարմրաթուխ։ 2-5-ական փնջերով, եռանիստ, կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2 և ավելի տարի պահպանվող տերևները ասեղնաձև են։ Կոների երկարությունը 3-10 սմ է, տրամագիծը՝ 2,5-8 սմ, հյուսիսամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 սմ։ Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքեցված հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում։

Տարածվածություն խմբագրել

Հայտնի է սոճու մոտ 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտում, հազվադեպ՝ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտու լեռներում։ ՀՀ հյուսիսային շրջաններում (1000-1850 մ բարձրություններում) աճում է 1 վայրի տեսակ՝ Կոխի սոճին։ Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբանական այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝ Ղրիմի, սովորական, Բանքսի և այլն։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են երիտասարդ ասեղնատերևները, բողբոջները, խեժն ու երիտասարդ կոները։ Խեժից ստանում են կուպր, սկիպիդար, որոնք տարբեր քսուքների կազմում կիրառում են ռևմատիզմի, հոդատապի, բրոնխների, թոքերի բորբոքումների, որոշ վերքերի և մաշկային հիվանդությունների բուժման համար[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «սոճի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։