Օգյուստ և Էժեն Մանեները, նկարչի ծնողները

Էդուարդ Մանեի նկար

«Օգյուստ և Էժեն Մանեները, նկարչի ծնողները », երկակի դիմանկար, որն ստեղծել է ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն (1832—1883)

Օգյուստ և Էժեն Մանեները, նկարչի ծնողները
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե[1]
տարի1860
բարձրություն111,5 ± 0,1 սանտիմետր
լայնություն93 ± 1 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
հիմնական թեմաամուսնական զույգ
Նկարը Օրսե թանգարանի կայքում
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Այս դիմանկարում Մանեն կատարել է զիջումներ բուրժուական պատկառելիությանը։ Ընտանիքի գլուխը նստած է սեղանի մոտ, իսկ կինը կիրթ կանգնած է կողքին։ Կտավի նկարման ընթացքում հայրն արդեն անցել էր թոշակի և ծանր հիվանդ էր։ Հնարավոր է՝ դա է պատճառը, որ նկարում տրամադրությունը տխուր է, ճնշված։ Մայրը պատկերված է ձեռքին զամբյուղով, որտեղից վերցնում է կծիկներ։ Գույնզգույն կծիկներն ու մոր գլխանկի երկնագույն ժապավեններն ամենավառ գույներն են մութ, մոխրագույն և սև կտավի գույների մեջ։

Աղբյուրներ խմբագրել

  • Чегодаев А. Д. «Эдуард Мане», М, «Искусство», 1985
  • сборник «Западно-европейское искусство 2-й половины 19 века», М, «Искусство»,1975
  • «Эдуар Мане. Восемь картин из музея д’Орсе», каталог выставки, Л, 1985

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել