Օգե Վեստոլ (նորվ.՝ Aage Vestøl, դեկտեմբերի 24, 1922(1922-12-24), Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա - մարտի 30, 2008(2008-03-30)), նորվեգացի շախմատիստ, ազգային վարպետ։ 1949 թվականի Նորվեգիայի չեմպիոն։ Նորվեգիայի առաջնությունների վեցակի արծաթե մեդալակիր։ Հյուսիսային երկրների մրցաշարերի երկակի բրոնզե մեդալակիր։ Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է մի քանի շախմատային օլիմպիադաների։

Օգե Վեստոլ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1922(1922-12-24)
ԾննդավայրԱրդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա
Մահացել էմարտի 30, 2008(2008-03-30) (85 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունշախմատիստ
 Aage Vestøl Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արենդալում։ Մանկությունն անցկացրել է Կուլբոտում[1]։ 1932 թվականին ընդունվել է շախմատի տեղական ակումբ։ Առաջին մարզիչը եղել է Գեորգ Քրիստիանսենը՝ Կուլբոտի շախմատի ակումբի չեմպիոնը և Օգե Վեստոլի ավագի (շախմատիստի հոր) գործընկերը։ Գեորգ Քրիստիանսենի թոռը՝ Բերգե Էստենստադը, հետագայում դարձել է Նորվեգիայի բազմակի չեմպիոն։

1934 թվականից Օգե Վեստոլը եղել է Oslo Schakselskap շախմատային ակումբի անդամ[2][3]։

Վեստոլը արագ առաջընթաց է կատարել և դեռևս դպրոցական տարիներին կարողացել է հաղթել Նորվեգիայի առաջնության 2-րդ դիվիզիոնում։ Մեկ տարի անց նա դարձել է հյուսիսային երկրների առաջնության լրացուցիչ մրցույթի արծաթե մեդալակիր։

Գերմանական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի ժամանակ չի մասնակցել մրցաշարերին։ Շախմատային ասպարեզ վերադարձել է 1945 թվականին։ Երկար տարիներ համարվել է երկրորդ ամենաուժեղ նորվեգացի շախմատիստը Օլաֆ Բարդայից հետո։

Ութ տարի ընդգրկվել է Նորվեգիայի օլիմպիական հավաքականի կազմում։ Լավագույն արդյունքներն օլիմպիադաների ժամանակ ցույց է տվել 1954 և 1958 թվականներին։ 1954 թվականին նախնական փուլում հաղթել է Սվետոզար Գլիգորիչին և Բենտ Լարսենին։ 1958 թվականին նրան չի հերիքել ընդամենը կես միավոր, որպեսզի լարացնի միջազգային վարպետի չափանիշները (վերջնական խաղում ոչ ոքի է խաղացել Ս․ Ռեշևսկու հետ)։

Մարզական արդյունքներ խմբագրել

Տարի Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1938 Գրիմստադ Նորվեգիայի առաջնության 2-րդ դիվիզիոն 1
1939 Օսլո Հյուսիսային երկրների 19-րդ մրցաշար (երկրորդական մրցաշար) 2
1946 Բերգեն Նորվեգիայի առաջնություն 2[4]
1947 Քրիստիանսեն Նորվեգիայի առաջնություն 2[5]
Հելսինկի Հյուսիսային երկրների 21-րդ մրցաշար (տարածաշրջանային մրցաշար) 1 5 5 11-ից 3½ 9-11[6]
Օսլո Նարվեգիայի-Դանիա խաղ (ընդդեմ Հոլգեր Հորման Հանսենի) 0 1 1 2-ից ½
1948 Սալտշոբադեն թիմային մրցաշար
Սալտշոբադեն Շվեդիա-Նորվեգիա խաղ (ընդդեմ Էրիկ Յոնսոնի) 0 0 2 2-ից 1
Էրեբրու Հյուսիսային երկրների մրցաշար 3[7]
1949 Օսլո Նորվեգիայի առաջնություն 1
1950 Թրոնհեյմ Նորվեգիայի առաջնություն 2[4]
Ռեյկյավիկ Հյուսիսային երկրների 23-րդ մրցաշար 3[7]
Դուբրովնիկ IX Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, 2-րդ սեղան) 3 8 3 14-ից 4½
1951 Ստավանգեր Նորվեգիայի առաջնություն 2[8]
1952 Հելսինկի X Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, ?-րդ սեղան) 0 6 4 10-ից 2
1954 Ամստերդամ XI Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, ?-րդ սեղան) 7 3 6 16-ից 10
1955 Ստաբեկ Նորվեգիայի հավաքական 2[4]
Օսլո Հյուսիսային երկրների 25-րդ մրցաշար [9]
1956 Մոսկվա XII Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, ?-րդ սեղան) 1 6 9 16 ից 5½
1957 Լիլեհամեր Նորվեգիայի առաջնություն 2[5]
1958 Մյունխեն XIII Օլիմպիադա (Նորվեգիայի հավաքական, ?-րդ սեղան) 9 3 5 17-ից 11½
1964 Օսլո Նորվեգիայի առաջնություն [10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kolbotn(նորվ.) // Wikipedia. — 2016-03-22.
  2. Oslo Schakselskap(նորվ.) // Wikipedia. — 2016-11-06.
  3. Oslo Schakselskap(նորվ.) // Wikipedia. — 2016-11-02.
  4. 4,0 4,1 4,2 Հաղթող Էրլինգ Մյուրե
  5. 5,0 5,1 Հաղթող Օ․ Բարդա
  6. Աուսմյունդուր Աուսգեյսոնի և Գուդբրայտուր Գուդմունդսոնի հետ, հաղթող՝ Էրո Բյոկ և Գյոստա Շտոլց։
  7. 7,0 7,1 Հաղթող՝ Բալդյուր Մյոլեր։
  8. Հաղթող՝ Հարրի Կոնգսհավն։
  9. Հաղթող՝ Բ. Լարսեն.
  10. Հաղթող՝ Առնե Սվայգ։

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգե Վեստոլ» հոդվածին։