Օգամական գիր (իռլ․ ogham, հին իռլանդերեն ogam,ogum), տառային այբուբեն, որ օգտագործել են կելտերն ու պիկտերը Բրիտանական կղզիներում։ Հայտնի է հին իռլանդերեն (Իռլանդիա, ինչպես նաև Շոտլանդիա, Արևմտյան Բրիտանիա և Մեն կղզի) պիկտերեն գրված 4-րդ դարի արձանագրություններով։ Դուրս մղվելով լատինական գրի կողմից, օգամական գիրը Իռլանդիայում պահպանվել է որպես գաղտնագիր՝ մինչև 17-րդ դար։ Օգամական գրի համար որպես առանցք ծառայել է այն գիծը (այդ թվում՝ քարասալի կամ փայտե առարկայի կողեզրը), որի վրա դրվում են կետեր (դրանք բոլորը միասին նշում են ձայնավորները)։ Առանցքից մեկ կամ երկու կողմի վրա գնում են գծեր՝ թեք կամ ուղղահայաց (դրանց ամբողջությունը նշում է բաղաձայնները)։ Տառը բաղկացած է միատեսակ կետերի կամ գծերի գումարից (1-5)։ Ուշ շրջանի օգամական գրի մեջ մուտք են գործել ավելի բարդ գծագրություն ունեցող լրացուցիչ տառեր։ Օգամական գրի ծագումն անհայտ է։

Օգամական այբուբեն
᚛ᚑᚌᚐᚋ᚜
Տեսակայբուբեն, բնագիր և միատառ այբուբեն
ISO 15924Ogam
 Ogham Վիքիպահեստում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգամական գիր» հոդվածին։