Այբուբենը յուրաքանչյուր լեզվի համար գործածվող տառերի ամբողջություն է՝ ավանդաբար պահպանվող որոշակի դասավորությամբ։ Այս հասկացության համար շատ ժողովուրդներ գործածում են ալֆաբետա անվանումը, որը կապված է հին հունարենի այբուբենի առաջին տառերի՝ α- ի (ալֆա) և β- ի (բետա) անվանումներից։ Հիշյալ սկզբունքով, այսինքն՝ տառերի ընդունված համակարգի առաջին երկու գրերի անուններով ժամանակի ընթացքում տարբեր ժողովուրդներ կազմել են սեփական անվանումները։ Հայերենի այբուբենի անվանումը կազմված է մեր այբուբենի առաջին երկու տառերի՝ ա- ի (այբ) և բ- ի (բեն) անուններից։ Ընդհանրապես գրի (գրության) գաղափարը ավելի հին է, քան այբուբենինը։

     լատիներենի այբուբեն      կյուրեղյան այբուբեն      արաբերենի այբուբեն      բրահմաներենի այբուբեն      խառը՝ լատիներենի և կյուրեղյան այբուբեն      խառը՝ լատիներենի և արաբերենի այբուբեն      խառը՝ հիերոգլիֆներ և այլ այբուբեններ      այլ այբուբեններ      հիերոգլիֆ

Այբուբենի գաղափարը կապվում է գրության զարգացման այն շրջանի հետ, երբ ստեղծվել է տառ հնչյունային գիրը։ Այբուբենի մեջ մտնող ամեն մի տառ սովորաբար մեկ հնչյունի նշան է, թեև այդ հնչյունը նշվում է մեկից ավելի տառերով, կամ հակառակը՝ մեկ տառը մեկից ավելի հնչյունների նշան է լինում։ Փյունիկյան գրերի համակարգը, որն ուներ 22 տառ և զուրկ էր ձայնավորներից, հիմք հանդիսացավ մի շարք լեզուների, այդ թվում նաև հունական գրությանը։ Հունարենը ուներ 24, լատիներենը սկզբում 23 (իսկ միջին դարերից 24), Մեսրոպյանը 36 (հետագայում ավելացան հունարենից փոխառված ևս 2 տառ), ռուսերենը 32, իսկ գերմաներենը 26 տառ։ Հնում այբուբենի տառերը օգտագործվել են թվեր արտահայտելու համար։

Պատմություն խմբագրել

Այբուբենի ստեղծում խմբագրել

Որևէ լեզվի համար գիր ստեղծելիս, երբ տվյալ հնչյունն արտահայտող գիր չի լինում նաև փոխատու այբուբենում, վերցնում են այդ հնչյունին արտասանությամբ մոտ հնչյունի գիրը՝ մասնակի փոփոխությամբ ենթարկելով այն կամ ավելացնելով հնչյունատարբերիչ նշան։ Այսպես՝ հայերենի ը-ն համեմատաբար ավելի մոտ է հնչում է-ին. է տառի միջին թևը քիչ վեր բարձրացնելով ստեղծվել է ը գիրը, իսկ գիտական տառադարձության մեջ լատինական e-ն շրջում են ə ձևով կամ ներքևից ավելացնում են կետ՝ ẹ: Այս երևույթը հայտնի է այլանմանության օրենք անվանումով և ձևակերպումը տվել է Հրաչյա Աճառյանը[1]։

Այբուբեններ խմբագրել

 

Հայերենի այբուբեն խմբագրել

Արդի հայերենի այբուբենը կազմված է 39 տառից՝ «և» տառանշանով հանդերձ, որոնք համապատասխանում են 36 հնչյունի (երկու ձայնավոր ունեն երկուական տառանշան՝ օ-ո և է-ե)։ 6 ձայնավոր հնչյունի համապատասխան հայերենում կա 8, իսկ 30 բաղաձայնի համար՝ 30 տառանշան։

Հայ հին մատենագրության մեջ հանդիպում են նաև այբուբեն բառի ալփաբետք, աղփաբետք, ալփափետք, աղփափետք տարբերակները։ Ենթադրվում է, որ այդ բառապատճենումը կատարվելէ գրերի գյուտից առաջ՝ Հայաստանում գործող հունական դպրոցների շրջանից։ Գործածվում է նաև ալփավիտք ձևը, որը գործածվել է 12-րդ դարից սկսած[1]։

Հնդկերենի այբուբեն խմբագրել

Սկզբնական տարբերակը հաճախ վերագրվում է, Մեսրոպ Մաշտոցին 406 թվականից հետո[3]։

Հնդկերենում մեծատառեր և փոքրատառեր չկան։ Տառերից 34-ը հանդիպում են հայերենի այբուբենում, իսկ 6-ը՝ ոչ (झ ջխ, ऊ յու, यो յո, यू յու, या յա य)։ Ստորև հնդկերեն այբուբենի 40 հիմնական տառերից 34-ը՝ հայերեն այբուբենի տառերի հետ համեմատած

բ պ փ ज़ զ ս ծ լ ը ու
գ կ खं ք शे ժ शा շ հ ռ է ե
դ ते տ թ ध़ ղ ख़ խ յ մ ի
ջ ճ չ वे վ फ़ ֆ द़ ր ն օ

Հունարենի այբուբեն խմբագրել

Հունարենում մեծատառեր և փոքրատառեր կան։ Տառերից 22-ը հանդիպում են հայերենի այբուբենում։ Ստորև հունարեն այբուբենի 24 հիմնական տառերը՝ հայերեն այբուբենի տառերի հետ համեմատած

Β β Վ վ Π π Պ պ Ψψ «փս» Λ λ Լ լ Α α Ա ա
Γ γ Ղ ղ Κ κ Կ կ Ξ ξ «քս» Ρ ρ Ռ ռ Ε ε Է է
Δ δ Դ դ (th՝ «զ») Τ τ Տ տ Θ θ Թ թ (th՝ «ս») Μ μ Մ մ Ι ι Ի ի
Ζ ζ Զ զ Σ σ Ս ս Φ φ Ֆ ֆ Ν ν Ն ն Ο ο, Ω ω Օ օ
Χ χ Խ խ Η η Ի ի Υ υ Յ յ

Վրացերենի այբուբեն խմբագրել

Սկզբնական տարբերակը հաճախ վերագրվում է, Մեսրոպ Մաշտոցին 406 թվականից հետո[3]։

Վրացերենում մեծատառեր և փոքրատառեր չկան։ Տառերից 32-ը հանդիպում են հայերենի այբուբենում, իսկ մեկը՝ ոչ ( «կղ»)։ Ստորև վրացերեն այբուբենի 33 հիմնական տառերից 32-ը՝ հայերեն այբուբենի տառերի հետ համեմատած

բ պ փ զ ս լ ա
գ կ ք ժ շ ռ է
դ տ թ ղ խ մ ի
ձ ծ ց վ ն ու
ջ ճ չ հ օ

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։
  2. Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։ Արխիվացված 2015-04-26 Wayback Machine Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004"։ Անգլերենից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի։ OCLC: 773955059, ISBN 9789994101771, ISBN 9994101773
  3. 3,0 3,1 Կորյուն, Վարք Մաշտոցի, 36-37, Երևան – 1979 թ.
  Ընթերցե՛ք «այբուբեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340