Օբուդա (հունգ.՝ Óbudai), Դանուբի ջրատարածության ամենամեծ կղզին։ Գտնվում է Բուդապեշտի տարածքում` Օբուդա շրջանում։ Հայտնի է որպես հանգստի գոտի։ 1993 թվականից կղզում անցկացվում է երաժշտական ամենամյա Սիգետ փառատոնը։

Օբուդա
Տեսակգետի կղզի
Երկիր Հունգարիա
Վարչատարածքային միավորԲուդապեշտի III շրջան
Մակերես1,08 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Կղզին առաջացել է Դանուբի ջրերի բերած ապարներից։ Սկզբնականում այն եղել է խութ` կազմված հողի իրար միացված երկու շերտերից։ Կղզին գտնվում է Դանուբի 1651-1654 մ տարածքում։ Մակերեսը 108 հա է, երկարությունը` 2750 մ, լայնությունը` ոչ ավելի քան 500 մ։ Կղզին գտնվում է Դանուբի ափից 70-80 մ հեռավորության վրա։ Այնտեղ կարելի է հասնել կղզու արևմտյան մասում գտնվող կամրջով։ Օբուդայի հյուսիսային մասով անցնում է Ույպեշտսկի երկաթուղային կամուրջը, հարավային մասով` Արպադա կամուրջը, որ միացնում է Բուդան ու Պեշտը։

Պատմություն խմբագրել

Մինչև 19-րդ դար խմբագրել

Օբուդա կղզին վաղ շրջանում մտել է հին հռոմեական Աքվինկում քաղաքի կազմում, որտեղ 89 թվականին տեղակայվել էին հռոմեական լեգեոնները։ 106 թվականին Աքվինկումը հռչակվել է պատմական Պանոնիայի մայրաքաղաք։ 2-րդ դարի վերջին քաղաքի բնակչությունը կազմել է 40.000 մարդ։ Հռոմեացիները լքել են քաղաքը 409 թվականին, իսկ կղզում Մատյաշ Հունյադիի օրոք հիմնվել է որսորդական տուն։ 17-րդ դարից կղզին, ինչպես և Օբուդա քաղաքը պատկանել են Զիչի ազնվականական տոհմին։

19-րդ դար խմբագրել

19-րդ դարում իշխան Իշտվան Սեչենյին կղզում հիմնել է նավաշինական գործարան, որտեղ առաջին նավը կառուցվել է 1836 թվականին։ Դա «Արպադ» շոգենավն էր։ Նույն թվականին կղզում հայտնաբերվել են հին հռոմեական ամրություններ։ Կղզու 28 հա տարածքը հատկացվում է նավաշինական գործարանին, իսկ մնացած հողատարածքն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակով։ Մինչև 1858 թվականը կղզի կարելի էր հասնել միայն շոգենավով, քանի դեռ չէր կառուցվել առաջին կամուրջը։

20-րդ դար խմբագրել

1900-ական թվականներին Օբուդան սկսեցին անվանել Մեծ կղզի, ապա Նավաշինարան-կղզի։ Շուտով նավարդյունաբերությունը կղզում դադարեցվում է. նավահանգիստն անցնում է հունգարական զբոսանավային ակումբին։ Գործարանի տեղում պեղումների արդյունքում հայտնաբերվում են Հադրիանոսի պալատի ավերակները։ 1960-ական թվականներին կղզում սկսում են գազար աճեցնել, իսկ 1967 թվականին կառուցվում է բետոնե կամուրջ։ 1973 թվականին Օբուդա - Բուդա - Պեշտ համագործակցության 100-ամյակի շրջանակներում բացվում է Մայիսի 9-ի այգին, որ զբաղեցնում է 18.000 մ² մակերես։ Այգու տարածքում կային բազմաթիվ խաղահրապարակներ, որոնք 1999 թվականին գրեթե ամբողջությոամբ այրվեցին, իսկ 2004 թվականին ընդհանրապես հանվեցին։ Դեռևս չեն վերականգնվել թենիսի վեց դաշտերը։

Մեր օրերում խմբագրել

 
Սիգետ փառատոնը Օբուդա կղզում

1993 թվականից կղզում կազմակերպվում է երաժշտական ամենամյա Սիգետ փառատոնը (հունգ.՝ Sziget, բառացի` կղզի), որ խոշորագույններից մեկն է Եվրոպայում։ Սկզբնապես փառատոնը կոչվում էր Diáksziget (հունգ.՝ ` Ուսանողական կղզի)։ Այն սկզբնավորել են Կարոլ Գերենդայը և Պետեր Մյուլլեր Սյամին։ Մինչև 1997 թվականը փառատոնի ֆինանսական ծախսերը հոգում էին կազմակերպիչ էնտուզիաստները։ 1996-2001 թվականների փառատոնի կազմակերպվում էր Պեպսի ընկերության հովանավորությամբ, ինչի համար էլ սկսեց կոչվել Pepsi Sziget: 2002 թվականից այն հայտնի է Սիգետ փառատոն անունով։

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

Կղզու զգալի մասը ներկայումս էլ զբաղեցնում է այգին` արհեստական թփերով ու ծաղիկներով։ Կղզու հյուսիսային մասում հանդիպում են մեծ թվով ջրային թռչուններ։ Արևմտյան մասում իր նախնական տեսքով պահպանվել է անտառը, որ ձգվում է մոտ 1.5 կմ։ Անտառը հայտնի է իր սպիտակ բարդիներով։ 1994 թվականին անտառին պարկի կարգավիճակ է շնորհվել։ Այստեղ աճում են նաև սև բարդի, մեծ և փոքր թեղիներ, ինչպես նաև «Մաֆուսաիլ» անունով սպիտակ ուռենին, որ 200 տարեկան է։

Թռչուններից հանդիպում են մանրաբազե, կանաչ փայտփոր, շամփրուկներ, գորշ ագռավ, կռնչան բադ, անտառային աղավնի։ Միջատներից հանդիպում են բզեզներ։

Գրականություն խմբագրել

  • Mesél Óbuda földje (Guckler Károly Természetvédelmi Alapítvány (Budapest, 1998)
  • Kaiser Anna – Varró József: Volt egyszer egy hajógyár (Budapest, Óbuda - Helytörténeti füzetek, 1999)
  • H. Kérdő Katalin, Schweitzer Ferenc: Aquincum. Ókori táj - ókori város (MTA Földrajztudományi Kutatóintézet, 2010)
  • Salamon Ferenc: Budapest története. I. köt. Budapest az ókorban (1878)
  • Szendy Károly (szerk.): Budapest az ókorban. (1942) I-II. kötet
  • Bél Mátyás: Buda város leírása a kezdetektől Mohácsig. Fejezetek Budapest múltjából I. (1987)
  • Zsidi Paula: A Duna szerepe Aquincum topográfiájában. In: Budapest régiségei, XLI. 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբուդա (կղզի)» հոդվածին։