Անտառային աղավնի

թռչունների տեսակ

Անտառային աղավնի (լատին․՝ Columba palumbus), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված[1]։

Անտառային աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Լատիներեն անվանում
Columba palumbus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177103
NCBI 8934
EOL 1049693

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 40-42 սմ է, թևերի բացվածքը՝ 75-80 սմ, կենդանի զանգվածը՝ 420-620 գ։ Աղավնիներից ամենախոշորն է։ Հասունի մարմինը վերևից մոխրագույն է, ներանտառային աղավնի ներքևից՝ վարդագույն՝ մանուշակագույն երանգով։

Թևերն ավելի մուգ են, խոշոր՝ սպիտակ կիսալուսնաձև հատվածով, վզի կողքերին կան կանաչ ու սպիտակ բծեր։ Պոչի ծայրաշերտը լայն է, մուգ։ Երիտասարդն ավելի խամրած է, վզի կողքերի սպիտակ բծերը բացակայում են։ Ամռանը բնակվում է դաշտամերձ անտառներում, ձմռանը՝ ավելի բաց տարածքներում։ Հաճախ հանդիպում է երամներով։

Բազմացում և զարգացում խմբագրել

 
Աղավնիներ

Բնադրում է ծառերի ճյուղերին։ Բույնը (տրամագիծը՝ 30-40 սմ) տափակ, նոսր հարթակ է՝ չոր ճյուղերից։ Ընտանեկան զույգեր կազմելու և էգերին հարսանեկան խաղերին ներգրավելու համար արուներն արձակում են հատուկ ձայնային ազդանշաններ՝ գվվոցներ, որոնք շարունակվում են մինչև ապրիլ-մայիս։

Առաջին բները պատրաստում են ապրիլ-հունիսին, իսկ առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հուլիսի 1-ին կեսին։

Դնում է 41 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 4%-ը)։

Թխսակալում է հիմնականում էգը՝ 17-18 օր։ 20 օրական ձագերն արդեն վստահ դուրս են գալիս բնից և աներեր թռչում։

Սիրողական և մարզական որսորդության թռչուն է։ Սնվում է սերմերով, պտուղներով, տերևներով և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Gibbs, Eustace Barnes & John Cox (2001). A Guide to the Pigeons and Doves of the World Yale University Press, ISBN 0-300-07886-2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային աղավնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային աղավնի» հոդվածին։