Օբերնի համալսարան
Օբերնի համալսարան (անգլ.՝ Auburn University), ԱՄՆ Օբերն քաղաքի պետական համալսարան (Ալաբամա)։ Ալաբամայի նահանգի խոշորագույն համալսարաններից մեկը։ Համալսարանում սովորում է ավելի քան 25 000 ուսանող (29,776 Fall 2017) և դասավանդում է ավելի քան 1200 դասախոս[3]։ Հիմնադրվել է 1856 թվականի փետրվարի 7-ին` որպես Արևելյան Ալաբամայի տղամարդկանց քոլեջ[4], մասնավոր հումանիտար բուհ, որը փոխկապակցված է Հարավային մեթոդական Եպիսկոպոսաց եկեղեցու հետ։ 1872 թվականին քոլեջը դարձել է Ալաբամա նահանգի առաջին պետական բուհը` ստանալով նոր անվանում` Ալաբամայի գյուղատնտեսական և մեխանիկական քոլեջ[5]։ 1892 թվականին այն դարձել է նահանգի` խառը ուսուցմամբ առաջին բուհը։ 1899 թվականին քոլեջը փոխել է անունը Ալաբամայի պոլիտեխնիկական ինստիտուտի[5]։ Իր ներկայիս անվանումը բուհը ստացել է 1960 թվականին[6]։
Տեսակ | համալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Օբերն |
Հասցե | 36849[2] |
Կազմված է | Jule Collins Smith Museum of Fine Art?, Auburn University Libraries? և Auburn University College of Liberal Arts? |
Ղեկավար կազմակերպություն | Auburn University System? |
Հիմնադրված է | 1856 |
Իրադարձություններ | mixed-sex education? |
Պաշտոնական կայք |
Համալսարանի ականավոր շրջանավարտներից են Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, դերասանուհի և պրոդյուսեր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Օկտավիա Սպենսերը, Վիքիպեդիայի հիմնադիրներից Ջիմմի Ուելսը, Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին, Թենեսի նահանգի նահանգապետ Բիլ Լին։
Պատկերասրահ խմբագրել
-
Սամֆորդ Հոլ Օբերն, Ալաբամա, 1890-ական թվականներ
-
Ալաբամայի պոլիտեխնիկական ինստիտուտի (Օբերնի համալսարան) ֆուտբոլային թիմ, 1904 թվական
-
Օբերնի համալսարանի ընթացիկ տարբերանշանը
-
Համալսարանի Ուիլմորի լաբորատորիաները
-
Ռոսս Հոլ, որտեղ գտնվում է համալսարանի քիմիական ճարտարագիտության բաժինը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ IPEDS — 1992.
- ↑ «Auburn University». Alabama Department of Finance. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
- ↑ About Auburn Արխիվացված 2012-12-02 Wayback Machine Office of Undergraduate Recruiting and University Scholarships. Retrieved on 2006-12-13
- ↑ 5,0 5,1 «About Auburn». Auburn University. Արխիվացված է օրիգինալից (URL) 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ A Short History of Auburn University, 1856—1984 Արխիվացված 2003-12-06 Wayback Machine. Retrieved April 2, 2008.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք
- Օբերնի վագրերի կայքը
- Օբերնի համալսարանը Արխիվացված 2014-10-08 Wayback Machine Ալաբամայի հանրագիտարանում
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբերնի համալսարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբերնի համալսարան» հոդվածին։ |