Քեյ Այվի (անգլ.՝ Kay Ellen Ivey, հոկտեմբերի 15, 1944(1944-10-15)[1], Camden, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ Ալաբամայի 54-րդ նահանգապետը (2017 թվականից)։

Քեյ Այվի
անգլ.՝ Kay Ivey
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Օբերնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դպրոցի դասատու
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1944(1944-10-15)[1] (79 տարեկան)
Ծննդավայր Camden, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Kay Ellen Ivey
 
Կայք՝ governor.alabama.gov/governor/
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 15-ին Քեմդեն (Ալաբամա) փոքրիկ քաղաքում, որտեղ նրա պապը անասնապահական ֆերմա էր ունեցել։ 1962 թվականին առաջին անգամ ներգրավվել է քաղաքականության մեջ՝ նահանգի մակարդակով ներկայացնելով Ուիլքոքսի շրջանի միջնակարգ դպրոցը՝ լինելով Alabama Girls State-ի ղեկավարի տեղակալ։ Այնուհետև ներկայացրել է Ալաբաման Վաշինգտոնում, որտեղ ծանոթացել է սենատոր Մարգարեթ Չեյզ Սմիթին՝ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կնոջը, որը տարբեր ժամանակներում Կոնգրեսի երկու պալատներում է եղել։ Այվին ավարտել է Բերնսկի համալսարանը՝ հանդիսանալով «Ալֆա Գամմա Դելտա» ընկերության նախագահ ուսուցման ողջ ընթացքում, բոլոր չորս տարիները նույնպես ներառվել են համալսարանի ուսանողական ինքնակառավարման մեջ։ Ակտիվորեն մասնակցել է Լեռլին Ուոլեսի նախընտրական քարոզարշավին, որը 1967 թվականին դարձել Է Ալաբամայի առաջին կին նահանգապետը։ Նույն թվականին Այվին ամուսնացել է և մեկնել Կալիֆորնիա։ Ավելի ուշ վերադարձել է իր հայրենի նահանգ և սկսել է աշխատել Merchants National Bank-ում, որտեղ նա վերահսկում էր ֆինանսական կրթության ծրագրերը՝ դպրոցներում[2]։ 1979 թվականին նա թողեց այդ աշխատանքը և վերադարձավ քաղաքականություն։

2010 թվականին ընտրվել է Ալաբամայի փոխնահանգապետ, 2014 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում[3].

Ալաբամայի նահանգապետ խմբագրել

2017 թվականի ապրիլի 10-ին Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին, որի դեմ իմպիչմենտի ընթացակարգ էր սկսվել ֆինանսական խախտումների և օգնականի հետ կապի պատճառով, պաշտոնաթող Է եղել, և նույն օրը նահանգապետի պաշտոնը ստանձնել Է Քեյ Այվին[4][5][6]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին առաջին անգամ հաղթել է նահանգապետի ընտրություններում, որտեղ նրա մրցակիցն Է դեմոկրատների թեկնածու Տասկալուսայի քաղաքապետ Ուոլթեր Մեդոքսը։ Դիտորդների կարծիքով՝ այս հաջողության մեջ զգալի դեր են խաղացել Ալաբամայում գործազրկության ցածր ցուցանիշները[7]։

2019 թվականի մայիսի 15-ին ստորագրել է նահանգի օրենքը՝ «մարդկային կյանքի պաշտպանության մասին ակտը», որը 1973 թվականից ի վեր ներառում է ԱՄՆ-ում աբորտների նկատմամբ ամենախիստ սահմանափակումները։ Ակտն աբորտ է թույլ տալիս բացառապես այն դեպքում, եթե հղիությունը մահացու վտանգ է ներկայացնում կնոջ համար, բացառություններ չի անում բռնաբարության և արյունապղծության զոհերի համար։ Ըստ օրենքի 99 տարվա ազատազրկում է սպասվում այն բժշկին, ով առանց թույլտվության աբորտ կիրականացնի[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. Kelsey Stein (2017 թ․ ապրիլի 11). «Who is Kay Ivey? First in line to replace Gov. Bentley has 'varied career' in politics, banking» (անգլերեն). al.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  3. Julie Turkewitz (2017 թ․ ապրիլի 10). «Who Is Kay Ivey? Facts About Alabama's New Governor» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  4. Eugene Scott (2017 թ․ ապրիլի 11). «Kay Ivey takes Alabama governor's seat after Bentley scandal» (անգլերեն). CNN Politics. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  5. Amber Phillips (2017 թ․ փետրվարի 9). «Meet Luther Strange, the man replacing Jeff Sessions in the Senate» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «Governor Ivey Moves US Senate Special Election to Adhere with State Law» (անգլերեն). Office of the Governor of Alabama. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. Brian Lyman (2018 թ․ նոյեմբերի 6). «Voters make it official: Kay Ivey is governor» (անգլերեն). Montgomery Advertiser. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Kate Smith (2019 թ․ մայիսի 15). «Alabama governor signs near-total abortion ban» (անգլերեն). CBS News. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյ Այվի» հոդվածին։