Քրեյգ Կիլբուրգեր
Քրեյգ Կիլբուրգեր (անգլ.՝ Craig Kielburger, դեկտեմբերի 17, 1982, Thornhill, Յորք, Օնտարիո, Կանադա (անգլ.՝ Thornhill), Օնտարիո, Կանադա), կանադացի սոցիալական ձեռնարկատեր, մենեջեր, հասարակական գործիչ և քաղաքացիական ակտիվիստ, երեխաների իրավունքների համար պայքարող։ Եղբոր՝ Մարկ Կիլբուրգերի հետ համատեղ հիմնադրել և ղեկավարել է «Ազատություն երեխաներին» (անգլ.՝ Free the Children) և Me to We կազմակերպությունները[1]։
Քրեյգ Կիլբուրգեր անգլ.՝ Craig Kielburger | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Thornhill, Յորք, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Թրինիտի քոլեջ, Յորքի համալսարան, Քելլոգի անվան մենեջմենքի դպրոց, Mary Ward Catholic Secondary School? և Schulich School of Business? |
Մասնագիտություն | գրող, ձեռնարկատեր և մենեջեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Craig Kielburger Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Քրեյգ Կիլբուրգերը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին Թորնհիլում (անգլ.՝ Thornhill, Օնտարիո, Կանադա)[2]։ Սովորել է տեղի Bishop Scalabrini կաթոլիկ դպրոցում։
1995 թվականի ապրիլին Քրեյգը, կարդալով «Տորոնտո Սթար» թերթը, հանդիպել է Պակիստանից տասներկուամյա տղայի՝ Իքբալ Մասիհի մասին հոդվածին[1][2][3][4][5]։ Չորս տարեկանում նա, ըստ էության, վաճառվել է ստրկության, որից փախել է և կարողացել պատմել աշխարհին իր պատմությունը[2][3]։ Հասակակցի մասին պատմությունը ցնցել է Քրեյգին, և նա որոշել է հնարավորինս շատ բան իմանալ մարդու իրավունքների և աշխարհում դրանց պահպանման մասին[2]։ Կիլբուրգերը ծնողներին համոզել է թույլ տալ իրեն ընտանիքի ընկեր, կանադացի իրավապաշտպան Ալան Ռախմանի (անգլ.՝ Alam Rahman) հետ միասին այցելել Հարավ-Արևելյան Ասիա, որտեղ սեփական աչքերով տեսել է այն պայմանները, որոնցում աշխատում են երեխաները[1][2]։
Վերադառնալով տուն՝ նա համոզել է իր համադասարանցիներին ստեղծել մանկական կազմակերպություն, որը հետագայում վերածվել է աշխարհի խոշորագույն մանկական կազմակերպությունների ցանցի՝ «Ազատություն երեխաներին» (անգլ.՝ Free the Children)[2]։
Քրեյգը ձևակերպել է «Ազատություն երեխաներին» կազմակերպության նպատակը հետևյալ կերպ․ «Երեխաներին ազատել աղքատությունից։ Ազատել շահագործումից։ Երեխաներին բացատրել, որ նրանք կարող են հասնել այնպիսի փոփոխությունների, որոնք կարող են փոխել նրանց դրությունը»[2]։
Կարճատև հաջողված գործունեությունից հետո մի շարք անհաջողություններ են տեղի ունեցել։
Մեծ եղբայր Մարկ Կիլբուրգերը այդ ժամանակ արդեն սովորում էր Հարվարդի համալսարանում և որոշել էր օգնել եղբորը իր նախաձեռնություններում՝ հանդես գալով որպես կազմակերպության համահիմնադիր[5]։
1999 թվականին՝ 16 տարեկան հասակում, Քրեյգը հրատարակել է համանուն անվանմամբ գիրք՝ «Ազատություն երեխաներին»։
Քրեյգ Կիլբուրգերը սովորել է Տորոնտոյի համալսարանում[4]։
2008 թվականին Քրեյգը եղբոր հետ միասին ստեղծել է «Me to We» կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է սոցիալապես կարևոր նախագծերի իրականացմանը և էկոլոգիապես մաքուր ապրանքների քարոզչությանը[4]։ Այդ կազմակերպությունն իր եկամուտի կեսը զոհաբերում է «Ազատություն երեխաներին» կազմակերպությանը, իսկ մնացածը ներդնում է կազմակերպության բարգավաճմանը[4]։
2009 թվականին Քրեյգը MBA աստիճան է ստացել Յորքի համալսարանի Շուլիխի բիզնես դպրոցում (անգլ.՝ Schulich School of Business) և Հյուսիսարևմտյան համալսարանի Քելլոգի մենեջմենթի դպրոցում (անգլ.՝ Schulich School of Business)՝ երկակի ուսուցման ծրագրով։
2009-2012 թվականներին Քրեյգ Կիլբուրգերը եղել է Կանադայի «Scouts Canada» սկաուտական շարժման կազմակերպության վարչության անդամ[6]։
Քրեյգ Քիլբուրգերը մի քանի թերթերի սյունակագիր է։
Մրցանակներ և պարգևներ խմբագրել
2007 թվականի փետրվարի 20-ին գլխավոր նահանգապետը Քրեյգ Կիլբուրգերին պարգևատրել է Կանադայի բարձրագույն պետական քաղաքացիական մրցանակով՝ Կանադայի շքանշանով[1]։
Քրեյգն արժանացել է «Եղիսաբեթ թագուհու ադամանդե հոբելյանի մեդալի»[7]։
Քրեյգ Կիլբուրգերը մի քանի մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Նելսոն Մանդելայի մրցանակ մարդու իրավունքների համար (2006, անգլ.՝ The Nelson Mandela Human Rights Award)[8], Քրիստոսի համայնքի խաղաղության մրցանակ (2005 անգլ.՝ Community of Christ International Peace Award), Մանկական աշխարհ մրցանակ (2002 և 2012, անգլ.՝ World of Children Awards)[9][10], «Չորս ազատությունների» մրցանակ (1998 - Ազատություն վախից)[11] և այլն։
Քրեյգ Կիլբուրգերը համարվում է 13 համալսարանների պատվավոր դոկտոր[4], դրանցից են՝ Ալբերտայի համալսարան, Գուելֆի համալսարան[12], Յորքի համալսարան, Կառլտոնի համալսարան[13], Նիպիսինգի համալսարան, Տորոնտոյի համալսարան[4] և այլն։
2012 թվականի հոկտեմբերի 9-ին Միլթոնում (Օնտարիո, Կանադա) միջնակարգ դպրոցը անվանակոչվել է՝ ի պատիվ Քրեյգ Կիլբուրգերի (Craig Kielburger Secondary School)։
Արձագանքներ խմբագրել
«Ազատություն երեխաներին» կազմակերպության աշխատանքներին մասնակցող Նատալի Փորտմանը Քրեյգ Կիլբուրգերի և նրա գործունեության մասին արտահայտվել է հետևյալ կերպ[14]․
Մատենագրություն խմբագրել
- Free the Children (1998)
- Me to We (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2004)
- Take Action (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2002)
- Take More Action (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2008)
- Making of an Activist (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2007)
- The World Needs Your Kid (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2009)
- Global Voices: Volume 1 (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2010)
- Lessons From A Street Kid (2011)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Payal Bhatnagar. Craig and Marc Kielburger: Two Canadian brothers inspiring others by example (англ.) (недоступная ссылка). Youth-Leader Magazine (April 2011). Дата обращения 30 апреля 2015. Архивировано 9 марта 2016 года.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Кен Робинсон. Найти своё призвание: Как открыть свои истинные таланты и наполнить жизнь смыслом. — Москва: Манн, Иванов и Фербер, 2014. — 368 с. — ISBN 5000570057, 9785000570050.
- ↑ 3,0 3,1 В Мэриленде дети используют свои навыки, чтобы помогать детям по всему миру. Посольство США (9 декабря 2008). Дата обращения 30 апреля 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Craig Kielburger (англ.) (недоступная ссылка). Торонтский университет. Дата обращения 30 апреля 2015. Архивировано 1 июня 2015 года.
- ↑ 5,0 5,1 Josh Wingrove. Marc and Craig Kielburger's do-gooding social enterprise (англ.). The Globe and Mail (19 March 2010). Дата обращения 30 апреля 2015.
- ↑ Just how ‘kind’ are Canadians?, Toronto Star (April 8, 2013). Дата обращения 10 апреля 2013.
- ↑ «Diamond Jubilee Gala toasts exceptional Canadians». CBC. 2012 թ․ հունիսի 18. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
- ↑ The Nelson Mandela Human Rights Award http://www.cawcouncil4000.com/caw_nelson_mandela_human-rights-award.html Արխիվացված 2011-07-08 Wayback Machine
- ↑ World of Children Youth Award http://www.worldofchildren.org/honoree/craig-kielburger-youth/ Արխիվացված 2015-03-22 Wayback Machine
- ↑ World of Children 15th Anniversary Achievement Award http://www.worldofchildren.org/honoree/craig-kielburger/
- ↑ «Лауреаты Награды Четырех Свобод с 1990 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ U of G to Honour 'Global Citizens' During Thematic Convocation
- ↑ «Carleton University Awards Nine Outstanding Canadians with Honorary Degrees». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Натали Портман и Dior. Elle (16 января 2013). Дата обращения 30 апреля 2015.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրեյգ Կիլբուրգեր» հոդվածին։ |